Показаны сообщения с ярлыком Անահիտ Գևորգյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Անահիտ Գևորգյան. Показать все сообщения

15.11.2017

Քրիստինան 4 երեխաներին և հիվանդ ամուսնուն օգնելու օրհասական խնդիր ունի

42 ամյա Քրիստինան 4 երեխաների հետ ապրում է Գեղհովիտ համայնքում։ Երեխաներից մեծը՝ 22 տարեկան տղան, 1–ին կարգի հաշմանդամ, մանկուց տառապում է մանկական ուղեղային կատվածով։ Երկու դստրերը սովորում են 9–րդ և 1–ին դասարաններում, իսկ ամենափոքր տղան 4 տարեկան է։

43 ամյա ամուսինը հունիսից Երևանում է, մոտը շականակագեղձի չարորակ քաղցկեղ են հայտնաբերել և այս ընթացքում երկու վիրահատություն է տարել։ 

26.07.2017

«Հայրենի եզերք․Սևան» խորագրով ցուցահանդես պատկերասրահում

Երեկ՝ հուլիսի 25 –ին, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում Մարտունու պատկերասրահում կայացավ «Հայրենի եզերք, Սևան» խորագրով ցուցահանդեսը:

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից Մարտունու պատկերասրահ էին բերվել Փանոս Թերլեմեզյանի, Արփենիկ Նալբանդյանի, Գաբրիել Գյուրջյանի, Սուրեն Սաֆարյանի և այլ հեղինակների շուրջ 14 գեղանկարչական աշխատանքներ:

22.05.2017

«Չդադարող պատերազմ»․ Թանգարանային գիշերվան նվիրված միջոցառում Մարտունու պատկերասրահում

Մայիսի 20-ին, Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանային գիշեր ծրագրի շրջանականերում Մարտունու պատկերսարահում կայացավ «Չդադարող պատերազմ, ցավոտ պատմություններ․ Դժվար պատմելին թանգարաններում» խորագրով միջոցառում:

Այն կազմակերպվել էր Մարտունու պատկերասարահի, Մարտունու երաժշտական դպրոցի և
Մշակույթի պալատի հետ համատեղ: Միջոցառմանը ներկա էին Ապրիլյան և Արցախյան հերոսամարտերի մասնակիցներ, զինվորական կառույցների, քաղաքապետարանի, դպրոցների ներկայացուցիչներ, ծնողներ, ավագ տարիքի դպրոցականներ, երաժիշտ- կատարողներ:
Էկրանին ցուցադրվում էին Ապրլյան քառօրյա պատերազմի մասնակիցների լուսանկարները՝ նրանց մասին պատմությունների, իրենց հուշերի գրավոր ուղեկցությամբ:

14.02.2017

Ծովինարում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքը ունի օգնության կարիք

Լուս․ նկարը՝  yp.scmp.com կայքի
Ծովինար համայնքի 53–ամյա բնակչուհի  Մարիետա Ջ․–ն սոցիալական ծանր պայմաններից ելնելով երկու անչափահաս երեխաներին չի ուղարկում դպրոց։

Երեխաները նախկինում սովորել են Ծովինար գյուղի միջնակարգ դպրոցում։  Վերջիններս դպրոցից դուրս են գրվել մոր դիմումի հիման վրա, ՌԴ մեկնելու նպատակով, սակայն մայրը երեխաների հետ մեկնել է  այլ բնակավայր՝ զբաղվել անասնապահությամբ և երեխաները հանրակրթությունից դուրս են մնացել:

27.06.2016

Բաց նամակ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ–ին

Երեկ` հունիսին 26 –ին, Էջմիածինում մասնակցում էի   Հռոմի Ֆրանցիսկոս պապի Բարիգալստյան` հրաշափառի արարողությունը:
Հայաստանի տարբեր մարզերից այնտեղ էին հավաքվել հավատավոր ժողովուրդը՝ ինչ–որ կերպով՝ հաղորդակցվելու Հռոմի Պապ Ֆրոանցիսկոսին։

Զարմանքով նկատեցի՝ շրջակայքում առանձնացված հսկայական տարածք, փափուկ և
գունավոր աթոռներով, հերթապահող ոստիկաններով, նախատեսված «էլիտայի» համար։

22.05.2016

Մշակութային անցուդարձ Մարտունու պատկերասրահում․ «Թանգարանային գիշեր»

Արդեն երրորդ տարին անընդմեջ Ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղը միանում է «Թանագարանների գիշեր» ծրագրին։ Այս տարի  թանգարանային միջոցառումները տեղի ունեցան մայիսի 21–ին։

Մարտունու պատկերասրահը, բացի այն, որ շուրջ օր անվճար էր գործում բոլոր այցելուների համար, նաև ժամը 13։00–ից մեկնարկեց մի շարք միջոցառումներ։

23.04.2016

Թանգարանային գիշերվան ընդառաջ

Նկարը՝ նախորդ տարիները
իրականացված միջոցառումներից
Ինչպես գիտեք մայիսի 21–ը նշվում է որպես Թանգարանների միջազգային օր և արդեն մի քանի տարի շարունակ իրականցավում է Թանգարանային գիշեր միջոցառում։Այս տարի նույնպես Մարտունու պատկերասրահը անմասն չի մնա։

16.04.2016

Աջակցություն Լիճքում հյուրընկալված արցախցի ընտանիքներին


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Մարտունու տարածաշրջանի տարբեր գյուղերում հյուրընկալվել են ընտանիքներ, ովքեր ստիպված էին լքել իրենց տներ առաջնագծում ընթացող մարտերի պատճառով։

Այսօր այցելություն կատարեցինք Մարտակերտի շրջանից Լիճք գյուղում հյուրընկալված երկու ընտանիքի։ Գևորգյանների տան տանիքի տակ են հյուրընկալվել միանգամից 3 չարաճճի տղաներ իրենց մայրիկի հետ։ Գիորգին, Արմանը և Նարեկը, մեծը սովորում է 6–րդ դասարանում, միջնեկը՝ 5–րդ, իսկ փոքրը 2 տարեկան է։

08.04.2016

Աջակցությունը չուշացավ․ ԵՊՀ–ն փոխհատուցեց վարձավճարը ամբողջությամբ

Երեկ «Մարտունու ինֆոտանը» կատարվել էր գրառում այն մասին, որ միակողմանի ծնողազուրկ և անապահովության կարգավիճակ ունեցող ընտանիքի երկու ուսանողուհիներին թույլ չեն տալիս մասնակցել դասի՝ ուսման վճարը չտալու համար։
Հրապարակման իսկ պահից շատերը հետաքրքվեցին և ցանկացան իմանալ՝ ինչպես կարող են օգնել, ինչ աջակցության կարիք ունեն ուսանողուհիները։

07.04.2016

Բաց նամակ ուղղված ՀՀ ԿԳ նախարարության

«Միակողմանի ծնողազուրկ տղան ծառայում է Թալիշում, մայրը՝ ապրիլի1-ին, իմանալով ԼՂՀ սահմանային դեպքերի մասին, հավաքելով վերջին դրամական միջոցները, գնացել է որդուն տեսակցության, ընտանիքի երկու դստրերը սովորում են Երևանում՝ ԵՊՀ–ում և ՀՊՄՀ–ում (մանկավարժական)։ Վարձերի չմուծելու պատճառով աղջիկներին չեն թույլատրում մասնակցել քննություններին»,–լացակումած պատմեց ՄԿՀԽ–ից օգնություն հայցող հորաքույրը։
«Ընտանիքը նպաստառու է, մայրը չի աշխատում, ընտանիքի ապրուստի միակ միջոցը գյուղմթերքից ստացված եկամուտն է»,–շարունակում է նա։

Կրթության և գիտության բնագավառի մեծարգո այրեր, այս պահին առաջնագծում մարտընչողների ընտանիքներին օգնում են՝ ով ինչով կարող է։

Միթե ՞ հնարավոր չէ ձեռք մեկնել ծնողազուրկ երկու ուսանողներին, ում եղբայրը այս պահին դիրքերում է, մայրն էլ անօգնական ու ծանր հոգեվիճակում։

Անուներ չեմ նշում ՝ զուտ ուսանողուհիների խնդրանքով։

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»
 հասարակական կազմակերպության նախագահ՝ 
Անահիտ Գևորգյան 

05.04.2016

Մարտունիում հյուրընկալված առաջին ընտանիքին փոխանցեցինք առաջին օգնությունը

Ինչպես երեկ հայտարաել էինք  Արցախից  Մարտունու տարածաշրջան են հյուրընկալվել ընտանիքներ, որոնց անվտանգությունից ելնելով տարհանվել էին իրենց բնակավայրից։

«Գնացել էինք Մարտակերտ մեր տղային տեսակցության, այնտեղ է ծառայում, – պատմում է հյուրընկալող ընտանիքի հայրը՝  Նվեր Բադոյանը,– մեր զինվորին վերձրեցինք գնացինք Խուրշուդյանների տուն, որ իրենց տանը կազմակերպենք մեր տեսակցությունը, էլի էինք գնացել–եկել՝ ծանոթացել էինք, այդ գիշեր էլ թուրքերը սկսեցին կրակել։ Գյուղացիք սկսեցին ավելի ապահով տեղեր գնալ, իրանք գնալու տեղ չունեին, առանց վարանելու ասեցի՝ նստեք ավտոն՝ ձեզ կտանեմ մեր տուն»,– շարունակում է Նվերը։

04.04.2016

Արցախից Մարտունի եկած ընտանիքներին անհրաժեշտ է օգնություն


Հարգելի Մարտունեցիներ Արցախյան դեպքերի պատճառով վտանգված տարածքներից որոշ ընտանիքներ տեղափոխվել են նաև մեր շրջան։ Այդ, ինչպես նաև ընդունող ընտանիքներին անհրաժեշտ է աջակցություն։
Ովքեր ցանկանում եմ իրենց օգնությունը առաջարկել,խնդրում եմ գրեք,զանգահարեք կամ այցելեք «Մարտունու ինֆոտուն»։
Ապրիլի 5-ին առաջին այցելությունը կկատարվի վեց հոգանոց ընտանիքին։
Հավելյալ տեղեկությունների համար զանգահերք՝ հեռ․համարին 094211396։

Անահիտ Գևորգյան՝ 
«Մարտունու կանանց համայնքային 
խորհուրդ» ՀԿ նախագահ

20.01.2016

Իրավական համակարգի անգործության զոհ․ Էմմա Նազարյան

Լուս․նկարը womennet.am–ի
34 տարեկան հասակում ճակատագրի հարվածներին վերջնականապես չդիմանալով կյանքից հեռացավ Աստղաձոր գյուղի բնակիչ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի շահառու՝  Էմմա Նազարյանը։ Էմման իր կարճ կյանքի ընթացքում հասցրել էր անցնել ընտանեկան բռնությունների, ամուսնալուծության, կեղծ հիմուքներով մայրական իրավուքներից զրկվելու շրջափուլով։
4 տարի շարունակ պայքարում էր երեխաներին իր խնամքին հանձնելու համար։

12.05.2015

Մարտունիում հաշմանդամություն ունեցող անձանց արտադրանքը չի սպառվում հասարակության կանխակալ վերաբերմունքի պատճառով

Հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքային իրավունքի օրվան ընդառաջ, մայիսի 4-ին Մեդիա կենտորնում տեղի ունեցավ մամուլի–ասուլիս։
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

 Մեդիա կենտրոնը գրում է․ Թեեւ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անում են հնարավորը՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովելու համար, այդուհանդերձ հասարակության կանխակալ վերաբերմունքի պատճառով ծրագրերը չեն հասնում իրենց բուն նպատակին:

10.08.2012

Բաց նամակ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին



Հարգելի պարոն Ռ. Գրիգորյան, ցանկանում եմ Ձեզ փոխանցել Մարտունի քաղաքի մի խումբ բնակիչների մտահոգությունը՝ վստահությամբ, որ Ձեր արձագանքը չի ուշանա: 

Շուրջ մեկ շաբաթ առաջ մեր քաղաքի միակ զբոսայգում հայտնվեց մշակույթի պալատից քիչ ներքև գտնվող գրքերի վաճառքի կետ հանդիսացող խարխլված, հին երկաթյա վագոն-տնակը: