Հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքային իրավունքի օրվան ընդառաջ, մայիսի 4-ին Մեդիա կենտորնում տեղի ունեցավ մամուլի–ասուլիս։
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի
Մեդիա կենտրոնը գրում է․ Թեեւ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անում են հնարավորը՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովելու համար, այդուհանդերձ հասարակության կանխակալ վերաբերմունքի պատճառով ծրագրերը չեն հասնում իրենց բուն նպատակին:
Մարտունու՝ հագուստի արտադրությամբ և գունավոր տպագրությամբ զբաղվող «ԻՂՁ» սոցիալական ձեռնարկության արտադրամասում աշխատում է հաշմանդամություն ունեցող 10 անձ, որոնց աշխատանքային հեռանկարը փոքրանում է սպառողի կանխակալ վերաբերմունքի պատճառով: «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն «ԻՂՁ» սոցիալական ձեռնարկությունը հիմնել է 2014 թ. օգոստոսին: Աշխատակիցները նախ անցել են համապատասխան ուսուցում, ապա ընդունվել աշխատանքի։
«Այժմ ձեռնարկությունն աշխատում է ոչ ամբողջ կարողությամբ, քանի որ պատվերներ գրեթե չեն լինում: Չնայած արտադրանքն իր որակով չի զիջում շուկայի մրցակիցներին, գինն էլ մատչելի է, մարդիկ հրաժարվում են գնել այն պատճառով, որ արտադրողները հաշմանդամություն ունեցող անձինք են: Ստիպված մեր առաքիչները չեն ասում, թե ովքեր են արտադրել»,-ասում է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գեւորգյանը՝ ավելացնելով, որ այս պայմաններում բարդանում է աշխատավարձի, հետեւաբար նաեւ աշխատեղը պահելու հարցը:

Անահիտ Գեւորգյանը, ինչպես նաեւ «ԻՂՁ» սոցիալական ձեռնարկության աշխատակից, հաշմանդամության 2-րդ կարգ ունեցող Սուսաննա Հարությունյանը եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Լիզա Ղիասյանը այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկում էին հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքներն ու խնդիրները:
Ասեղնագործությամբ զբաղվող Սուսաննա Հարությունյանը կարծում է, որ պետությունը պետք է աջակցի հաշմանդամություն ունեցող անձանց արտադրանքի սպառմանը, քանի որ առանց իրացման հնարավոր չէ նման ձեռնարկությունները պահել: Ըստ Լիզա Ղիասյանի, պետությունը որեւէ լիազորություն չունի իրացման հարցերը լուծելու համար, եւ սպառում ապահովելն արտադրողի խնդիրն է:
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գեւորգյանն ընդունում է պետության լիազորությունների շրջանակը, բայց եւ կարծում է, որ «պետությունը կարող է արտադրանքը խթանել՝ օրինակ տպագրության պատվերներ տալով նման ձեռնարկությունների»:
Ըստ Լիզա Ղիասյանի՝ Հայաստանում սոցիալական ձեռնարկության մասին օրենք չկա, սակայն հաշմադամություն ունեցող անձիք օգտվում են բոլոր այն երաշխքիներից, որոնցից օգտվում են սովորական գործազուրկ անձիք:
«Տարբեր միջազգային կազմակերպությունների ծրագրերի շրջանակում նման ձեռնարկություններ կամ արտադրություններ բացվել են, օրինակ՝ Ճամբարակում կամ Գորիսում, բայց պետությունը չունի նման ձեռնարկություն ստեղծելու լիազորություն կամ պարտավորություն»,-ասում է Լիզա Ղիասյանը՝ ավելացնելով, որ կան զբաղվածության այնպիսի ծրագրեր, որոնց կարող են ներգրավվել նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք:
«Աշխատատեղերի հարմարեցման ծրագրով»՝ 2014 թվականից գործատուներին հատկացվում է մինչև 500 հազար դրամ, եթե պատրաստ են աշխատանքի ընդունել հաշմանդամների:
Ըստ Ղիասյանի՝ 2015թ-ից 100-ից ավելի աշխատակից ունեցող պետական հիմնարկներում աշխատակիցների առնվազն 3 տոկոսը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք: Այս պահանջը մասնավոր սեկտորի վրա կտարածվի 2016 թ.-ից: Բացի այդ, հաշմանդամություն ունեցող անձինք կարող են հաշվառվել զբաղվածության կենտրոններում որպես գործազուրկներ, ներգրավվել մասնագիտական ուսուցման ծրագրերում, լավ արդյունքներ ցույց տալու դեպքում ստանալ աշխատանքի տեղավորվելու միջնորդություն, անցնել պրակտիկայի ծրագիր՝ նվազագույն աշխատավարձով: Եթե գործատուն աշխատանքի է ընդունում անմրցունակ անձանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցողների, ստանում է աշխատավարձի մասնակի փոխհատուցում, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է:
Պաշտոնական տվյալով` Հայաստանում գրանցված է շուրջ 197 000 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից 110 000-ը տարիքային առումով աշխատունակ է: Այսօր, սակայն, աշխատանք ունի նրանց 8-9 տոկոսը:
Комментариев нет:
Отправить комментарий