Գավառի քաղաքային գրադարանն հյուրընկալել էր Գավառի՝ Ավ. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտներին՝ դասղեկ Լուսիկ Խաչիկյանի գլխավորությամբ:
«Հյուրընկալման հիմնական նպատակը դպրոցականների մոտ գրքի հանդեպ սեր ու հետաքրքրություն առաջացնելն է»,– ասում է գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը և հավելում, որ այս տարի գրադարանը, քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ և ֆինանսավորմամբ համալրել է մանկական գրաֆոնդը,– «ներառված են մանկական հանրագիտարաններ, հեքիաթներ, խաղ - գիտարաններ, ինչպես նաև հայազգի ու համաշխարհային մեծերի գրավածքների մանկական մեկնաբանություններ»:
Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան նոր գրականությանը, պատկերացում կազմեցին գրադարան - ընթերցող հարաբերությունների մասին, այնուհետև դիտեցին գրադարանի ավագ ընթերցողների կողմից պատրաստած բեմականությունը, որտեղ ուսուցիչ - աշակերտ երկխոսությունների և դասապրոցեսի միջոցով ներկայացվեցին գրքի՝ որպես մշակութային արժեքի կարևորությունը և բարեկրթության կանոնները:
Ավագ ընկերները նաև ներկայացրին իրենց նկարչական աշխատանքերը և խոստացան նկարչությամբ հետաքրքրվող աշակերտների հետ համատեղ կազմակերպել ցուցահանդես:
Նրանք այս ամենը զուգակցեցին գեղեցիկ գեղարվեստական կատարումներով: Մթնոլորտը այնքան ոգևորիչ էր, որ իրենց ավագ ընկերներին միացան նաև դպրոցականները և ներկայացրին աշնանը նվիրված բանաստեղծություններ և հանդես եկան բարության մասին երգով: Դասարանի դասվար Լուսիկ Խաչիկյանը կարևորեց նմանօրինակ նախաձեռնությունը և հույս հայտնեց, որ դրանք կնպաստեն գրադարան - աշակերտ, գրադարան - դպրոց կապի ամրապնդմանն ու կձևավորեն համագործակցային հարաբերություններ:
Հեղինակ՝ Ալլա Մանուկյան
Комментариев нет:
Отправить комментарий