Մարդ@մեջ

«ՄԱՐԴ@ՄԵՋ» Սոցիալական նորարարության հավաք

                      


Սոցիալական նորարարության հավաքի նպատակն ՝ նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների (սոցիալական, ապակենտրոնացման, թափանցիկության և հաշվետվողականության) գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը, այնպիսի խնդիրների վերհանմանը, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն կամ օֆլայն միջոցներով:

«Մարդամեջը» կօգնի.
  • վերհանել մարզի համայնքներում առկա խնդիրները համացանցային միջոցներով լուծելու գաղափարներ
  •  ի մի բերել ներկայացված գաղափարները կյանքի կոչելու պատրաստ մարդկանց ու թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները
  • ստեղծել առցանց սոցիալական նոր հարթակներ

Ժամանակացույց․

«ՄԱՐԴԱՄԵՋ» սոցիալական նորարարության հավաքի անցկացվում է տարին երկու անգամ Հայաստանի 8 մարզերում գործող ինֆոտներում․

Մարտունի Ինֆոտուն
Գյումրի Ինֆոտուն
Վանաձոր Ինֆոտուն
Արմավիր Ինֆոտուն
Իջևան Ինֆոտուն
Սյունքի Ինֆոտուն
Արարատ Ինֆոտուն
Վայք Ինֆոտուն

Հավաքի ընթացքում ընթացնում են խմբային աշխատանքներ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների աջակցությամբ: Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվում են հարթակներ, որոնք կնպաստեն սոցիալական կոնկրետ խնդիրների լուծմանը։

Քննարկումների արդյունքում, յուրաքանչյուր ինֆոտան ընտրված 2 լավագույն ծրագրերը կստանան ֆինանսական աջակցություն իրենց սոցիալ-նորարարական գաղափարները իրականացնելու համար` յուրաքանչյուրը մինչև 250.000 դրամի սահմաններում:

Մանրամասն տեղեկությունների համար, տե՛ս կից փաստաթուղթը։

զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Մարդամեջ սոցիալական նորարարության հավաք


«Մարդամեջ» սոցիալական նորարարության հավաքն իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։



**************************

***
Երբ տիրում էր փոփոխությունների ոգին, մարդամեջյան նկարներ

Եվ ահա եկավ «գունավոր» պահը, բացի «Մադամեջի» մասակիցների կողմից արված գրառումներից հրապարակել նաև նկարները։

Գտեք ձեզ նկարում, իսկ եթե չկաք ուրեմն մտածեք հաջորդ «Մարդամեջին» մասնակցելու մասին։

Ավելին տես՝ ԱՅՍՏԵՂ

***
«Մարդամեջ», երբ մտածում ես նորարար

Պատմություն դարձավ ևս մեկ «Մարդամեջ» նորարարական հավաք, որին մասնակցեցին նաև Արծվանիստից մի քանի երիտասարդներ։

Ես արդեն երկրորդ անգամ էի մասնակցում, սկզբում մտածում էի, թե ամեն ինչ նույն էլ լինելու՝ մարդիկ, գաղափարներ, քննարկումներ, տպավորություններ, բայց ․․․

Բայց այդպես չեղավ՝ նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, խմբեր և լրիվ նոր զգացողություններ և իհարկե հիշողություններ։

Ավելին տես՝ ԱՅՍՏԵՂ


***
Դուրս ենք եկել «Մարդամեջ» ու «չենք սթրվելու»

«Մարդամեջ» բառը ինձ մոտ մի տեսակ ասոցացվում է տատիկիս հետ։ Նա միշտ ասում է․ «Դուրս արի մարդամեջ, որպեսզի զարգանաս, Դավիթ»։

Երբ առաջին անգամ ծրագրի մասին կարդացի ֆեյսբուքում, մտածեցի, թե սա հետաքրքիր անունով հերթական ձևական ծրագրերից է, ինչը, սակայն ինձ չկանգնեցրեց։ Մի փոքր հարցուփորձ արեցի ֆեյսբուքյան ընկերներիս և ստացածս ինֆորմացիայով կիսվեցի Ճամբարակի ընկերներիս հետ։ Արագ ի մի բերեցինք բոլորիս կեց կտուր մտքերը, գտանք գործընկեր հասարակական կազմակերպություն և ուղարկեցինք «Մարդամեջ»-ին մասնակցելու հայտը՝ ներկայացնելով «Չենք սթրվելու» նախագիծը։

Ավելին տես՝ ԱՅՍՏԵՂ


***
Ահա և տեղի ունեցավ «Մարդամեջ» սոցիալական նորարարության հավաքը

«Մարդամեջին» հավաքվել էին տարբեր տեղերից լավ գաղափարներ ունեցող անձինք: Ներկայացուցիչներ կային Սևանից, Վարդենիկից, Ճամբարակից, Գավառից, Մարտունուց և այլ ու այլ բնակավայրերից:

Ընդհանուր գաղափարները 18-ն էին, որոնց մեջ մտնում էր նաև իմ գաղափարը: Բոլորը իրենց բնույթով լավ և հետաքրքիր էին: Այդ 18–ից ընտրվեց ընդամենը 4–ը: Սակայն, որոշ ծրագրերի բնույթով նունը լինելու պատճառով Վարուժան Ավանեսյանը՝ Մարդամեջի «չար ձյաձյան», որոշեց մի քանի ծրագրեր համախմբել:

Ավելին տես՝ ԱՅՍՏԵՂ
 

***
Մտքի թևեր տվող «Մարդամեջը»

«Մարդամեջ» ` բառ, որը ոմանց մոտ ծանոթություն է հիշեցնում, ոմանց մոտ ուրախություն առաջեցնում, քանի որ գիտեն, որ ավելի կկրթվեն, ոմանք էլ զարմանում են, թե ի՞նչ է դա:

«Մարդամեջ» նորարարական հավաք, ահա ամենապարզ բացատրությունը:
Ապրիլի 15 –ին սկսվեց մի պարզ օր` ամենաուսումնառատ օրերից մեկը: Բոլորը հավաքվել էին ամենաջերմ տանը` ինֆոտանը: 

Ավելին տես՝ ԱՅՍՏԵՂ


***

Խաղ «Մարդամեջի» խմբերի համար

Փորձում ենք հասկանալ՝ որքանով եք լավատեղյակ մեդիայի պատմությանը։
Խաղալու համար սեխմեք՝ ԱՅՍՏԵՂ


***
Նոր «Մարդ@մեջի» մեկնարկը տրված է․ սպասում ենք ձեր նորարարական գաղափարներին

2016 թապրիլի 15-ին «Մարտունի Ինֆոտունը» կազմակերպում է «Մարդամեջ» սոցիալական նորարարության մեկօրյա հավաք:

Ավելին տես՝ ԱՅՍՏԵՂ

***
Նարնջագույն «հեղափոխություն» «Մարտունի ԻնֆոՏանը»․նկարներ


Սեպտեմբերի 24–ին «Մարտունու ինֆոտանը» տեղի ունեցավ «Մարդամեջ» սոցիալ– նորարական հավաքը։ Հավաք, որի ժամանակ իրար գլխի էին հավաքվել Մարտունու պրպտող «գլուխները»՝ իրենց գաղափարներով կիսվելու, շփվելու, գաղափարի իրագործման համար եւ դրամաշնորհ ստանալու նպատակով։ Հավաքի մասին այլ մանարամասները առջեւում են, իսկ այժմ կիսվում ենք վառ օրվա գույներով։

Ավելին տես՝ ԱՅՍՏԵՂ
 

***
Ուղիղ միացում Մարտունի Ինֆոտնից։ Մարդամեջ սոցիալական նորարական հավաք

Գաղափարների ներկայացում–քննարկում։
Ավելին տես՝ ԱՅՍՏԵՂ

Комментариев нет:

Отправка комментария