Մարտունի երիտասարդական բանկը շուրջ 20 ներկայացված հայտերից որոշել է ֆինանասվորել 2–ը` «Տեղեկատվական վահանակ» և «Խոսող ցուցանակ» անուներով, որոնք ամբողջությամբ համապատասխանում էին ծրագրային գաղափարին։
Показаны сообщения с ярлыком Մարտունի Երիտասարդական Բանկ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մարտունի Երիտասարդական Բանկ. Показать все сообщения
20.11.2017
Մարտունիում երիտասարդների ուժերով տեղադրվելու են տեղեկատվական վահանակներ և ցուցանակներ
Մարտունի երիտասարդական բանկը շուրջ 20 ներկայացված հայտերից որոշել է ֆինանասվորել 2–ը` «Տեղեկատվական վահանակ» և «Խոսող ցուցանակ» անուներով, որոնք ամբողջությամբ համապատասխանում էին ծրագրային գաղափարին։
07.07.2017
Դրամաշնորհային մրցույթ․ Մարտունի երիտասարդական բանկ
Մարտունի երիտասարդական բանկը հրավիրում է Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդներին համայնքային զարգացման իրենց նորարարական գաղափարներն ուղարկելու դրամաշնորհի մրցույթին:
Ծրագրերի թեմատիկ ուղղություններն են ՝
- Համայնքային մասնակցություն
- ՏԻՄ-երի հետ համագործակցություն և նրանց աշխատանքի հետ կապվածխնդիրների լուծում
- Մշակութային, սոցիալական, կրթական գործողություններ՝ ուղղված խոշորացված համայքներիբնակավայրերի միջև կապերի ստեղծում
13.04.2017
«Երիտասարդ ձեռներեց» ծրագիրը բիզնես գաղափարների ինկուբատոր
Մարտունու երիտասարդական բանկի «Երիտասարդ ձեռներեց» ծրագիրը բիզնես գաղափարների ինկուբատոր կարծես լինի։
Արդեն երկրորդ տարին Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդներ, ովքեր ցանկանում են բիզնես հիմնել կամ զարգացնել արդեն գործողը, հնարավորություն ունեն դիմելու Երիտասարդական բանկի «Երիտասարդ ձեռներեց» ծրագրին, որի թիրախային նպատակն է մարզի երիտասարդներին բիզնես գործարարությամբ զբաղվելու նոր հնարավորությունների ընձեռումն է։
03.06.2016
Վարդենիկի, Մարտունու, Լիճքի և Կարմիրգյուղի երիտասարդները հանուն իրենց համայնքների զարգացման
25.04.2016
Երթ ի նշան հայի անկոտրության, համառության և միասնականության
«Մարտունի երիտասարդական բանկ» կոմիտեի անդմաների նախաձեռնությամբ ապրիլի 23–ին Մարտունի քաղաքում կազմակերպվեց ջահերով երթ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների։
Կոմիտեի անդամներից 6 լինելով նաև Մարտունու ավագ դպրոցի սան, միավորեցին իրենց գաղափարի շուրջ նաև աշակերտների կամավորական ջոկատները և աջակցություն ստացան դպրոցի տնօրինությունից և միհամուռ ուժերով պատրաստեցին ջահեր, մոմաններ և այլ անհրաժեշտ պարագաները
22.04.2016
04.04.2016
Մայրերն աղոթում են ․․․
Սերգեյ Հայրապետյան, 15 տարեկան
Մարտունու ավագ դպրոցի սան,
«Մարտունի երիտասարդական բանկ»
կոմիտեի անդամ
1994 թ. ... Անդադար կռիվներից հետո վերջապես խաղաղություն: Հայը կարծում էր ՝ վերջ , դա վերջն է , որ անդորր է բերելու, որ էլ Արցախի գլխին թշնամու յաթաղանը չի կախվելու: Փակ սահման, փակ հարաբերություններ և հարևաններ թշնամացած: Այդ թվացյալ անդորրը խախտվում էր մերթընդմերթ տագնապելով բոլորին: Չհաշտվող թշնամու պարբերաբար հարցակումները ,որոնք իրենց թերզարգացած մտքով (ճիշտ է թշնամուն չեն թերագնահատում) պետք է վախեցներ, հանկարծակիի բերեր հայ զինվորի,սակայն դրանք կոփում էին հային։
22.03.2016
Մարտունու ավագ դպրոցը՝ «Հայոց պետական խորհրդանիշներ» մրցույթի հաղթող

Մարտունու Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցը հաղթող է ճանաչվել «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի և ՀՀ Մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով մրցույթում։
Դպրոցի սան ՍեյրանՍողոյանի «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով պաստառը զբաղեցրել է մրցույթային առաջին հորիզոնականը: Աշխատանքները կազմակերպել էր դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Ս.Ալեքսանյանը։
10.03.2016
«Երիտասարդ ձեռներեց» ծրագրի դրամաշնորհի հայտարարություն
14-35 տարեկան ես, գործունյա ու նախաձեռնող։
Զբաղվում ես ձեռներեցությամբ կամ ցանկանում ես հիմնել սեփական բիզնեսը, բայց չունես անհրաժեշտ միջոցներ։
Պատրաստ ես գործ ունենալ իրական գումարների հետ,
ուրեմն «Մարտունի Երիտասարդական Բանկի» կողմից իրականացվող «Երիտասարդ ձեռներեց» ծրագիրը հենց քեզ համար է։
15.02.2016
«Մարտունի Երիտասարդական Բանկը» հայտարարում է
Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացվել է մինչև մարտի 30–ը։
14.12.2015
Ինչպես դարձանք Մարտունի Երիտասարդական Բանկի անդամ
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մենք գնացինք մասնակցելու «Մարտունի Երիտասարդական Բանկ» ծրագրի մեկնարկային հանդիպմանը: Որպես կազմակերպության ակտիվ կամավոր, այնպես էլ որպես դպրոցի «վստահելի» :))) աշակերտներ ներկայցանք՝ Անուշ Ավետիսյանս, Գագիկ Բաղիշջանյանը (նա արդեն ծանոթ էր ԵԲ ծրագրին նախկինում մասնակցել էր դասընթացների), Հասմիկ Մխոյանը, Մարո Զոհրաբյանը, Սերյան Սողոյանը, Սամվել Սարգսյանը,Գևորգ Հարութունյանը և Գոհար Մանվելյանը: Մեզնից բացի հանդիպմանը մասնակցում էին ուսանողներ, ակտիվ երիտասարդներ և այլ համայնքներից մեր ընկերները։
12.12.2015
«Մարտունի երիտասարդական բանկ»․ ընտրվեցին կոմիտեի անդամները

Դեկտեմբերի 11–ը Մարտունու ակտիվ երիտասարդների համար նշանավորվեց «Մարտունի
Երիտասարդական Բանկ» ծրագրի վերմեկնարկով։
Տարբեր համայնքներից շուրջ 20 երիտասարդ՝ 15-22 տարեկան այսօր «Մարտունու կանանց համայնքային խորհորրդ» ՀԿ–ի «Ինֆոտուն» սրահում մասնակցեցին Երիտասարդական բանկ ծրագրի մեկնարկային հանդիպմանը։
11.12.2015
30.06.2012
Ակտիվ քաղաքացին ծնունդ է առնում դպրոցից
2012 թվականի Մայիս ամսին Լիճքի միջնակարգ դպրոցի աշակերտները մասնակցեցին ՄարտունուԵրիտասարդական Բանկի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին: Մեր համայնքը զրկված էր երեխաների ժամանցի կազմակերպման հնարավորություններից: Աշակերտները որոշեցին այդ հիմնախնդիրը մեղմելու համար մասնակցել դրամաշնորհային ծրագրին և հաղթելով` ձեռք բերեցին 172600 ՀՀ դրամ: Դիմել էին նաև համայնքի ավագանուն և համայնքի
ղեկավարին, որոնք էլ ծրագիրը շահելուց հետո տրամադրեցին 300000 ՀՀ դրամ: Այդ միջոցների հաշվին ձեռք է բերվել կառուսելներ և այն ծառայեց իր նպատակին, քանի որ նախադպրոցական կրթության ժամերից դուրս էլ դպրոցի հրապարակը լիքն էր երեխաներով:
Նույն այդ նախաձեռնող խումբը իր մասնակցությունը ունեցել է համայնքային շատ այլ հիմնախնդիրների լուծմանը, ակտիվ մասնակցություն են ցուցաբերել դպրոցական ծառատունկին, <<Համայնքն առանց աղբի>> ծրագրին և այսօր էլ հանդիսանում են Հայաստանի Պատանելկան նվաճումներ կազմակերպության <<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթության ավագ դպրոցի աշակերտների համար>> ծրագրի շրջնականերում Լիճքի միջնակարգ դպրոցում գործող <<Անաշե>> աշակերտական ընկերության անդամներ: Վերջերս էլ մտածել են մի գաղափար, որով ցանկանում են Լիճքում հիմնել Համայնքային թանգարան և իրենց հնարավորությունները օգտագործում են այդ գաղափարի իրականացմանը:
Подписаться на:
Сообщения (Atom)











