Նոյեմբերի 7-ին ՄԿՀԽ–ի «Ինֆոտուն» սրահում տեղի ունեցավ «Տեղեկատվություն ստանալու իրավունք, խոսքի ազատություն» խորագրով դասընթաց:
Դասընթացի սկզբում ներկայացնելով փաստեր և կարծիքներ՝ զանազանեցինք դրանք, որից հետո սովորեցինք մի շարք իրավունքներ:
- Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք:Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:
- Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք: Հոդված 27.1
- Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտրնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:
Օրինակ՝ եթե մենք մարզպետին հարցում անենք, նույնիսկ անձնական ինչ որ հարցով, զուտ այն պատճառով, որ այդ հարցը մեզ շատ է հետաքրքրել, նա անպայման պետք է մեր հարցմանը պատասխանի, այլապես, եթե ցանկանանք, կարող ենք դիմել դատարան և օրենքով սահմանված կարգով ստանալ մեզ հուզող հարցի պատասխանը։
Մենք սովորեցինք նաև հարցում գրել, ծանոթացանք տեսակներին, իմացանք՝ ինչ տարբերություն կա տեղեկության հարցման և դիմումի/բողոքի մեջ և այլն: Դասընթավարը՝ Լևոն Բարսեղյանը, շատ հետաքրքիր ձևով էր մատուցում թեման և մենք հեշտությամբ յուրացրեցինք։
Սեմինարի ընթացքում ձեռք բերեցինք նաև նոր ծանոթություններ և ընկերներ:

Հեղինակ՝ Անուշ Ավետիսյան
Комментариев нет:
Отправить комментарий