Показаны сообщения с ярлыком Իրավունք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Իրավունք. Показать все сообщения

28.03.2016

Եթե...ապա...այլապես․ Համլետ Հակոբյան

Համլետ Հակոբյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է
Ինձ մի բան է հետաքրքրում`երկրի հոգսերով տառապող և արդարամիտ`ազատ խոսքի տեր ժուռնալիստները իրենց իրավունքներն իրացնում են ՀՀ Աշխատանքային իրավունքի նորմերի պահանջներին համապատասխան`այն է.
«Ոչ աշխատանքային կամ տոնական օրերին կատարված աշխատանքի վարձատրությունը կատարվում է ժամային դրույքաչափի կրկնակիի չափով»։

12.05.2015

Մարտունիում հաշմանդամություն ունեցող անձանց արտադրանքը չի սպառվում հասարակության կանխակալ վերաբերմունքի պատճառով

Հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքային իրավունքի օրվան ընդառաջ, մայիսի 4-ին Մեդիա կենտորնում տեղի ունեցավ մամուլի–ասուլիս։
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

 Մեդիա կենտրոնը գրում է․ Թեեւ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անում են հնարավորը՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովելու համար, այդուհանդերձ հասարակության կանխակալ վերաբերմունքի պատճառով ծրագրերը չեն հասնում իրենց բուն նպատակին:

14.11.2012

Ինչպես միշտ, բնակչությունը տեղյակ չէ գործող օրենքներից, կամ էլի օրենքները չեն կիրառվում

2012թ.-ի ապրիլի 24-ից ուժի մեջ է մտել ՀՀ օրենքը «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին», ըստ որի բնակիչներն ազատվում են իրենց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի 2008 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար չվճարված գույքահարկից և հողի հարկից, ինչպես նաև մի շարք չվճարված հարկերից և դրանց վրա հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից:

Բայց մինչ այժմ բնակչության մեծ մասը դեռ տեղյակ չէ այդ օրենքից, նրանց չեն իրազեկում, նույնիսկ այդ մասին լռում են համայնքապետարաններում և ստիպում, որ բնակիչները մուծեն նշված ժամանակահատվածի հարկերն ու տույժերը:

Կից ներկայացված է օրենքը.

19.04.2012

Պատռված պաստառները` ոստիկանության տեսադաշտից դուրս



Ոստիկանության Մարտունու բաժինն, ըստ իս, կամ քնած է, կամ էլ` չի ցանկանում միջամտել նախընտրական գործընթացի օրենքին համապատասխան իրականացմանը:

Ահավասիկ ասածիս ապացույցը. Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում փակցված ՀՅԴ քարոզչական պաստառները մասսայականորեն պատռել են:



12.04.2012

Սոցիալական վիճակը, կրթության իրավունքն ու արտագաղթը` մեր իրականության ֆոնին


Ինչպես Հայաստանի բոլոր մարզերում, այնպես էլ Գեղարքունիքում, մասնավորապես` Մարտունու տարածաշրջանում, մարդկանց մեծ մասը սոցիալական ծանր վիճակում է: Ունենալով բազմանդամ ընտանիքներ` մարդիկ չեն կարողանում պատշաճ ապրելակերպ վարել: Ամենաշատն, ըստ իս,  տուժում են երեխաներն ու երիտասարդները:

10.04.2012

Մարտունի-Երևան` արգելված երթուղի

Այսօր` ժամը 13-ի սահմաններում, մեր ընթերցողներից տեղեկացրեցին, որ Մարտունի-Երևան երթուղային տաքսիներն առավոտից չեն աշխատում: Ավտոկայանի տարածքում այս պահին մայրաքաղաք գնացող մեծաթիվ մարդիկ կան` այս կերպ զրկված ազատ տեղաշարժի իրենց իրավունքից: Պատճառը, թերևս, այսօր ընդդիմադիր ուժերից մեկի` ՀՅԴ-ի կողմից  մայրաքաղաքում կազմակերպվող հանրահավաքն է...

25.01.2012

Համայնքի գլխավոր հատակագիծն արժե 9,6 միլիոն դրամ


Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի ֆոնդային բյուջեն կազմում է շուրջ 17 մլն. ՀՀ դրամ: Համայնքում հողի սեփականության գրանցումներից հետո շուրջ 600 սեփականության վկայականների պակաս է արձանագրվել,այսինքն` շուրջ 600 հոգի զրկված է իր սեփականությունը տնօրինելու իրավունքից: Համայնքի ավագանին համապատասխան որոշմամբ խնդրի վերաբերյալ կադաստրի տարածքային ստորաբաժանումից պարզաբանում ստանալու պահանջ էր ներկայացրել գյուղապետարանի աշխատակազմին, սակայն մինչ օրս գրավոր պատասխան վերջինս չի տվել:

Որպես ավագանու անդամ` մի քանի անգամ դիմել եմ համայնքի ղեկավարությանն այս հարցին լուծում տալու խնդրանքով, կատարվել է համատեղ ուսումնասիրություն և պարզվել է, որ ժամանակին ստույգ և ճշգրիտ ներկայացվել է հողի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով գրանցելու, հաստատելու համար անհրաժեշտ ու օրենքով պահանջվող բոլոր փաստաթղթերը, սակայն, թե ինչի հետ են կապված այս բացթողումները, անհնար է պատկերացնել...

Այնուամենայնիվ, սա նախաբանն է այն հիմնախնդրի,որ այս պահին ծառացել է համայնքի առջև:

24.01.2012

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը



Անցած գիշեր Ֆրանսիայի Սենատում ընդունվեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։

Ավելի քան 5 ժամ տեւած բուռն քննարկումներից հետո սենատորները նախ ճնշող մեծամասնությամբ՝ 179-86 հարաբերակցությամբ, դեմ արտահայտվեցին Իրավական հարցերի հանձնաժողովի մտահոգություններին, ըստ որոնց, օրինագծի որոշ դրույթներ Սահմանադրության հետ հակասություններ ունեն։