27.12.2011

«Փեչա-Քուչա»

«Մարտունի ԻնֆոՏունը »  ներկայացվեց «Փեչա-Քուչա»-ին

   Օրերս Եվրասիա համագործակցություն հիմնադրամը "Ակումբ" ժամանցի կենտրոնում կազմակերպել էր Տարեմուտի կորպորատիվ երեկո: Միջոցառմանը մասնակցում էին ԵՀՀ-ի դրմաշնորհառուները, աշխատակիցները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և պարզապես հետաքրքիր մարդիկ:

Հանդիպման նպատակն էր ամփոփել այս տարվա ընթացքում իրականացված կամ դեռ ընթացիկ նախագծերը, մասնավորապես հիմնադրամի «Բաց դռներ» և «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» նախագծեր `դրանցից 14-ը ներկայացվեցին «Փեչա-Քուչա» ֆորմատով, այսինքն ներկայացման համար տրվում է 6 րոպե 40 վայրկյան` 20 պատկեր յուրաքանչյուրը 20 վայրկյան տևողությամբ:
   Երեկոյի ընթացքում «Փեչա-Քուչա» ֆորմատով ներկայացվեց նաև «Մարտունի ԻնֆոՏուն»  նախագիծը:  
    «Փեչա-քուչա»-ն ճապոներեն բառ է և նշանակում է ասել-խոսել կամ ավելի ճիշտ՝ բլբլացնել, որովհետև միայն արագ-արագ բլբլացնելով կարող ես հասցնել 20 վայրկյան տևողությամբ կադրի ընթացքում խոսել պատկերում արտացոլվող գաղափարի մասին: «Փեչա-քուչա»-ն համաշխարհային միջոցառումների ցանց է, որը 2003թ. Տոկիոյում ստեղծել է մի ճարտարապետական ընկերություն: Միջոցառման հիմքում ընկած է կարճ ժամանակում կոնկրետ գաղափարի ներկայացումը պատկերի միջոցով, որն ուղեկցվում է խոսքով: 2010թ. հուլիսի 30-ին կազմակերպվում է առաջին «Փեչա-քուչա»-ն: Երևանը նախկին խորհրդային տարածքում երկրորդ քաղաքն է Սանկտ Պետերբուրգից հետո, որտեղ անցկացվում է «Փեչա-քուչա»: Մեկ քաղաքի համար տրվում է մեկ արտոնագիր: Այսօր «Փեչա-քուչա» արվում է աշխարհի 403 քաղաքներում:
   Երրեկոյի ընթացքում հյուրերը հնչեցրին տարբեր կարծիքներ նախագծերի վերաբերյալ, փոխանակացեին մտքեր, կիսվեցին տպավորություններով և պարզապես անցկացրեցին լավ երեկո:
  Շնորհակալություն ԵՀՀ-ին

Комментариев нет:

Отправить комментарий