Показаны сообщения с ярлыком Համլետ Հակոբյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Համլետ Հակոբյան. Показать все сообщения

20.02.2018

Լիճքում կազմակերպվել էր համագյուղացի վաղամեռիկ բանաստեղծի հուշ–ցերեկույթը


Փետրվարի 18 - ին, Լիճքի Հովհ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում, գիրք նվիրելու տոնը համատեղվել էր Լիճք գյուղի բնակիչ Արամայիս (Վազգեն) Սարգսյանի հուշ–ցերեկույթով։

Հայոց մեծն բանաստեղծի ծննդյան օրը՝ իր  անունը կրող դպրոցում վաղամեռիկ պոետի՝ Արամայիս Սարգսյանի, անմեռ մուսայի հրաշագեղ, սիրառատ և հեզահունչ խոսքը հնչեց ...

07.12.2016

Դիմում-խնդրանք Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին

                                                                      ՀՀ Գեղարքունիքի մարզպետ   
                                                                   Պարոն   Ռ. Գրիգորյանին,
ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի  բնակիչ
Համլետ Սահակի Հակոբյանից
Հեռ. 094 629268,  Էլ. Հասցե -hamlethakobyan1@gmail.com



         Դիմում-խնդրանք

      

Հարգարժան   Ռ. Գրիգորյան

2005 թ-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 1- ը աշխատատել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի պետական տեսչության» Գեղարքունիքի Տ/Կ– ում՝ որպես աշխատանքի պետական տեսուչ՝ գլխավոր մասնագետ:
Աշխատանքային գործունեության ողջ ընթացքում բարեխղճորեն իրացրել եմ պաշտոնի անձնագրով ՝ «Աշխատանքային օրենսդրության և աշխատանքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական  ակտերի» պահանջների կատարումը:

30.09.2016

Ինչ պայմաններում են սովորում Լիճքի հիմնական դպրոցի սաները


Այս պայմաններում են սովորում Լիճքի հիմնական դպրոցի`այն դպրոցի սաները, որը տվել է բազմաթիվ գիտնականներ, նշանավոր լիճքեցիներ և ոչ միայն։
Այս երեխաները փայփայում են իրենց հարազատ կրթoջախը` ի՞նչ ենք անում մենք,  անխտիր բոլորս, ցավալի է իրոք,անհեռատես վարվելակերպը հլու է կրթoջախ փակվելու վտանգներով։
Խոստումներ, խոստումներ,խոստումներ... միայն սա ու ոչինչ։

24.04.2016

Ջահերով երթ Ծովինարում


Ապրիլի 23–ին Ծովինար համայնքում Սկաուտները` ՀՅԴ Ծովինարի խմբի հետ համախորհուրդ կազմակերպել էին ջահերով երթ։ ՀՅԴ Մարտունու «Տալվորիկ» կոմիիտեի ընկերները երկրորդ տարին անընդմեջ իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում երթին։ 

28.03.2016

Եթե...ապա...այլապես․ Համլետ Հակոբյան

Համլետ Հակոբյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է
Ինձ մի բան է հետաքրքրում`երկրի հոգսերով տառապող և արդարամիտ`ազատ խոսքի տեր ժուռնալիստները իրենց իրավունքներն իրացնում են ՀՀ Աշխատանքային իրավունքի նորմերի պահանջներին համապատասխան`այն է.
«Ոչ աշխատանքային կամ տոնական օրերին կատարված աշխատանքի վարձատրությունը կատարվում է ժամային դրույքաչափի կրկնակիի չափով»։

18.05.2015

Լարախաղաց լինելն էլ է արվեստ

Լարախաղաց լինելն էլ է արվեստ՝ ոմանց համար դա դառնում է արհեստ և դա է պատճառը, որ շատ վեր ցատկելիս արեստավարժության պակասը լուրջ վնասներ է պատճառում, ծանր հարվածից հնարավոր է գիտակցությունը  կամ հիշողությունը կորցնել:

17.05.2015

ՀՅԴ Մարտունու «Տալվորիկ» կոմիտեն արձագանքում է օրերս մամուլում հրապարակված «Գյուղապետության արվեստը» հոդվածին

Կոչ ենք անում գործող գյուղապետ՝ Գեղհովիտ համայնքի ղեկավարի թեկնածու Վարդան Պողոսյանին հարցազրույցներ տալիս կորեկտության սահմանները չանցնի՝ իր որակումներից մի մեջբերում armtimes.com -ին մայիսի 13 ին տրված հարցազրույցից։ «Դիտարկմանը. թե մանկավարժությունն էլ ինչ-որ բան անել է, Գեղհովիտի գյուղապետը պատասխանեց. «Դե մանկավարժ ա, թող էթա իրա էրեխեքին դաս տա (նկատի ունի Է.Ասլանյանին-Գ.Ա.): Մեր դպրոցի տնօրենը հաջորդ տարի թոշակի է անցնում: Թող գնա դպրոցի տնօրեն աշխատի: Մանկավարժն ի՞նչ գործ ունի գյուղապետության հետ»:
Նախ հարգելի պարոն Պողոսյան ՝շինարար-վարորդը՝ կրկին մեջբերում «Գեղհովիտը 2007 թվականից ղեկավարում է Վարդան Պողոսյանը:Նա առաջադրվել է երրորդ անգամ, որովհետեւ, ինչպես ինքը ձեւակերպեց, ծրագրեր ունի, կիսատ թողած ծրագրեր, որոնք ուզում է ավարտել: Գյուղապետը մասնագիտությամբ ճարտարապետ-շինարար է: Ութ տարի վարորդ է աշխատել ծննդավայրի պետական տնտեսությունում, այնուհետեւ 11 տարի եղել է «Գեղհովիտի կաթնային տնտնեսություն» ԲԲԸ գործադիր տնօրենը»։ Ինչ գործ ունի այս դեպքում գյուղապետության հետ սա առաջին:

15.05.2015

ՀՅԴ Մարտունու «Տալվորիկ» կոմիտեի հայտարարությունը


Հունիսի 7-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում տեղի է ունենալու համայնքի ղեկավարի ընտրություն : Համայնքի ղեկավարի թեկնածու է ինքնառաջադրվել ՀՅԴ մարզային կոմիտեի անդամ Էդվարդ Ասլանյանը : ՀՅԴ Մարտունու «Տալվորիկ» կոմիտեն , պաշտպանում է Էդվարդ Ասլանյանի թեկնածությունը :

08.10.2014

Բաց նամակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին

Հարգելի Արմեն Ռուստամյան

2013թ. Օգոստոսի 6-ին «Տեխնոման» ՍՊ ընկերությունը կեղծ հանրային լսումներ կազմակերպելու հիման վրա ցանկացավ շահագործել ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում գտնվող հանքային ջրի աղբյուրը :

21.07.2014

Լիճքը կրկին ահազանգում է

Արդեն մեկ տարի է ինչ Լիճք համայնքի <<Մեծ Չաիրներ>> կոչվող տարածքում գտնվող հանքային ջրի աղբյուրի շահագործման նպատակով <<Տեխնոման>>ՍՊԸ-Ն ապամոնտաժման աշխատանքներ է իրականացնում: Այդ մասին բազմիցս հրապարակվեց ԶԼՄ-ներով, սոցիալական ցանցերով և նույն հարցին նորից անդրադառնալը գուցե հոգնեցուցիչ կարող էր թվալ,եթե մի քանի լուրջ փաստեր չարձանագրվեին այս ցավոտ խնդրի
հետ կապված: 

15.09.2012

Նախընտրական քարոզարշա՞վ, թե՞ չհաջողված հեքիաթ


Դեռևս հուլիս ամսին Մարտունու «Գեղամա» հեռուստաալիքով 9-րոպեանոց հաղորդում ցուցադրվեց «Մի օր Լիճքում» խորագրով, որն արդեն իսկ նախընտրական քարոզարշավ էր և իր մեջ հեքիաթային էջեր էր պարունակում:
Այդ հաղորդման մեջ գործող գյուղապետի ներկայացրած կեղծիքին ժամանակին քանիցս անդրադարձել եմ` թե մեր համայնքում, թե սոցիալական կայքերում ծավալված քննարկումներում: Սակայն ստիպված եմ կրկին անդրադառնալ, քանի որ նույն հեքիաթը, զուգորդված նաև ոչ առողջ մրցակցությամբ, Գնել Գրիգորյանն էլի շարունակում է պատմել...

Պատռված պաստառներն` արդար մրցակցության իմ կոչին ի պատասխա՞ն...

Սիրելի լիճքեցիներ, ես նախընտրական քարոզչության ընթացքում դիմել եմ Ձեզ, ի տարբերություն ոմանց, ողջունել մրցակցիս`ոչ թշնամուս, ավագանու անդամության թեկնածուներին և սևը սպիտակի վրա ներկայացրել իմ պայքարի ձևաչափը:

Սակայն նախընտրական քարոզչապաստառները (տեղեկատու թերթիկների, նախընտրական ծրագրի,համագյուղացիներիս ուղղված կոչի, նկարների տեսքով) մի քանի անգամ պատռվել էին , անկասկած` մրցակից կողմի ձեռքով: Բազմիցս հետևել ենք, ճշտումներ կատարել և արդյունքում պարզվեց, որ չէինք սխալվում այս զազրելի արարքի հեղինակի հարցում…

08.09.2012

Արդար, քաղաքակիրթ ընտրապայքարը` ազատ ընտրության երաշխիք ու առողջ հասարակության պահանջ


Սիրելի լիճքեցիներ, սկսվել է նախընտրական քարոզչությունը: Վստահեցնում եմ Ձեզ, որ պայքարի մեջ եմ մտել միայն արդար, ազատ ու քաղաքակիրթ մրցակցության ձևաչափով:

Ես կարիք չունեմ փնովելու մրցակցիս, քանի որ նման գործելաոճը իմ սկզբունքներին չի համապատասխանում, սակայն ցանկանում եմ ապացուցել, որ հնարավոր է ունենալ օրինակելի համայնք, որին մատնացույց կանեն շատերը, իսկ դա այնքան էլ բարդ գործ չէ, քանի որ օրենքի գերակայությունը այն իրական պայմանն է, որի միջոցով իրագործելի կդառնա այս գաղափարը: 


12.05.2012

Ուշքի եկեք. ընտրական առևտրի հետևանքներն առավել ծանր կզգան մեր զավակները

Լուսանկարը` Panorama.am
Բոլորիդ հրավիրում եմ վաղն այցելել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մոտ` Մարտունի-Երևան ավտոմայրուղուն հարակից տարածքում, գործող կիրակնօրյա տոնավաճառ-շուկա` տեսնելու, թե ինչպես է ընտրակաշառք վերցրած մեր ժողովուրդը ծախսում այդ գումարները:

Իրենց քվեն ծախած մարդկանց ես խորհուրդ կտայի մեկական մրգատու ծառ գնել, որ ամեն անգամ կաշառքի բերքը ճաշակելիս հիշեին իրենց պատվի արժեքային «վեհ» արտահայտությունը...


19.04.2012

Պատռված պաստառները` ոստիկանության տեսադաշտից դուրս



Ոստիկանության Մարտունու բաժինն, ըստ իս, կամ քնած է, կամ էլ` չի ցանկանում միջամտել նախընտրական գործընթացի օրենքին համապատասխան իրականացմանը:

Ահավասիկ ասածիս ապացույցը. Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում փակցված ՀՅԴ քարոզչական պաստառները մասսայականորեն պատռել են:



12.04.2012

Հասել են ազգայինին` ամոթն էլ կամաչեր


Անցյալը եղել է, ոչ ոք այն չի ջնջի, և դա խորացնում է ապագան:
Դա խորացնում է կյանքի իմաստը:
                              Դ.Դեմիրճյան

 Ամեն տարի ապրիլի 23-ին ՀՅԴ երիտասարդական կազմակերպության և « Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կողմից համազգային ջահերով երթ է կազմակերպվում,որին իրենց կամավոր մասնակցությունն են ցուցաբերում մեր երկրի երիտասարդ ու պատանի քաղաքացիները և ոչ միայն նրանք:

Ալադինի կախարդական լամպ կամ մեծամասնական ընտրակարգը` պատուհաս



Ինչպես գիտենք, ՀՅԴ, «Ժառանգություն» և ԲՀԿ խմբակցությունները նամակ էին հղել ՀՀ ԱԺ Նախագահին, որի հիման վրա էլ փետրվարի 28-ին խորհրդարանական լսումներ կազմակերպվեցին` կապված 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնության հետ: Ցավոք, այն արժանացավ խորհրդարանական իշխող մեծամասնության անհասկանալի հակազդեցությանը: Այն, որ համամասնական ընտրակարգը ժողովրդավարական պետության կառուցման լավագույն ճանապարհն է, ընդունում էին նաև ՀՀԿ-ական պատգամավորները` միաժամանակ տրամագծորեն հակառակ «հակափաստարկ-հիմնավորում» բերելով: Ըստ նրանց, այդ նախաձեռնությունը ժամանակավրեպ է, մեծամասնական ընտրակարգով խորհրդարան անցած պատգամավորներն ապահովում են տարածքների ընտրողների հետ կապը... Այս պատճառաբանությունն առավել քան ծիծաղելի է` հաշվի առնելով մեր իրականությունը...

05.04.2012

Անլուծելի խնդիրներ` գյուղապետարանի ամենամյա հաշվետվությունից առաջ ու հետո





Այսօր ես կցանկանայի ևս մեկ անգամ խոսել Մարտունու տարածաշրջանում գտնվող մեր գյուղի մեծաթիվ հիմնախնդիրներից 3-ի մասին` հետահայաց ներկայացնելով նաև դրանց արծարծման վերջին փորձերը:


25.01.2012

Համայնքի գլխավոր հատակագիծն արժե 9,6 միլիոն դրամ


Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի ֆոնդային բյուջեն կազմում է շուրջ 17 մլն. ՀՀ դրամ: Համայնքում հողի սեփականության գրանցումներից հետո շուրջ 600 սեփականության վկայականների պակաս է արձանագրվել,այսինքն` շուրջ 600 հոգի զրկված է իր սեփականությունը տնօրինելու իրավունքից: Համայնքի ավագանին համապատասխան որոշմամբ խնդրի վերաբերյալ կադաստրի տարածքային ստորաբաժանումից պարզաբանում ստանալու պահանջ էր ներկայացրել գյուղապետարանի աշխատակազմին, սակայն մինչ օրս գրավոր պատասխան վերջինս չի տվել:

Որպես ավագանու անդամ` մի քանի անգամ դիմել եմ համայնքի ղեկավարությանն այս հարցին լուծում տալու խնդրանքով, կատարվել է համատեղ ուսումնասիրություն և պարզվել է, որ ժամանակին ստույգ և ճշգրիտ ներկայացվել է հողի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով գրանցելու, հաստատելու համար անհրաժեշտ ու օրենքով պահանջվող բոլոր փաստաթղթերը, սակայն, թե ինչի հետ են կապված այս բացթողումները, անհնար է պատկերացնել...

Այնուամենայնիվ, սա նախաբանն է այն հիմնախնդրի,որ այս պահին ծառացել է համայնքի առջև: