10.04.2012

Մարտունի-Երևան` արգելված երթուղի

Այսօր` ժամը 13-ի սահմաններում, մեր ընթերցողներից տեղեկացրեցին, որ Մարտունի-Երևան երթուղային տաքսիներն առավոտից չեն աշխատում: Ավտոկայանի տարածքում այս պահին մայրաքաղաք գնացող մեծաթիվ մարդիկ կան` այս կերպ զրկված ազատ տեղաշարժի իրենց իրավունքից: Պատճառը, թերևս, այսօր ընդդիմադիր ուժերից մեկի` ՀՅԴ-ի կողմից  մայրաքաղաքում կազմակերպվող հանրահավաքն է...


Մի քաղաքացի, հասկանալի պատճառներով չցանկանալով ներկայանալ, վրդովված նշեց. «Էդ ցույցերին չմասնակցող մարդը` հիվանդատերը, ուսանողը, ինչու՞ պետք է տուժի նման կամայականության պատճառով»,- և հավելեց, որ, երբ իշխանություններին է պետք` մարդկանց ստիպողաբար են տանում Երևան...

Միայն ժամը 15:30-ի սահմաններում մի միկրոավտոբուս եկավ, մարդկանց մի մասը նրանով ուղևորվեց Երևան, իսկ մյուսներին մնում է շարունակել սպասել կամ հետաձգել իրենց ուղևորությունը դեպի մայրաքաղաք...

1 комментарий:

  1. Մեր քաղաքացիների համար նման երևույթներն արդեն սովորական են:
    Նույնիսկ սովորական է, երբ ոստիկանության աշխատակիցները կանգնեցնում են երթուղայինները և հարցնում. «... ցույցի գնացող կա՞...», եթե համոզիչ պատասխան չհնչեց, մեքենաները հետ են ուղարկվում...

    ОтветитьУдалить