Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այսօր կամուրջ է փլուզվել, առնվազն երկու մարդ զոհվել է, մի մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունը: Այլ մանրամասներ` շուտով:
Показаны сообщения с ярлыком Արտակարգ պատահար. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Արտակարգ պատահար. Показать все сообщения
15.11.2012
06.09.2012
Խոշոր ավտովթար Մարտունիում
Տեսանյութը` «Գեղամա» ՀԸ-ի
24.05.2012
12.04.2012
Ավտովթար Մարտունիում
Երեկ երեկոյան` ժամը 21.00-ի սահմաններում, Մարտունի–Վարդենիս ճանապարհի առաջին կիլոմետրին իրար են բախվել «Աուդի» և երկու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներ։ ՀՀ ոստիկանության հրապարակած տեղեկատվության համաձայն, պատահարի հետևանքով «Աուդի»-ի վարորդը, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներից մեկի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
10.04.2012
Հրդեհ` Վաղաշենի գերեզմանատանը
Ապրիլի 9-ին` ժամը 13:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի գերեզմանատան տարածքում` գերեզմանաքարերի հատվածին հարակից խոտածածկ մասում: Ահազանգն ստանալուն պես դեպքի վայր է ժամանել ԱԻՆ Փրկարարական ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ հաշվարկ: Հրշեջներին 13:50-ի սահմաններում հաջողվել է մեկուսացնել կրակը, 14:30-ին էլ` ամբոջությամբ մարել:
22.02.2012
Գազատարի փականի պայթյուն Մարտունիում
Տեղի բնակիչների ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանեց Մարտունու ԳԳՄ-ի վթարավերականգնողական ծառայությունը:
Մարդկանց պատմելով` պայթյունի ձայն են լսել: Ըստ ծառայության աշխատակիցների, պայթել է գազատար խողովակի սողնակային փականը:
Վթարի պատճառով գազազրկվել են Վերին Գետաշեն,Մադինա,Գեղհովիտ,Ներքին Գետաշեն, Տեսանյութը` Մարտունու «Զանգակ» ՀԸ-ի Մարտունի համայնքները:
Ծառայության աշխատակիցների ջանքերի շորհիվ ժամը 01:23-ին դադարեցվեց գազի արտահոսքը: Բարեբախտաբար, հնարավոր աղետը կանխվել է, զոհեր և վիրավորներ չկան:
10.02.2012
Ձնաբուքը` երթևեկության խոչընդոտ
Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Մարտունու տարածաշրջանում ցուրտ ու ձնառատ եղանակ է: Անցած գիշերվանից սկսված ուժգին ձնաբուքն էլ չի դադարում: Թեև ձյան մաքրման որոշ աշխատանքներ,մասնավորապես` Մարտունի քաղաքում, կատարվում էին, սակայն տարածաշրջանի գրեթե բոլոր ճանապարհները դժվարանցանելի էին տեղացող առատ ձյան ու բքի պատճառով:
Անանցանելի են Մադինա,Լեռնահովիտ գյուղերի ճանապարհներն ու Սելիմի լեռնանցքը: Որոշ վայրերում,որտեղ ճանապարհների մաքրման աշխատանքներ էին կատարվում, բուքը կրկին ձնածածկ էր անում:Տարեց մարտունեցիները տարվա այս ժամանակահատվածի համար սա սովորական երևույթ են համարում` առավել ձնառատ փետրվարներ հիշելով:
Անանցանելի են Մադինա,Լեռնահովիտ գյուղերի ճանապարհներն ու Սելիմի լեռնանցքը: Որոշ վայրերում,որտեղ ճանապարհների մաքրման աշխատանքներ էին կատարվում, բուքը կրկին ձնածածկ էր անում:Տարեց մարտունեցիները տարվա այս ժամանակահատվածի համար սա սովորական երևույթ են համարում` առավել ձնառատ փետրվարներ հիշելով:
Տեսանյութը` «Զանգակ» ՀԸ-ի
20.01.2012
Պայթյուն Մարտունի քաղաքում
Հունվարի 20-ին` ժամը 05:50 - ի սահմաններում, Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում` նախկին ավտոհավաքակայանի պահակատանը, գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: Կան տուժածներ: Պայթյունի հետևանքով փլուզվել է պահակատան պանելային ծածկը:
Ահազանգն ստանալուն պես դեպքի վայր մեկնած փրկարարները պանելի փլատակից դուրս են բերել 1990թ.-ին ծնված Նուշիկ Խաչատրյանին: Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պահակատանը բնակվող ընտանիքի ևս 3 անդամներ`
1964թ.-ին ծնված Վանիկ, 1967թ.-ին ծնված Սոնա և 1995 թ.-ին ծնված Նարեկ Խաչատրյանները: Վերջիններս տեղափոխվել են Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն:
Подписаться на:
Сообщения (Atom)

