Показаны сообщения с ярлыком Ալլա Մանուկյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ալլա Մանուկյան. Показать все сообщения

22.11.2016

Գիրքը, որպես մշակութային արժեք․ միջոցառում Գավառի քաղաքային գրադարանում

Գավառի քաղաքային գրադարանն հյուրընկալել էր Գավառի՝ Ավ. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտներին՝ դասղեկ Լուսիկ Խաչիկյանի գլխավորությամբ: 

«Հյուրընկալման հիմնական նպատակը դպրոցականների մոտ գրքի հանդեպ սեր ու հետաքրքրություն առաջացնելն է»,– ասում է գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը և հավելում, որ այս տարի գրադարանը, քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ և ֆինանսավորմամբ համալրել է մանկական գրաֆոնդը,– «ներառված են մանկական հանրագիտարաններ, հեքիաթներ, խաղ - գիտարաններ, ինչպես նաև հայազգի ու համաշխարհային մեծերի գրավածքների մանկական մեկնաբանություններ»: 

05.11.2016

Գավառի ավագանու նիստը առաջին անգամ հեռարձակվեց օնլյան

 Նոյեմբերի 4-ին Գավառի քաղաքապետարանի ավագանու սենյակում տեղի ունեցավ նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:

Նիստին մասնակցում էին ավագանու 15 անդամներից 14-ը: Նիստը վարում էր Գավառի վերընտրված քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Ավագանու նիստը մեկնարկեց քաղաքապետի՝ նորընտիր ավագանու անդամներին ուղղված շնորհավորական խոսքով, այնուհետև աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը ներկայացրեց օրակարգը:

25.10.2016

Նարեկացուն տեսնել թատերականացված, գեղարվեստական ու հռետորական կողմերով․ միջոցառում Գավառի քաղաքային գրադարանում


 «Մի կտոր աղոթք ու նարեկացիական շունչ է տանում հանդիսականը այս ցրեկույթից»,– ասաց Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը 
«Տիեզերահռչակ վարդապետը» խորագիրը կրող միջոցառման ժամանակ։

Հոկտեմբերի 24-ին Գավառի քաղաքային գրադարանն հյուընկալել էր նարեկացիասեր հանդիսատեսին` մեծն աղոթասացի գրական ժառանգությանը ևս մեկ անգամ հաղորդ դարձնլու նպատակով։

21.10.2016

Բերք ու բարիքի փառատոն Գավառում



Հոկտեմբերի 20-ին Գավառում անցկացվեց «Բերք ու բարիքի փառատոն»:
Փառատոնին մասնակցում էին Գավառի տարածաշրջանի համայնքները: Համայնքները, հանրակրթական դպրոցներն ու մշակութային կազմակերպությունները 16 տաղավարներում ներկայացված էին Գավառի տարածաշրջանում աճող բերք ու բարիքը, Նոր Բայազետի ուտեստներն ու ավանդական խոհանոց: Կազմակերպվել էր նաեւ ստեղծագրծողների ձեռի աշխատանքների ցուցահանդես: Փառատոնի նպատակն էր նաեւ ստեղծել անմիջական միջավայր ՏԻՄ- բնակիչ շփման համար: Փառատոնն ուղեկցվեց նաև մշակութային միջոցառմամբ:

26.09.2016

Դուդուկը հնչեց Գավառում՝ «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում


Սեպտեմբերի 24-ին Գավառի մշակույթի տանը տեղի ունեցավ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի փակման համերգը:
Փառատոնն իրականացնում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը, որին մասնակցում են Հայաստանի, Սփյուռքի և արտերկրի արվեստագետները: Փակման համերգի թեման դուդուկն էր, որը որպես երաժշտական գործիք արդեն հանրաճանաչ է ողջ աշխարհում, ասվածի վկայությունը կորաեցի, գերմանացի, ամերիկացի, պարսիկ և այլ ազգիների դուդուկով կատարումներն էին:

08.07.2016

«Շունն ու կատուն» գավառցի մանուկների ներկայացմամբ

Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադի 130 ամյակի կապակցությամբ հունիսի 25-ին Երևանի՝ Հովհաննես Թումանյանի անվան թանգարանում կազմակերպվել էր մանկապատանեկան - երիտասարդական թատերախմբերի փառատոն՝ առանց ժանրային սահմանափակման: