Սեպտեմբերի 15-ին Լիճքի միջնակարգ դպրոցի սաները, միանալով «Մենք կարող ենք» ( “Let’s DO It” Armenia) շարժման ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանն առանց աղբի» նախաձեռնության սանիտարամաքրման աշխատանքներին, մաքրեցին Լիճքի միջնակարգ դպրոցի տարածքը, գյուղամիջյան ճանապարհի երկայնքը և գյուղի աղբյուրի շրջակայքը:
Մաքրման աշխատանքների ժամանակ աշակերտները հավաքեցին 30 պարկ պլաստիկ և 4 պարկ ապակյա տարաներ:
Շատ ակտիվ էին նաև Լիճքի Ինֆոտնակի անդամները, որոնց ուժերով որոշ չափով մաքրվեց նաև գյուղամիջյան աղբյուրի շրջակայքը, որն ամբողջությամբ աղբի մեջ էր և նորակառույց եկեղեցու տարածքը: Եկեղեցու շրջակայքի մաքրման աշխատանքները կշարունակվեն նաև մյուս շաբաթ:
Շատ ակտիվ էին նաև Լիճքի Ինֆոտնակի անդամները, որոնց ուժերով որոշ չափով մաքրվեց նաև գյուղամիջյան աղբյուրի շրջակայքը, որն ամբողջությամբ աղբի մեջ էր և նորակառույց եկեղեցու տարածքը: Եկեղեցու շրջակայքի մաքրման աշխատանքները կշարունակվեն նաև մյուս շաբաթ:
Ինֆոտնակի անդամներն իրենց ակտիվությամբ նաև ոգևորեցին փոքր-քիչ պասսիվ երեխաներին, որոնք ավելի ոգևորությամբ շարունակեցին մաքրման գործընթացը:
Այսպիսի շաբաթօրյակները նպաստում են երեխաների էկոլոգիական դաստիարակությանը, և հուսանք, որ մասնակիցներն ու նրանց ընտանիքի անդամները այսուհետ ուշադիր կլինեն իրենց շրջակայքի մաքրության նկատմամբ:
Ինֆոտնակի անդամները, դեռ օգոստոս ամսին, հրապարակայնորեն գյուղապետարանին առաջարկել են, որպեսզի աղբամաններ տեղադրվեն Լիճք գյուղում, գոնե` կենտրոնական հատվածներում, բայց առաջարկը ուշադրության չարժանացավ և նույնիսկ չքննարկվեց (կարդա այստեղ):
նմանատիպ աշխատանքներ պետք է ավելի հաճախակի իրականացնել
ОтветитьУдалитьՇատ կարևոր նախաձեռնություն է, պարբերաբար կազմակերպելն էլ չէր խանգարի, միայն տեղական իշխանությունն էլ անմասն չպետք է մնա, չէ որ մի տեղ էլ այս երեխաներն իրենց գործն են կատարում...
ОтветитьУдалить