Показаны сообщения с ярлыком Դպրոցականներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Դպրոցականներ. Показать все сообщения

14.02.2017

Ծովինարում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքը ունի օգնության կարիք

Լուս․ նկարը՝  yp.scmp.com կայքի
Ծովինար համայնքի 53–ամյա բնակչուհի  Մարիետա Ջ․–ն սոցիալական ծանր պայմաններից ելնելով երկու անչափահաս երեխաներին չի ուղարկում դպրոց։

Երեխաները նախկինում սովորել են Ծովինար գյուղի միջնակարգ դպրոցում։  Վերջիններս դպրոցից դուրս են գրվել մոր դիմումի հիման վրա, ՌԴ մեկնելու նպատակով, սակայն մայրը երեխաների հետ մեկնել է  այլ բնակավայր՝ զբաղվել անասնապահությամբ և երեխաները հանրակրթությունից դուրս են մնացել:

01.02.2017

Ծովինարի դպրոցում քիչ է կրկնուսույցների դիմող աշակերտների թիվը


Այս տարի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոցը պատրաստվում են ավարտել 33 աշակերտ։
Դպրոցի տնօրեն Մելանյա Սահակյանի փոխանցմամբ նրանցից միայն տասն են դիմելու բուհ։

Տնօրենի ասում է՝ մանկավարժական կոլեկտիվը՝ իրենց ծնողական խորհուրդներով, օգնում է շրջանավարտներին ընտրել ժամանակակից մասնագիտություններ և համապատասխան բուհեր։

30.09.2016

Հանդատեղին մարզադահլիճ՝ Լեռնահովիտի դպրոցը․ նկարներ



Քանի որ այս քանի օրը ակտուալ է դարձել խոսել, բարձաձայնել, թե ինչպիսի պայմաններում են սովորում գյուղաբնակ աշակերտները ներկայացնում եմ Լեռնահովիտ համայնքի հիմնական դպրոցի լուսանկաներները։
1967 թ–ին Լեռահովիտ համայնքը փոքր բնակչություն ունենալու պատճառով (վերջին տվյալներով ունի շուրջ  500 ընտրող) միացվել է 6 կմ իրենից հեռու Գեղհովիտ համայնքին։ Բնակիչները ասում են միացումից հետո միակ բանը, որ փոխվեց Լեռնակերտից դարձան Լեռնահովիտ։

20.06.2016

Եզրագծին է հասնում քննական շրջանն Արծվանիստում․ նկարներ

Արծվանիստի միջնակարգ դպրոցում ընթանում են ավարտական քննություներ։
Այս տարի դպրոցը նոր կյանք ճանապարհեց շուրջ 38 շրջանավարտի։ 
Ըստ դպրոցի տնօրեն Թոռնիկ Սահակյանի շրջանավարտներից 15–ը փորձելու է ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ և միասնական քննություններ կհանձնեն Գավառում։
Իսկ դպրոցում աշակերտները արդեն հանձնել են 5 քննություն՝ առջևում մնացել է միայն օտար լեզուն։

01.06.2016

«Գունավոր» «վերջին զանգ» Մարտունու ավագ դպրոցում․ լուսանկարներ



«Վերջին զանգ», «վերջին դաս», ահա այս բառերում է ամփոփվում մեր շրջանավարտների ուսումնական կյանքը:

27.05.2016թ տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Մարտունու Տ.Աբրահամյանի անվան ավագ դպրոցի 12-րդ դասարանցիների «Վերջին զանգը»: Աշակերտները ոգևորված էին ուսուցիչների հետ միասին:

12.04.2016

Արծվանիստի դպրոցում կայացավ «Մեդիագրագիտության» դասընթաց


Այսօր Արծվանիստ համայնքի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի դասասենյակում էին տեղավորվել 14 տարեկանից բարձր  շուրջ 30 աշակերտ, պատճառը «Մարտունի ինֆոտուն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մեդիագրագիտության» արտագնա դասընթացն էր։

Ինֆոտան համակարգող Լիանա Հովհաննիսյանը դասընթացի մասակից աշակերտներին և ուսուցիչներին նախ ներկայացրեց Ինֆոտուն ծրագիրը, նպատակները և խնդիրները, ապա խոսեց մեդիայի և մեդայի տեսակների մասին։

01.04.2016

Կրթության որակով չենք զիջում և ոչ մեկին․ Արծվանիստ

Մարգարիտա Ավետիսյանը Արծվանիստի միջնակարգ դպրոցի ամենաերկարակյաց ուսոցչուհին է, 37 տարի նա դասավանդում է քիմա–կենսաբանություն և քիչ չեն եղել այս տարիների ընթացքում աշակերտներ, որոնց մասնագտական կողմնորոշման հարցում մեծ դեր է ունեցել սերը առ ուսուցիչ։
Արծվանիստում շատ խնդիրներ կան, որոնք մտահոգում են բնակիչներին, բայց դպրոցի հարցում կարելի է ասել՝ բախտը բերել է։ Գյուղի միջնակարգ դպրոցի աշխատակազմը ջանք ու եռանդ չեն խնայում աշակերտներին լիարժեք կրթելու համար։

22.03.2016

Մարտունու ավագ դպրոցը՝ «Հայոց պետական խորհրդանիշներ» մրցույթի հաղթող


Մարտունու Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցը հաղթող է ճանաչվել  «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի և ՀՀ Մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով մրցույթում։

Դպրոցի սան ՍեյրանՍողոյանի «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով պաստառը զբաղեցրել է մրցույթային առաջին հորիզոնականը: Աշխատանքները կազմակերպել էր դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Ս.Ալեքսանյանը։

14.12.2015

Ինչպես դարձանք Մարտունի Երիտասարդական Բանկի անդամ

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մենք գնացինք մասնակցելու «Մարտունի Երիտասարդական Բանկ» ծրագրի մեկնարկային հանդիպմանը: Որպես կազմակերպության ակտիվ կամավոր, այնպես էլ որպես դպրոցի «վստահելի» :))) աշակերտներ ներկայցանք՝ Անուշ Ավետիսյանս, Գագիկ Բաղիշջանյանը (նա արդեն ծանոթ էր ԵԲ ծրագրին նախկինում մասնակցել էր դասընթացների), Հասմիկ Մխոյանը, Մարո Զոհրաբյանը, Սերյան Սողոյանը, Սամվել Սարգսյանը,Գևորգ Հարութունյանը և Գոհար Մանվելյանը: Մեզնից բացի հանդիպմանը մասնակցում էին ուսանողներ, ակտիվ երիտասարդներ և այլ համայնքներից մեր ընկերները։

11.12.2015

Մի պատմություն թրաֆիքինգի մասին

Հեղինակ՝ Անուշ Ավետիսյան 
(Մարտունու Տիգրան Աբրահամյանի
 անվան ավագ դպրոցի սան,
«Մարտունու ինֆոտան» քաղ․ լրագրող, 
«Մարտունի Երիտասարդական Բանկ» 
ծրագրի կոմիտեի նորընտիր անդամ)

03.11.2015

Այսօր Ինֆոտունը հյուրընկալվել էր Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում (նկարներ)

«Մարտունի ինֆոտան» շրջանակներում շարունակվում են արտագնա արագացված դասընթացները ակտիվ խմբերի համար։
Այսօր հանդիպում–դասընթաց տեղի ունեցավ Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցիչների և բարձր դասարանների աշակերտների համար։

22.12.2012

Ավտոմայրուղին` դպրոցի ճամփա



Երևան-Վարդենիս գլխավոր մայրուղին անցնում է Լիճք գյուղի միջով (3կմ հատված): Պատկերացրեք, թե ինչ արագությամբ են մեքենաներն անցնում՝ չնայած արագությունը սահմանափակող նշանների առկայությանը:

Մարդկանց հետիոտն երթևեկության հատվածն էլի նույն մայրուղին է, որտեղ ընդհանրապես մայթ ասածը չկա:




19.12.2012

9-րդ դասարանի աշակերտի «ղաղաղ» շարադրանքը

Ստորև ներկայացնում եմ «Մի խաղաղ առավոտ» թեմայով 9-րդ դասարանի աշակերտի գրած շարադրությունը: 

Ցավալի է, բայց փաստ, որ մեր դպրոցներում նման անգրագետ աշակերտները քիչ թիվ չեն կազմում: