Մարտունի երիտասարդական բանկ

 «Երիտասարդական բանկը» աշխարհի ավելի քան 25 երկրում իրականացվող ծրագիր է, որը Հայաստանում իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իսկ Գեղարքունիքի մարզում Երիտասարդական բանկի աշխատանքները համակարգում է Մարտունու կանանց համայնքային խորհուրդը։ Երիտասարդական բանկ կոմիտեների նպատակը տեղի երիտասարդությանը իրենց իսկ համայնքի զարգացման գործում ակտիվորեն ներգրավելն է։ Երիտասարդական բանկը կամավոր երիտասարդների խումբ է, որին հնարավորություն է տրվում սովորել և իրականանցնել դրամաշնորհային ծրագիր՝ իրենց հասակակիցների գաղափարներն իրագործելու համար։
Երիտասարդական բանկը բաղկացած է 7-9 անդամից։ Վերջիններիս պարտավորություների մեջ է մտնում համայնքային ծրագիր իրականացնելը, դրամաշնորհային ծրագրի ձևակերպելն ու հայտարարելը, ծրագրերի ընտրությունը, ֆինանսավորումը ու մոնիթորինգը։ Երիտասարդական բանկում անդմաները միմյանց հետ աշխատում են առաջնորդության, հավասար մասնակցության, թիմային և ակտիվ համագործակցության սկզբունքնեով։

**********************

Ծրագրի նպատակը`ապահովել երիտասարդների ակտիվ մասնակցությունը երկրի գյուղական համայնքների զարգացման գործում:

Երիտասարդների ավելի քան մեկ երրորդն ապրում է գյուղական համայնքներում: ՀՀ մշակույթի նախարարության կողմից անցկացված հետազոտության համաձայն, գյուղական համայնքներում բնակվող երիտասարդների հիմնախնդիրներն են մասնագիտական կրթություն ստանալը և զբաղվածությունը, ինչպես նաև մշակութային օջախների ու միջոցառումների բացակայությունը: Սոցիալ-տնտեսական դժվարությունները խոչընդոտում են երիտասարդների ակտիվ մասնակցությունը գյուղական համայնքների զարգացման գործում: Գյուղական համայնքների երիտասարդների գործնական հմտությունները և համայնքների զարգացման գործում ղեկավար դերեր ստանձնելու կարողությունները զարգացնելու նպատակով Եվրասիա համագործակցություն հիմնադրամը սկսած 2007 թվականից իրականացնում է «Երիտասարդական բանկ» ծրագիրը: Ծրագրի տարբեր փուլերում երիտասարդները զարգացնում են իրենց առաջնորդական, որոշումներ կայացնելու և վերլուծական մտածելակերպի հմտություններ` ի շահ համայնքի խնդիրների լուծման:

Կարողությունների զարգացում
2007 թ. հունիս ամսին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը մեկնարկեց «Երիտասարդական բանկ» ծրագիրը և Հայաստանի գյուղական համայնքներում ձևավորեց հինգ երիտասարդական բանկ-կոմիտեներ: Այսօր այդ կոմիտեների թիվն արդեն տաս է: Յուրաքանչյուր կոմիտեին անդամակցում են գյուղական համայնքներում բնակվող 15-25 տարեկան 5-7 երիտասարդներ: Երիտասարդների ընտրության հարցում հաշվի առնվեցին երիտասարդների` թիմային և կամավորական աշխատանքի կարողությունները: Երիտասարդների ընտրությունից հետո ձևավորված խումբը մասնակցում է քառօրյա աշխատանքային հանդիպումների` նվիրվաած երիտասարդական բանկի աշխատանքների կազմակերպմանը: Հանդիպման ավարտից հետո երիտասարդական բանկերի անդամներն իրականացնում են համայնքի կարիքների գնահատում: Գնահատման արդյունքների հիման վրա մշակվում են դրամաշնորհային ծրագրեր` ուղղված երիտասարդների միջոցով համայնքի խնդիրների լուծմանը: Մրցութային կարգով ծրագրերն ընտրելուց հետո երիտասարդական բանկերն անցկացնում են ծրագրերի մոնիտորինգ: Այս գործողությունների և լրացուցիչ այլ դասընթացների միջոցով երիտասարդական բանկերը ձեռք են բերում գործնական գիտելիքներ թափանցիկ կառավարման վերաբերյալ` հետագայում իրենց աշխատավայրերում կամ համայնքներում կիրառելու նպատակով:

***

#Գրքի_բանկ_նախաձեռնություն


1. Ա․Պ․ Չեխով «Պատմվածքներ»

2. Պավլենկո « Պետրոս Առաջին»

3. Շահեն Թաթիկյան «Երիցս Խաչվածը»

4. Սիամանթո , Դանիել Վարուժան « Երկեր»

5. Վահան Տերյան « Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»

6. Գրիգոր Զոհրապ «Երկեր»

7. Ստենդալ « Կարմիրն ու սևը»

8. Ալեքսանդր Դյումա « Կոմսուհի դը Մոնսորո»

9. Ա․Ս․ Պուշկին «Ընտիր երկեր»

10. Հակոբ Օշական « Երկեր»

11. Պյոտր Պրոսկուրին « Անունը քո»

12. Լև Տոլստոյ « Աննա Կարենինա»

13. Երվանդ Օտյան «Երկեր»

14. Հակոբ Պարոնյան «Երկեր»

15. Արամ Անտոնյան «Մեծ ոճիրը»

16. Ալեքսանդր Դյումա «Կոմս Մոնտե– Քրիստո 1»

17. Ալեքսանդր Դյումա «Կոմս Մոնտե– Քրիստո 2»

18. Լեո «Երկերի ժողովածու 2»

19. Լեո «Երկերի ժողովածու 3»

20. Ալեքսանդր Մորուա « Դոն Ժուան կամ Բայրոնի կյանքը»

21. Պաուլո Կոելո « Հրաշագործի օրագիրը» – ռուսերեն

22. Լևոն Բլբուլյան «Քառյակներ»

23. Պողոս Պատրիարք Ադրիանապոլսեցի « Խրատի թանգարան»

24. Արիանոս «Ալեքսանդր Մակեդոնացի»

25. «Միջին դարերի պատմություն 1»

26. «Միջին դարերի պատմություն 2»

27. Հայկական ժողովրդական հեքիաթներ « Մոզին»

28. «Գերմանիա․ փաստեր»

29. Ֆլորանս Բենուա–Ռոմեր և Հայնրիխ Կլեբես «Եվրոպայի խորհրդի իրավունքը»

30. «Հայաստան–ՆԱՏՕ առաջընթացի 10 տարիներ»

31. Փուլ Ա․ Սամյուելսն , Ուիլյամ Դ․ Նորդհաուս « Տնտեսագիտություն 1 Մակրոտնտեսագիտություն»

32. Փուլ Ա․ Սամյուելսն , Ուիլյամ Դ․ Նորդհաուս « Տնտեսագիտություն 2 Մակրոտնտեսագիտություն»

33. Իոսիֆ Թադևոսյան «Ազգայնական հարցը Կովկասում»

34. Ռոբին Շարմա «Առաջնորդության դասեր Ճգնավորից, ով վաճառեց իր Ֆերրարին»

35. Ս․Տ․Երեմյան և Հ․Մ․Ղազարյան «Հայաստան և հարևան երկրները 1828–1840թթ» քարտեզ

36. Բ․Հ․ Հարությունյան «Հայ ժողովրդի տեղաբաշխումը 1914թ․» քարտեզ


«Գրքեր Մարտունու գրադարանին» ծրագրի

37. Մոր Յոկայի «Ոսկե մարդը»

38. Ալեքսանդր Դյումա «Սև կակաչ»

39. Գերմանական նորավեպեր (19–րդ դար)

40. Ֆրանց Կաֆկա «Դղյակը»

41. Հերման Հեսսե «Տափաստանի գայլը»

42. Ֆրանց Կաֆկա «Դատավարություն»

43. Գրիգոր Բալասնյան «Պատուհանի տակ ծղրիդն է երգում»

44. Յուլյա Սիմոնով «ՙԳարնան տասնյոթ ակնթարթ»

45. Էրիխ Մարիա Ռեմարկ-«Հաղթական կամար»

46. Ռոմեն Ռոլան-«Հմայված հոգին»

47. Ռայ Բրեդբերի-«451* ըստ Ֆարենհայտի»

48. Գրիգոր Բալասանյան-«Միթե հանգավ լույսը»

49. Հագարդ - «Բլոսհոլմի տիրուհին»

50. Սոմերսեթ Մոեմ –«Լուսիին և վեցպենսանոցը»

51. Պաուլո Կոելյո-«Ալքիմիկոսը»

52. Ռիչարդ Բախ-«Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»

53. Շառլոտ Բրոնտե-«Ջեյն Էյր»

54. Օսկար Ուայլդ-«Դորիան Գրեյի դիմանկարը»

55. Սերո Խանզադյան–«Հողը»

56. Ա.Սեկոյան-«Ոսկե վազերի մեջ»

57. Ա. Դյումա-«Քսան տարի անց»

58. Ա.Դյումա-«Կոմս Մոնտե – Քրիստո 1»

59. Ա.Դյումա-«Կոմս Մոնտե – Քրիստո 2»

60. Ա.Դյումա որդի-«Կամելիազարդ ատիկինը»

61. Ա.Ստեփանյան-«Ամառնամուտ»

62. Րաֆֆի-«Սամվել»

63. Ջաննի Ռոդարի «Չիպոլինոյի արկածները»

64. Ա․ Ա․ Միլլ «Վինի թուխը»



***

«Փոքր քայլերի արվեստը»․ Ամառային ճամբար Կարմիրգյուղում

Կարմիրգյուղում (Գավառ) ամառային արձակուրդների վերջին շաբաթներն իրական տոն էին դարձել համայնքի մանկահասակ երեխաների համար։

Օգոստոսին Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի անձնակազմը նախաձեռնել էր ցերեկային ճամբար նախադպրոցական տարիքի երեխաների համար։

«Նման միոջացառում կազմակերպելու ցանկություն միշտ ենք ունեցել, բայց հնարավորություն և միջոցներ չեն եղել»,– ասում է դպրոցի ուսմասվար Հասմիկ Ումրշատյանը,– « իսկ այս տարի հնարավոր դարձավ դրամաշնորհային փոքր ծրագրի շնորհիվ, որին դիմել էին մեր դպրոցի ավագ դասարանի սաները»։

Ավելին տես՝ ԱՅՍՏԵՂ




Վարդենիկի, Մարտունու, Լիճքի և Կարմիրգյուղի երիտասարդները հանուն իրենց համայնքների զարգացման






«Գլխավոր ռեսուրսը աշխարհում մարդն է, բայց մարդը, որպես այդպիսին ռեսուրս է համարվում, երբ գիտելիք ունի։ Հիմնական պաշարը գիտելիքի՝ մարդ ստանում է գրքից», – այսպես նկարագրեց իր գաղափարը Մարտունի երիտասարդական բանկի կողմից իրականացվող «Երիտասարդների մասնակցությունը համայնքային զարգացմանը» ծրագրի դրամաշնորհառու Թագուհի Կարապետյանը, – «Գրքեր Մարտունու գրադարանին» ծրագրով ցանկանում եմ մի փոքր նպաստել այդ գործընթացին, զարգացած բնակիչը՝ հզոր համայնք է կառուցում»։

Ավելին տես՝ ԱՅՍՏԵՂ


Բիզնես ենք դնում, որ չարտագաղթենք

«Չնայած մեր տարիքին մենք կարող ենք բիզնես սկսել», – այս խոսքերն ասաց 18 ամյա Նաիրա Ջիվանյանը, ով մարտի 7-ին Գավառում՝ «Մարտունի Երիտասարդական բանկի» կողմից իրականացվող «Երիտասարդ ձեռներեց» դասընթացին էր մասնակցում։

Ավելին տես՝ ԱՅՍՏԵՂ 


***
Ինչպես դարձանք Մարտունի Երիտասարդական Բանկի անդամ

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մենք գնացինք մասնակցելու «Մարտունի Երիտասարդական Բանկ» ծրագրի մեկնարկային հանդիպմանը: Որպես կազմակերպության ակտիվ կամավոր, այնպես էլ որպես դպրոցի «վստահելի» :)))

Ավելին տես՝ ԱՅՍՏԵՂ 

***

«Մարտունի երիտասարդական բանկ»․ ընտրվեցին կոմիտեի անդամները

Դեկտեմբերի 11–ը Մարտունու ակտիվ երիտասարդների համար նշանավորվեց «Մարտունի
Երիտասարդական Բանկ» ծրագրի վերմեկնարկով։

Տարբեր համայնքներից շուրջ 20 երիտասարդ՝ 15-22 տարեկան այսօր «Մարտունու կանանց համայնքային խորհորրդ» ՀԿ–ի «Ինֆոտուն» սրահում մասնակցեցին Երիտասարդական բանկ ծրագրի մեկնարկային հանդիպմանը։

Ավելին տես՝ ԱՅՍՏԵՂ

Комментариев нет:

Отправить комментарий