Показаны сообщения с ярлыком Անուշ Ավետիսյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Անուշ Ավետիսյան. Показать все сообщения

23.05.2016

Դառանալ ուսանող սովորելու համար, այլ ոչ «նորաձևության»․ Մարտունու բժշկական քոլեջ




Մարտունու բժշկական կենտրոնի Թերապեֆտիկ բաժնմունքի գլխավոր բուժքույր Նաիրա Գևորգյանի մոտ այս օրերին իրենց ուսումնական պրակտիկան են անցնում Մարտունու պետական բժշկական քոլեջի ուսանողուհիները․

«Բուժքույրը միայն հիվանդանոցում չէ բուժքույր, նա պետք է պատրաստ լինի թե՛ տանը, թե՛ հասարակական վայրերում, և կատարի իր առաքելությունը «Հիպոկրատին տված երդման» համաձայն», – այս պատգամով է դիմում ուսանողուհիներին Գևորգյանը։

20.05.2016

Ավագ դպրոցի աշակերտուհիներն առաջին բուժօգնության դաս ունեցան բժշկական քոլեջում

Այսօր՝ մայիսի 20–ին,  Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհիներս «Ռազմագիտություն» առարկայի շրջանակում ունեցանք առաջին բուժօգնության վերաբերյալ դասընթաց Մարտունու բժշկական քոլեջում։


13.05.2016

Մի զրկեք կրթության իրավունքից․ բոլոր երեխաներն ունեն հավասար կրթություն ստանալու իրավունք

Հայաստանի Հանրապետությունում ներառական կրթության համակարգը ձևավորվել է դեռևս խորհրդային շրջանում: Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգված գործընթացը սկսվել է «ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին հռչակագրին» միանալուց հետո։ 1996 թվականին ընդունվեց «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը, 1999-ին՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքը, 2001-ին՝ «Կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագիրը», 2005-ին՝ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը:

03.05.2016

Գարուն է՝ մարդիկ կարտոֆիլ են ցանում


Նորից գարուն է, եղանակը շատ շուտ է փոփոխվում, սակայն աշխատավոր ժողովուրդը չի ընկճվում և մեծ աշխատասիրությամբ զբաղվում է իր գործերով: Անցնում ես հողամասերի կողքով և տեսնում՝ մարդիկ աշխատում են, բոլորը զբաղված են:

16.04.2016

Ահա և տեղի ունեցավ «Մարդամեջ» սոցիալական նորարարության հավաքը

«Մարդամեջին» հավաքվել էին  տարբեր տեղերից լավ գաղափարներ ունեցող անձինք: Ներկայացուցիչներ կային Սևանից, Վարդենիկից, Ճամբարակից, Գավառից, Մարտունուց և այլ ու այլ բնակավայրերից: 

Ընդհանուր գաղափարները 18-ն էին, որոնց մեջ մտնում էր նաև իմ գաղափարը: Բոլորը իրենց բնույթով լավ և հետաքրքիր էին: Այդ 18–ից ընտրվեց ընդամենը 4–ը: Սակայն, որոշ ծրագրերի բնույթով նունը լինելու պատճառով Վարուժան Ավանեսյանը՝ Մարդամեջի «չար ձյաձյան»,   որոշեց մի քանի ծրագրեր համախմբել: 

14.12.2015

Ինչպես դարձանք Մարտունի Երիտասարդական Բանկի անդամ

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մենք գնացինք մասնակցելու «Մարտունի Երիտասարդական Բանկ» ծրագրի մեկնարկային հանդիպմանը: Որպես կազմակերպության ակտիվ կամավոր, այնպես էլ որպես դպրոցի «վստահելի» :))) աշակերտներ ներկայցանք՝ Անուշ Ավետիսյանս, Գագիկ Բաղիշջանյանը (նա արդեն ծանոթ էր ԵԲ ծրագրին նախկինում մասնակցել էր դասընթացների), Հասմիկ Մխոյանը, Մարո Զոհրաբյանը, Սերյան Սողոյանը, Սամվել Սարգսյանը,Գևորգ Հարութունյանը և Գոհար Մանվելյանը: Մեզնից բացի հանդիպմանը մասնակցում էին ուսանողներ, ակտիվ երիտասարդներ և այլ համայնքներից մեր ընկերները։

11.12.2015

Մի պատմություն թրաֆիքինգի մասին

Հեղինակ՝ Անուշ Ավետիսյան 
(Մարտունու Տիգրան Աբրահամյանի
 անվան ավագ դպրոցի սան,
«Մարտունու ինֆոտան» քաղ․ լրագրող, 
«Մարտունի Երիտասարդական Բանկ» 
ծրագրի կոմիտեի նորընտիր անդամ)