Այսօր՝ փետրվարի 7-ին, Մարտունու N 2-րդ հիմնական դպրոցում տեղի ունեցավ օլիմպիադայի միջդպրոցական փուլը՝ անգլերեն, գերմաներեն, ռուսերեն և հայոց պատմություն առարկաներից:
Օլիմպիադիային մասնակցեցին բազմաթիվ աշակերտներ Մարտունու տարածաշրջանի տարբեր համայնքներից:
«2 ժամ տևող օլիպիադիան մեզ համար ոչ թե մրցույթ է, այլ գիտելիքները փորձելու միջոց», – իր մասնակցությունը բնորոշեց ռուսերեն լեզի օլիմպիադիային մասնակցող աշակերտներից մեկը :
Լիլիթ Մկրտչյանը, ով օլիմպիադան հսկող ուսուցիցչներից մեկն էր, ասաց, որ սա միայն սեփական գիտելիքները փորձելու միջոց չէ․
«Օլիպիադան հիանալի միջոց է միասնական քննություններին նախապատրաստվելու, քանի որ քննությունները անցկացվելու են նման կերպ» :
Հեղինակ՝ Անի Ֆարմանյան
«Մարտունի ինֆոտան»
«Մեդիագրագիտություն» դասընթացների մասնակից
Комментариев нет:
Отправить комментарий