Երևան-Վարդենիս գլխավոր մայրուղին անցնում է Լիճք գյուղի միջով (3կմ հատված): Պատկերացրեք, թե ինչ արագությամբ են մեքենաներն անցնում՝ չնայած արագությունը սահմանափակող նշանների առկայությանը:
Մարդկանց հետիոտն երթևեկության հատվածն էլի նույն մայրուղին է, որտեղ ընդհանրապես մայթ ասածը չկա:
Ճանապարհից դուրս գալուն և ավտոպատահարներից խուսափելուն խանգարում են ջրահեռացման առուներն ու ցանկապատերը: Ջրահեռացման կիսախողովակներն էլ հաճախ խցանվում են՝ վտանգավոր ճանապարհահատվածով անցնող մարդկանց համար լրացուցիչ դժվարություն առաջացնելով:
Աշակերտներն էլ նույն ճանապարհով են գնում դպրոց, որը բավականին ռիսկային է…
Ծնողներից մեկը նշեց, որ ինքը հարկադրված է ամեն օր երեխային ուղեկցել դպրոց, իսկ դասերի ավարտից հետո գնալ ու տուն բերել:
Մայթի բացակայությանը զուգահեռ, ճամփեզրին կա նաև մի ջրահեռացման անցուղի, որը ծածկ չունի և բազմաթիվ ավտովթարների պատճառ է դարձել:
Պատկերն էլ ավելի մտահոգիչ է ձմռանը...
Մայրուղուն հարող տնամերձ հողամասեր ունեցող բնակիչներն էլ զավթել են ճանապարհամերձ հանրային նշանակության տարածքը՝ «կալանելով» ջրագծերն ու հեռագրասյուները...
Անվտանգ երթևեկությունն ապահովելու համար ծնողներն ակնկալում են կառավարությունից, որ ճանապարհի այդ հատվածներում մայթ կկառուցվի՝ դպրոց հաճախող երեխաների ճանապարհն անվտանգ դարձնելու համար:
Этот комментарий был удален автором.
ОтветитьУдалить«Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ 27-ամյա Արամ Մանուկյանը, վարելով «Մերսեդես E280» մակնիշի 33 DМ 133 համարանիշի ավտոմեքենան, Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 60-ամյա Բաբկեն Մկրտչյանին:
ОтветитьУдалитьԻնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել: Նա իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Մարտունի բժշկական կենտրոն, որտեղ Բ. Մկրտչյանը մահացել է:
Վրաերթի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում են նաեւ ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքի ավագ քննիչ Արթուր Ավագյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան ՃՈ տեսուչ Խաչիկ Ավետիսյանը տեղափոխել է ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանման տարածք»:
Տես http://shamshyan.com/arm/8PWX0qR4Mc.html
http://www.yerkir.am/am/news/40696.htm
ОтветитьУдалитьhttp://www.aravot.am/2012/12/22/143496/
ОтветитьУдалить2 շաբաթ առաջ ՀՅԴ Լիճքի խումբը տեղական բյուջեի մասով առաջարկություններով դիմել է համայնքի ավագանուն և ղեկավարին, այդ նախաձեռնությանը միացել են նաև Լիճքի միջն դպրոցի աշակերտական ընկերության անդամները... առաջարկություններում հստակ մատնանշվել են այն հիմնախնդիրները/ մայթերի կառուցումը, վերգետնյա անցման կառուցում, ճանապարհային լուսավորության և արագաչափերի տեղադրումը/և այլն: Հուսանք,որ գիտակցաբար կմոտենան մեր առաջարկություններին...Հեքիաթներ պատմելու ժամանակներն անցել են,մեր համայնքի ընտրյալները ունակ են գիտակցելու, որ մարդկային կյնքից, անվտանգությունից ու առողջությունից առավել միայ կյանքն է...
ОтветитьУдалитьԵթե իշխանությունը չունի ականջ լսելու համար, ուրեմն նա գլուխ չունի կառավարելու համար:
ОтветитьУдалитьԴանիական
Գեղարքունիքի մարզում բախվել են «Լեքսուսն» ու «ՈւԱԶ»-ը, կա 7 վիրավոր. ընտանիքի 6 անդամ հիվանդանոցում են 19.01.2013 18:00 6 5986 դիտում
ОтветитьУдалитьԱյսօր` հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Լիճք գյուղի գյուղամիջյան ճանապարհին բախվել են Երանոս գյուղի բնակիչ 38-ամյա Ռադիկ Արսենյանի վարած «Լեքսուս» մակնիշի 90 ՕՏ 444 համարանիշի և Լիճք գյուղի բնակիչ 32-ամյա Կարեն Ենոքյանի վարած «ՈՒԱԶ» մակնիշի 23 ՏՍ 170 համարանիշի ավտոմեքենաները :
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայրից Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդները և «ՈՒԱԶ»-ի ուղևորներ` 57- ամյա Լևիկ Ենոքյանը, 55-ամյա Աստղիկ Ենոքյանը, 6-ամյա Մարինա Ենոքյանը և 3-ամյա Լևոն և Յուրա Ենոքյանները:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ քննչական խումբը` Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: