
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի շուրջբոլորն աղբ է թափված: Թեև մենք դպրոցում կազմակերպում ենք շաբաթօրյակներ, որոնց ժամանակ հավաքում ենք մեր կրթօջախի շրջակայքի աղբը, բայց մաքրելուց մի շաբաթ անց տարածքը նորից պատվում է աղբով:
Ճիշտ է, գյուղապետարանի կողմից կատարվում են աղբի տեղափոխման աշխատանքներ, բայց դրանք կանոնավոր բնույթ չեն կրում:

Բա գյուղամիջյան փողոցների «զա՞րդը»... Մեր գյուղացիները, կարծում եմ, կռահեցին ինչի մասին է խոսքը և ինձ հետ համամիտ կլինեն, որ պետք է արգելվի գոմաղբի կուտակումը ճանապարհների վրա:

Լիճքի շատուշատ բնակիչների կարծիքով, այս հարցը հրատապ լուծում պետք է ստանա: Եթե
մաքուր լինի գյուղի շրջակայքը, այնտեղ ապրելն էլ ավելի հաճելի կլինի, իսկ դրա համար պարզապես մի քիչ սրտացավություն է պետք, գիտակցում, որ մեր տունը չորս պատերի մեջ չի սահմանափակվում, այն ավելի մեծ է, ներառում է և հարազատ շենը, և ողջ հայրենիքը...
Ապրես, Արսեն ջան... ողջունելի է, որ աշակերտներն են հետաքրքրված այս ամենակարևոր խնդրով: Հուսով եմ գյուղապետարանը ինչ-որ քայլերի կդիմի...
ОтветитьУдалитьՀուսով եմ գյուղապետարանը անպայման կաջակցի:Սա իսկապես կարևոր խնդիր է:
ОтветитьУдалитьՀուսով եմ հետագայում բազմաթիվ ծրագրեր կիրագործենք:
ОтветитьУдалитьINDZ SHAT E DUR GALIS AYS MTHAXACUM@
ОтветитьУдалитьԱյլ ծրագրեր իրագործելու համար պետք է լինենք ակտիվ, հետևողական, միասնական և համառ:
ОтветитьУдалитьհամաձայն եմ:
ОтветитьУдалитьԵթե իշխանությունը չունի ականջ լսելու համար, ուրեմն նա գլուխ չունի կառավարելու համար:
ОтветитьУдалитьԴանիական