Դեռևս հուլիս ամսին Մարտունու «Գեղամա» հեռուստաալիքով 9-րոպեանոց հաղորդում ցուցադրվեց «Մի օր Լիճքում» խորագրով, որն արդեն իսկ նախընտրական քարոզարշավ էր և իր մեջ հեքիաթային էջեր էր պարունակում:
Այդ հաղորդման մեջ գործող գյուղապետի ներկայացրած կեղծիքին ժամանակին քանիցս անդրադարձել եմ` թե մեր համայնքում, թե սոցիալական կայքերում ծավալված քննարկումներում: Սակայն ստիպված եմ կրկին անդրադառնալ, քանի որ նույն հեքիաթը, զուգորդված նաև ոչ առողջ մրցակցությամբ, Գնել Գրիգորյանն էլի շարունակում է պատմել...
Այդ հաղորդման մեջ գործող գյուղապետի ներկայացրած կեղծիքին ժամանակին քանիցս անդրադարձել եմ` թե մեր համայնքում, թե սոցիալական կայքերում ծավալված քննարկումներում: Սակայն ստիպված եմ կրկին անդրադառնալ, քանի որ նույն հեքիաթը, զուգորդված նաև ոչ առողջ մրցակցությամբ, Գնել Գրիգորյանն էլի շարունակում է պատմել...
Նշածս հաղորդման մեջ համայնքի ղեկավարն այնքան էր շփոթվել, որ կարծում էր, թե ինքը մեծ բարերար է և, եթե համայնքի միջոցներով ծրագրեր է արել, իր գրպանի փողերն է ծախսել…
Միթե՞ նա չի տիրապետում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններին և չի էլ պատկերացնում, որ, ուրիշի աչքին թոզ փչելով, չի կարող անարձագանք մնալ և պատասխան չտալ իր պատմած հեքիաթների համար: Դա հավասար է նրան, որ ուսուցիչը դաս պարապի և նստի-ելնի ասի, որ ինքը դաս է պարապել. այս դեպքում հենց նույն գյուղապետը ի՞նչ կմտածի նման ուսուցչի մասին…
Նշածս հաղորդման մեջ խոսվում է ճանապարհի ասֆալտապատման, եկեղեցու կառուցման մասին` որպես իբրև թե գյուղապետարանի աջակցությամբ իրականացվող ծրագրեր...
Նախ նկատենք, որ ՀՀ կառավարությունը պարտավորվել էր ասֆալտապատել Լիճք համայնքի ճանապարհը, որի մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել էր, և մեկ անգամ չէ, որ տարբեր բարձրաստիճան այրերի կողմից խոստումներ էին հնչել...
Եթե ոմանք չեն ուզում հիշել, ապա հիշեցնեմ, որ շուրջ երկու տարի առաջ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Համայնքապատկեր» հաղորդաշարում ես էլ, որպես համայնքի ավագանու անդամ, իմ տեսակետներն եմ արտահայտել` նշելով, որ, ի տարբերություն ՀՀ մեծաթիվ համայնքների արտագնա աշխատանքի մեկնող, ապա` արտագաղթող բնակչության, լիճքեցին աշխատում է արտերկրում, հետ է վերադառնում, ներդրումներ կատարում, չի արտագաղթում և ՀՀ իշխանություններն էլ պետք է հարգեն այս փաստը և պետական մակարդակով համայնքի առջև ծառացած հիմնախնդիրներին լուծում տան:
Այո, համայնքի ավագանին իր ներդրումն ունի, եթե խոսքը հարցը բարձրացնելու ու խնդրին հետամուտ լինելու մասին է, և եթե որևէ մեկն այս փաստը բացառի, այս դեպքում էլ կդիմեմ օրենքին ու կբացատրեմ, թե ինչ լիազորություններ ունի ավագանին:
Էլ չեմ խոսում այն մասին, թե ինչպես կարող էր ընդամենը 92,5-միլիոնանոց բյուջե ունեցող համայնքն իր սուղ ֆինանսական միջոցներով իրականացնել ասֆալտապատման 106-միլիոնանոց աշխատանքները...
Հետաքրքիր է, գործող համայնքի ղեկավարը մոռացե՞լ է, թե ովքեր էին նախորդ ընտրությունների իր նախընտրական ծրագրի հիմնական գաղափարները առաջարկում,եթե մոռացել է` նրա հիշողությունը կարող եմ թարմացնել: Այսօր համայնքում կատարված աշխատանքների մեծ մասն իր առաջարկած գաղափարները չեն, և ամոթ է այդ մասին խոսել, մեկ անգամ չշեշտելով այս մասին: Թե՞ այժմ կարող է ասել, որ իր քաղաքական հակառակորդ թիմի ծրագրերն են...
Ծիծաղելի է մեկ այլ փաստ ևս. Մի քանի տարի ակտիվ հասարակական գործունեությամբ եմ զբաղվել և գիտեմ, թե ծրագիր իրականացնելիս ինչ ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ, դա չէր բացառվում նաև մեր եկեղեցու կառուցման պարագայում: Նախատեսվող ֆինանսական ներդրումները կարող էին լինել պետության կողմից, համայնքի կողմից, համայնքապետարանի կողմից և այլ բարերարների օժանդակությամբ:
Պետության և համայնքապետարանի կողմից ֆինանսական աջակցություն, որպես այդպիսին չի եղել` հավասար է զրոյի: Այդ ի՞նչ աջակցություն է ցուցաբերել գյուղապետարանը, որ ես, որպես այդ եկեղեցու շինարարության հոգաբարձուների խորհրդի նախագահ և համայնքի ավագանի, չեմ տեսել...
Եկեղեցի կառուցելու գաղափարի, շինարարության , ֆինանսական աղբյուրների և համայնքային այլ խնդիրների մասին արդեն մի քանի անգամ լուսաբանվել է ԶԼՄ-ներում (տես` այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ ), այս բլոգում (տես` այստեղ, այստեղ, այստեղ,այստեղ,այստեղ և այստեղ), սոց. ցանցերում և այնտեղ հստակ ասվել է, թե որն է իրականությունը :
Սա բամբասանք չէ, այլ կառուցողական քննադատություն, որը մշտապես հնչեցրել եմ, թե նախկին և թե ներկա համայնքի ղեկավարների օրոք:
Գնել Գրիգորյանը վերը նշվածներից բացի, այլ ծրագրեր էլ է վերագրել իրեն: Այս մասին ես անդրադարձել եմ նաև սեպտեմբերի 13-ին տեղական «Գեղամա» ՀԸ-ի եթերում` իմ նախընտրական քարոզարշավի հեռուստաելույթում, որի ժամանակ մրցակցիս նաև բանավեճի եմ հրավիրել. դա կլինի համայնքի բնակիչների ներկայությամբ, թե հեռուստաեթերով` 2 դեպքում էլ ես պատրաստ եմ:
Կարիք չկա ստի միջոցով ցանկանալ արդյունքներ գրանցել, մի օր էլ այն բումերանգի նման հետ կհարվածի...
«Մեկ օր Լիճքում» չհաջողված քարոզարշավը նմանվում է հեքիաթի և այս հեքիաթի վերջում երկնքից կամ երեք խնձոր չի ընկնելու, կամ էլ ընկնելու դեպքում հաստատ հեքիաթի տատը ստի հեղինակին չի նվիրելու:
Համլետ Հակոբյան, եթե դուք այդքան համայնքի մասին մտածող եք, ինչու եք ձեր համայնքի մեջ կատարվող իրադարձութունները հրապարակում ամբողջ Հայաստանով մեկ, դուք հայտարարում եք, որ ես իմ մրցակցին չեմ փնովում, բայց ձեր արարքները միայն դա են ցույց տալիս, ամեն ինչ անում եք, որ սորւբ լինեք, Համայնքի թեկնածու Գնել Գրիգորյանը ոչ մի գյուղացու չի հորդորել որևէ քայլ կատարել ի շահ իրեն, գյուղացիներն ինչ արել են իրենց կամքով են արել: Դուք չարաչար սխալվում եք ու հուսահատ արդարացումներ եք փնտրում մրցակցին վիրավորելու և կոպիտ ասած խոսք քաշելու և այդ խոսքն օգտագործելու, ուղղակի ամոթ են այս գործողությունները, ձեր ասածները իրար հակասում են և պետք է ձգտեք արժանի մրցակից լինել, ոչ թե մեկին իջեցնելով վերև բարձրանաք:
ОтветитьУдалитьhttp://www.a1plus.am/am/politics/2012/09/15/mertuni
ОтветитьУдалитьՀարգելի Анонимный, ինչու եք կարծում, որ համայնքում կատարվող իրադարձությունները լուսաբանելը վատ է:
ОтветитьУдалитьՍա հնարավորություն է տալիս, որ գյուղացին տեղեկացված լինի, իսկ եթե համոզված եք, որ այս հդվածի բովանդակությունը իրականությանը չի հմապատասխանում, և հերհյուրանք է, որպես համայնքի բնակիչ, կխնդրեի ճշմարտությունը ներկայացնել:
Հարգելի Արաքս, նախ ասեմ, որ եթե ապագայում մեր գյուղի մասին վատ կարծիքներ լսեք, այդ ժամանակ նոր կիմանաք, թե ես ինչ նկատի ունեմ: Ընկեր Հակոբյանի գրառումի հետ համամիտ կլինեի, եթե դա ճշմարտություն լիներ, քանի որ Դաշնակցությունը այս պահին կարելի է ասել, որ իշխանություն չունի և Հայաստանում չի կարող մեծ գործունեություն վարել, ուր մնաց գա Լիճք և ասֆալտապատում իրականացնի, եկեղեցի կառուցի և այլն, չգիտեմ Ընկեր Հակոբյան այս տարվյալները որտեղից է վերցրել կամ հորինել, ճշմարտությունն այն է, որ համայնքում կատարված գործերը, որը սխալմամբ Ընկեր Հակոբյանը ցանկանում է վերագրել իրեն և Դաշնակցություն կուսակցությանը, պատկանում են Համայնքի ղեկավարությանը և դա ես կարող եմ ապացուցել: Այս գրառություններից միայն կարելի է ենթադրել, որ Ընկեր Հակոբյանը ցանկանում է փնովել Գնել Գրիգորյանին և գյուղացիներից ձայններ հավաքել, իր գրածները հակասում են միմիանց, ինքը բոլորին հայտարարել է, որ չի ցանկանում փնովել մրցակցին և ինքը արդար է և իր գրառումներից բացակայում են այդպիսի բաները, եթե ցանկանում է արդար լինի, թող ոչ մեկին ոչինչ չասի, սպասի թող մարդիկ իրենց կամքով գնան քվերակեն, թե ում կընտրեն դա միայն համայնքի բնակչի գործն է, արդարն դա է, ոչ թե ստիպելով ու հորդորելով ձայն հավաքելն է ու մրցակցին փնովելը:
УдалитьԵրբեք մեր գյուղի մասին վատ կարծիքներ չենք լսի, երբ արդարությունը լուսաբանվի, երբ թերությունները լուսաբանվեն, դա նպաստում է, որ մարդիկ սկսկեն մի քիչ ստից ու կեղծիքից հեռու մնալ և գան պաշտոնի ոչ թե թալանելու, այլ բարելավելու համար:
ОтветитьУдалитьԱյն, որ նշել եք, որ Համլետ Հակոբյանը ամեն ինչ վեագրում է իրեն, դուք չարաչար սխալվում եք, ինքը ճշմարտությունն է ներկայացնել:
Իսկ ի՞նչ գործեր են կատարվել համայնքու: Դուք նկատի ունեք ասֆալտապատումը, Եկեղեցու շինարարությունը, թե էլի այդպիսի գործեր են թաքուն-թաքուն արվել, որ ոչ մի բնակիչ տեղյակ չէ: Երբ այդ դոգմատիկ մտածելակերպը փոխեք ու ոչ թե լսեք այն, ինչ լցնում են ձեր գլուխը, այլ ինքնուրթույն դատեք, կհասկանաք, որ եթե Գարսեվան Գարսեվանյանն էլ լիներ համայնքի ղեկավար, ասֆալտապատումը միևնույն է կլիներ, որովհետև դա պետական բյուջեյով արվող ծրագիր է: Դուք նաև քաջատեղյակ է , որ եկեղեցին կառուցվում է բացառապես բնակիչների միջոցներով ու գյուղապետարանը նույնիկս լումա չի տրամադրել, /եկեղեցու տարածքի աղբերը վկա/: Նաև ավելացնեմ, քարոզարշավը բնական երևույթ է, արդարությունը ներկաայացնելը` նույնպես:
Հարգելի Արաքս, ոչ թե թերություններն են լուսաբանվում, այլ սխալ տեղեկություններ, դե ապացուցի որ գյուղապետարանը չի ֆինասավորել եկեղեցու կառուցմանը, չես կարող, քանի որ ճշմարտություն չէ, ասֆալտապատումից բացի, գյուղում կատարվել է ջրագծերի փոփոխությունը, գյուղին տրամադրվել է աղբի տրակտոր և մի շարք այլ գործունեություններ, որոնք կարող եմ թվել մինչև իրիկուն, ինչ վերաբերվում է ասֆալտապատմանը, որ ասումք ես Գարսևան Գարսևանյանն էլ լիներ կլիներ, չաչարաչար սխալվում ես, եթե չգիտես ասեմ, համայնքի ասֆալտապատման համար գումար ներդրվել էր, բայց մեր նախկին գյւողապետը չասֆալտապատեց մեր համայնքի ճանապարհները, այլ ասֆալտապատեց իր տարածքները, իսկ Գնել Գրիգորյան դա կատարեց, իսկ եթե մեր նախկին համայքապետը ասֆալտ աներ հիմա Պրն Գրիգորյան կվերջացներ ասֆաալտապատումը, պարզ է, հենց ձեր գրածներն են հեքիաթներ, որ Ընկեր Հակոբյանը ասում է, իսկ Դաշնակցություն կուսակցությունը չի կարողանում իր պարտքերը վճարի, որպեսզի բացի իր հեռուստաընկերությունը, ինչպես եղավ, որ ֆինանսավորեց, հեքիաթնե՜՜՜ր ուրիշ ոչինչ: Ես դեմ չեմ քարոզարշավին, բայց պետք է այդ քարոզարշավի մեծ գոնե ճշմարտություն լինի, քանի տարի եք աշխատել գյուղապետրանում, որ գիտեք ով ֆինասավորեց ով ոչ, ուղղակի դա ձեզ ձեռք չի տալի դրա համար էլ չեք ցանկանում ընդունել, եթե այդքան արդարության կողմնակից եք, խի ձեր ձայնը չէիք բարձրացնում, երբ մեր նախկին գյուղապետը ոչինչ չարեց համայնքի համար, իսկ հիմա, որ Պրն Գրիգորյանը գյուղի համար իր հվարավորությունների սահմանում ամեն ինչ արել է, նոր ե՞ք բարձրաձայնում, ճիշտը տարբերեք ստից:
УдалитьՀարգելիս, դու լուրջ կրիմինալ հայտարարություն ես անում, և ես կարող եմ քո գրածը ներկայացնել Գլխավոր Դատախազության կայքէջին:
УдалитьԻսկ ինչ վերաբերում է, իմ տեղյակ լինելու, քեզ կարող եմ վստահեցնել, որ ես այնքան մանարամասներ գիտեմ, որ նույնիսկ ուղիղ եթերով կարող եմ քեզ հարցազրույցի կանչել ու ներկայացնել ամեն ինչ:
Այն քաղաքական թիմը, որ հիմա Գնել Գրիգորյանի կողքին է, 4 տարի առաջ ցանակնում էր ապացուցել մեզ, որ հնարավոր չէ Համլետ Հակոբյանի կողմից առաջարկված գաղափարը իրականացնել բյուջեի միջոցների հաշվին՝ խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման առումով:
Համլետ Հակոբյանի, Հայկ Հարությունյանի և նախկին գյուղապետի միջնորդությամբ Դավիթ Լոքյանը Լիճքում ներդրեց երկու խորքայի հորերի ծրագիրը, այդ խորքային հորերը չեն գործում... հարց տվեք Գնել Գրիգորյանին, թե որտե՞ղ են տրանսֆորմատորները, հետևությունները թողնում եմ ձեզ: Հարց տվեք Պրն Գրիգորյանին, գյուղապետարանը ունի՞ մեքենա, և ի՞նչ է եղել գյուղապետարանի մեքենան: Այցելիր ,,Լիճք Եկեղեցի հիմնադրամ,, ֆեյսբուքյան էջը և քեզ համար պարզ կլինի, թե ով է ֆինանսավորում եկեղեցու աշխատանքները: Կարող եք նայել նաև 2010-2011 թթ. բյուջեները, որից հետո կհասկանաք, որ եկեղեցու աշխատանքների համար ոչ մի լումա չի տրամադրվել, իսկ թե որտեղից է Գ. Գրիգորյանի անունը հայտնվել բարերարների ցուցակում, այդ հարցն էլ ուղղեք իրեն:
Կխնդրեի այս հոդվածը կարդալ, և որոշ բաներ քեզ համար պարզ կլինի:))) http://martuniinfo.blogspot.com/2012/02/23.html
Удалитьեկեղեցու մասին հոդվածը նույնպես, և եթե ապատեղեկատվություն գտնեք, կարող եք բարձրաձայնել, ես պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին:
http://martuniinfo.blogspot.com/2012/04/blog-post_7858.html
Հարգելի Արաքս, ես նույնպես կարող եմ բացել մի բլոգ և իմ համախոհները, եթե այդտեղ որևէ բան գրեն, պարզ է կգրեն այն, ինչն իմ օգտին է, ինչը և կատարվում է այստեղ, քո կարծիքով այստեղ այնպիսի բան կգրվի, որը թեկուզ իրականություն լինի, բայց ոչ հօգուտ Ընկեր Հակոբյանի, պարզ է չի գրվի և ես չեմ կարող հավատալ այս բլոգի ոչ մի տեղեկության, իսկ ինչ վերաբերվում է Դաշնակցության մասին ասված հայտարարությանը, ապա դա ինձ հավաստաիցրել է այդ տեղեկությունները ՀՅԴ-ի վստհաված անդամ, մեր գյուղը ունի 183 տարվա պատմություն և այսքան ժամանակ, որ մի գյուղապետն է այսքան գործեր ճատարել համայնքի համար, ամոթ է, որ չեք ցանկանում ընդունել դա, քանի որ ձեր կողմնակիցը թեկնածու է, և եթե ընկեր Հակոբյանի տեղ մի ուրիշ թեկնածու լիներ և դուք կոպիտ ասած չսիրեիք նրան, ապա Պրն Գրիգորյանի մասին այսպես չէիք արտահայտվի:
УдалитьՍա ոչ իմ բլոգն է, ոչ էլ Համլետ Հակոբյանին է, այստեղ արտահայտվում են բոլորը, ովքեր տեսնում են խնդիրները և ուզում են դրանց լուծում տալ: Հավատալ չհավատալն արդեն քո գործն է, և ես արդեն համոզվեցի, որ դու ընդհանրապես ոչ մի բանից տեղյակ չես, և ինչ ասում են քեզ այն էլ գրում ես` չմտածելով հետևանքների մասին:
УдалитьՀուսով եմ, դու արդեն ստացել ես այն հարցերի պատասխանը, որոնք պետք է ուղղեիր Պրն Գրիգորյանին...
Ես գնել Գրիգորյանի մասին ոչ մի վատ բան չեմ ներկայացրել և իրավունք էլ չունեմ ապատեղեկատվություն տալ, ես ասում եմ այն, ինչը տեսել և կարդացել եմ, և կողմանկից եմ, որ համայնքի ղեկավարը գրագետ, կթված անձնավորություն լինի, որ ցանկացած հարցում կարողանա գյուղի պատիվը բարձր պահել: Ու երբ համայնքի բնակիչների հետ հանդիպում լինի, ղեկավարը բաց ճակատով ներկայնա, այլ ոչ թե խուսափի դեմ առ դեմ հանդիպումներից:
ես ընկեր Հակոբյանին ասել եմ ու քեզ էլ կասեմ, որ ոչ մեկի ինձ ոչինչ չի ասել ու խնդրում և պահանջում եմ ինձ չվիրավորել, քանի որ ես կյանքում չեմ ցածրանա ոմանց նման և ինչ ասեն ասեմ, պարզ է Արաքս, ասեմ իմանաս, որ դու սխալ ես համոզվել, և ինչ գիտես, որ քո բոլոր կարդացածները ճշմարիտ են, չգիտեմ, թե սա ու բլոգն է, բայց այն լցված է Ընկեր Հակոբյանի համախոհներով, այստեղից ոչ մի բան էլ չէի ակնկալում, պարզապես իմ սիրտի ուզած խոսքն արտահայտեցի
УдалитьԱրմինե,,, Արաքս, փառք Աստծո համայնքում մեծամասնությւոնը տեսնում է, թե ինչ է կատարվում, ով ինչ կերավ, ով ինչքան սուտ խոսեց...: Մենք այսքան ժամանակ չենք տեսել այսպիսի հոգատար, բանիմաց ու գործունյա գյուղապետ, ինչպիսն Պրն Գրիգորյանն է: Պրն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ ինչ խոստացել է կատարել է, շարունակելու է կատարել ու դեռ ավելին կատարելու է, իսկ ոմանք հուսահատ ընկնում են բամբասանքների հետևից սուտ հերյուրանքներ տարածելով փորձում են ժողովրդի աչքին սուրբ երևալ, այն ինչ չգիտեն, որ տեղյակ ենք ինչպիսի զազրելի քարոզարշավ են իրականացնում՝ ստիպելով երեխաներին, որ իրենց ծնողներին հորդորեն, որպեսզի ընտրեն Համլետ Հակոբյանին:
ОтветитьУдалитьՊարզապես ծիծաղելի է,որ ցանկանում են դիվիդենտներ շահել ոմանք,ովքեր ընդհանրապես տեղյակ չեն Լիճքի ավագանու գործունեությունից,չմոռանամ, որ պարոն Գրիգորյանը Լիճք համայնքի մասին Երկիր մեդիա հեռուստաընկերության ՙՙՙՙՀամայնքապատքեր՚՚ հաղորդաշարով՝ ոչ միայն մետրային,այլ արբանյակային հեռարձակմամբ համայն աշխարհին ի ցույց է դրել Լիճք համայնքի հիմնախնդիրները,բա ինչու այն ժամանակ չէիք խոսում: Իսկ ինչ վերաբերվում է ՀՀԿ, ՀՅ Դաշնակցություն կուսակցություններին, ապա արի ցույց կտամ, թե ինչպես է մեր գյուղի ՀՀԿ նախագահ՜Գ.Գրիգորյանը Քարվաճառում գովում ՀՅԴ-ին և փնովում իր հարազատ կուսակցությանը: Դուք քաղաքականությունից ինչպես երևում է բան չեք հասկանում, իսկ համայնքային խնդիրներից առավել ևս, մտեք Գեղարքունիքի Մարզպետարան ինտերնետային էջ այնտեղ կկարդաք Լիճքի հաշվետվությունը և այլևս անիմաստ կարծիկներ չեք արտահայտի: Այսօր մարդիկ են Գնելի կողքին, ովքեր նրան դատի տվեցին՝ցանկանալով ՙՙ,,գժի դիպլոմ ,,հանել, ու նրան հարցրեք, թե ՀՅԴ-ն ինչ դերակատարություն է ունեցել մրցակցիս իրավունքների պաշտպանության հարցում՚՚... ես իմ ելույթում ոչ մի փնովիչ բան չեմ ասել,իմ հոդվածներում բացի առողջ քննադատությունից ոչինչ չեմ ասել, այ քո պաշտպանյալի մասին ոչինչ չեմ կարող ասել՚...Ծրագրեր վերագրել սեփական գաղափարներին, որոնց հետ Գյուղապետը կապ չունի, ամոթ է և ինչ պատասխան եք տալու Լիճքի լավ տղաներին , ազգաբնակչությանը, եթե նրանք լսեն, որ իրենց արած եկեղեցու ծրագիրը, ֆինանսները, հուղարկավորության մեքենան, նոր, երազից հայտնված, բարերարն է իրականացրել:Ձեր խոսքերի մեջ Ձեզ հաշիվ տվեք ու նոր կարծիքներ հայտնեք՚՚... Արի քեզ բյուջեի ծախսերը ցույց կտամ,օգնությունների ցուցակները պահանջիր, ավագանու նիստերի արձանագրությունները պահանջիր, այդ ժամանակ ինձանից բոլորդ ներողություն կխնդրեք...
ОтветитьУдалитьՄի քաղաքականացրեք համայնքը, ես դա չեմ անում, մենք ՀՀԿ-ին լավ ենք ճանաչում...անհամեմատելի են և կարևորը քանակն չէ, այլ որակն է...
Համլետ Հակոբյան ՀՅԴ Մարտունու կոմիտեի ներկայացուցիչ՝ քաղաքական հարցերի պատասխանատու
Ընկեր Հակոբյան, եկեք չմոռանանք, որ Համայնքապատկերը գրվում է կ տառով, ոչ թե ք, հա ներկյացարել է խնդիրները, ես դաշնակցության դեմ ոչինչ չունեմ, ուղղակի ինձ դաշնակցության երդվյալ և հավատարիմ անդամ, տեղեկացրել է, որ երկիրմեդի հեռուստաենկերությւոնը փակվել է պարտքեր ունենալու պատճառով, հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչպես մեծ պարտքեր ունեցող կուսակցությունը թողնելով իր հոգսերը հովնավորել է մեր գյուղին, որպեսզի կառուցվի եկեղեցի, որը անհավատալի է թվում, դե բնականաբար պարզ է, որ Պրն Գրիգորյան ձեր մրցակցին է և դուք չեք ցանկանում ընդունել ճիշտը, բայց Պրն Գրիգորյան ոչ մի անգամ դրանք չի վրեագրել իրեն, որ անձամբ հենց ինքն է արել, ես էլ ոչինչ չեմ ցանկանում արտահայտվել այս թեմայի շուրջ
УдалитьՉգիտեմ դու Արմինեն ես,թե տղամարդ Արմինե անունով, քո բոլոր մեկնաբանությունները կամփոփեմ աֆորիզմներով`
ОтветитьУдалить1.Ժողովուրդն իմաստուն է , ամբոխը`հիմար: Ժողովուրդը ծանր է, ամբոխը` թեթև: Ժողովուրդը մեծահոգի է ու բարի, ամբոխը` դյուրագրգիռ, վտանգավոր ու չար: Ժողովուրդը աշխատանք է սիրում-ամբոխը` թալան:
Հ. Թումանյան
2.Փառք սիրող մարդը խաղալիք է խելոքների համար,հիմարների կուռքն է, պորտաբույծների ավարը և սեփական փառասիրության գերին:
Բեկոն
3.Խելքը ոչ թե քանակական, այլ որակական մեծություն է, այդ պատճառով էլ մի խելոք հազար հիմար կարող է փոխարինել, սակայն հազար հիմար միասին մի խելոք չարժեն:
Ա. Շոպենհաուեր
2
Ցանկացած ինտեռրնետային կայքում,տպագրական մամուլում ստեղնաշարերը կարող են տառասխալներ անեն,եթե Հայոց լեզվից այդքան գիտակ ես արի թելադրություն տամ ու ստուգեմ,չմոռանամ ասել Գնելին էլ կբերես...
ОтветитьУдалитьթելադրությունից վարպետ չեմ, բայց սա գրեցի նրա համար, որ դուք ինձ վիրավորել էիք և չկարողացա զսպել ինւ, եթե վիրավորվել եք, ապա կներեք
Удалитьկարդացեք համայնապատկեր թերթը 17/09/2012, Պրն Գրիգորյանի հարցազրուցն է
Удалить