
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը
«Ապահովենք մեր երեխաների անվտանգությունը գյուղական ճանապարհներին» ( “Keeping Our Children
Safe on Roads in Rural Communities”) ծրագրի շրջանակներում մեկնարկել է իրազեկման արշավ Հայաստանի
հինգ ՝ Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Արարատի, Տավուշի մարզերում։
Ծրագրի նպատակն է նվազեցնել անցորդների
մասնակցությամբ ավտովթարների թիվը լույս անդրադարձնող հագուստի մասին մարդկանց իրազեկվածության բարձրացման
միջոցով։
Ծրագրի ընթացքում կկազմակերպվի 8 դաս թիրախ մարզերի համայնքների
դպրոցների առաջինից չորորդ դասարանների երեխաների համար։