20.02.2018

Լիճքում կազմակերպվել էր համագյուղացի վաղամեռիկ բանաստեղծի հուշ–ցերեկույթը


Փետրվարի 18 - ին, Լիճքի Հովհ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում, գիրք նվիրելու տոնը համատեղվել էր Լիճք գյուղի բնակիչ Արամայիս (Վազգեն) Սարգսյանի հուշ–ցերեկույթով։

Հայոց մեծն բանաստեղծի ծննդյան օրը՝ իր  անունը կրող դպրոցում վաղամեռիկ պոետի՝ Արամայիս Սարգսյանի, անմեռ մուսայի հրաշագեղ, սիրառատ և հեզահունչ խոսքը հնչեց ...

Սևանն էր խոսում `Ամենայն Հայոց Թումանյանական օրվան համահունչ։
Գիրք նվիրելու օրվան համախորհուրդ` հայ մշակույթի մեծանուն անուններից, Հայրիկ Ղազարյանի որդին` Սարո Ղազարյանը, ձեռնունայն չէր ներկայացել միջոցառմանը։ Մեծն Հայրիկի  «Մշո Հավքեր»բանաստեղծությունների և երգերի ժողովածուն համալրեց ` Լիճքի միջնակարգ դպրոցի հարուստ գրապահոցը։


Դպրոցի ուսուցչուհի Սյուզաննա Մարկարյանի կազմակերպած միջոցառումը կայացավ`հիմք դնելով` Արամայիս Սարգսյան վաղամեռիկ բանաստեղծի պոեզիայի հարատևմանը ...
Շատերն են հմայվել ու հմայվում Սևանի գեղեցկությամբ` գրում են Սևանի մասին, այսօր Սևանի ափերով քայլում էին Սևանի ափերը հոգում և սրտում վրձնող գրականասերները։





Հեղինակ՝ Համլետ Հակոբյան

1 комментарий:

  1. Սիրտս լեցվեց հուզմունքով, լեցվեց գոհունակությամբ, հպարտությամբ... Կեցցեք, հարգարժան կազմակերպիչներ, ուսուցչական կազմ, աշակերտ-մասնակիցներ, հայ գրականության ազնիվ նվիրյալներ...
    Վստահ եղեք՝ Ձեր արդյունավետ ջանքերը կհանդիսանան իբրև լավագույն օրինակ, տեսանելի է առ աշխարհ...
    Վարձքերնիդ ի կատար...

    ОтветитьУдалить