10.12.2021

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԶԵԿՈՒՑ


ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի ավագանու գործունեության թափանցիկության մոնիթորինգն իրականացվել է 2021 թվականին Մարտունի ԻնֆոՏան կողմից «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (Համատեղ) ծրագրի շրջանակներում: Մոնիթորինգն իրականացնելու խթան է հանդիսացել համայնքի ավագանու անդամների և բնակիչների ոչ այնքան ակտիվ մասնակցությունը համայնքի կառավարմանը։ Ուսումնասիրվել է համայնքի կառավարմանը մանդատ ունեցող կարևոր դերակատարներից երկուսի՝ ավագանու անդամների և բնակիչների ակտիվությունը։ Մոնիթորինգի նպատակն է ստանալ համայնքի ավագանու անդամների գործունեության ամփոփ պատկերը համայնքային պաշտոնական կայքի, պաշտոնական հարցումների և առկա օրենսդրության ուսումնասիրման միջոցով։ Մոնիթորինգը հնարավորություն է տալիս գնահատել մի շարք կարևոր հարցեր, ինչպես օրինակ՝ ավագանու անդամների գործունեության ակտիվությունը, նրանց կողմից քննարկվող հարցերի շրջանակը, քաղաքացիների՝ մասնակցության աստիճանը համայնքի ռազմավարական պլանավորման համատեքստում։ Զեկույցն առաջարկում է նաև կիրառելի մի քանի առաջարկներ, որոնք դուրս են բերվել ուսումնասիրության արդյունքում։

 

Այս զեկույցը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում։

Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ:

 


Комментариев нет:

Отправить комментарий