«Մարտունի ինֆոտունը» անցկացնում է «Մեդիագրագիտության և քննադատական մտածողության» դասընթացներ, որի նպատակն է դասընթացի մասնակիցներին տալ մեդիա գրագիտության գիտելիքներ, ինչպիսիքն են՝ մեդիայի (ԶԼՄ) պատմությունը, մեդիան ներսից և դրսից, խոսքի ազատությունը, նոր մեդիան՝ սոցիալական ցանցերը և այլն, որոնց միջոցով քաղաքացին ճիշտ ընկալի ստացած ինֆորմացիան, ցուցաբերի քննադատական մտածողություն և ինքը ստեղծի և տարածի «ճիշտ» տեղեկատվություն։ Այսուհետ դասընթացի մասնակիցները փորձելու են հայկական մեդիադաշտում հրապարկվող նյութերի փաստերի ստուգում և տեղեկատվության ճշգրտում կատարել:
Показаны сообщения с ярлыком դասընթաց. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком դասընթաց. Показать все сообщения
13.04.2017
«Երիտասարդ ձեռներեց» ծրագիրը բիզնես գաղափարների ինկուբատոր
Մարտունու երիտասարդական բանկի «Երիտասարդ ձեռներեց» ծրագիրը բիզնես գաղափարների ինկուբատոր կարծես լինի։
Արդեն երկրորդ տարին Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդներ, ովքեր ցանկանում են բիզնես հիմնել կամ զարգացնել արդեն գործողը, հնարավորություն ունեն դիմելու Երիտասարդական բանկի «Երիտասարդ ձեռներեց» ծրագրին, որի թիրախային նպատակն է մարզի երիտասարդներին բիզնես գործարարությամբ զբաղվելու նոր հնարավորությունների ընձեռումն է։
30.01.2017
Մարտունի ինֆոտունը հայտարարում է Մեդիագրագիտություն- Քննադատական մտածողության դասընթաց
«Մեդիագրագիտություն» դասընթացը կազմված է 12 թեմաներից․ մեդիայի պատմություն, ներկա դաշտ, լրատամիջոցների գործունեության առանձնահատկություններ, լսարանի վրա ունեցած ազդեցություն, մեդիայի վտանգներ ու ընձեռած հնարավորություններ և այլն:
Դասընթացը ներառում է տեսական-գործնական նյութեր, վարժություններ, տեսաձայնային նյութեր, հղումներ, համակարգչային խաղ և կազմված է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկի ու ԵՀՀ-ի կողմից մշակված քննադատական մտածողության նյութերի հիման վրա։
18.01.2017
ՏԻՄ նոր օրենսդրությամբ համայնքի բնակչի մասնակցային վարքը բարձրացնելու մեխանիզմներ է մշակվել․ բանախոս
12.07.2016
«Մարդու իրավունքներ, խտրականություն և շահերի պաշտպանության» թեմաներով դասընթացի հայտարարություն
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Գիտելիքն ու իրազեկվածությունը համայնքների զարգացման խթան» ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի ՀԿ-ների, լրագրողների, խոցելի խմբերի և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների կարողությունների զարգացման նպատակով կազմակերպում է եռօրյա դասընթաց` մարդու իրավունքներ, խտրականություն և շահերի պաշտպանություն թեմաներով:
24.06.2016
Դարձիր ծրագրավորող՝ առանց մայրաքաղաք հասնելու

Գավառում արդեն իրատեսական է 5-6 ամսում դառնալ սեփական ծրագիրը ստեղծելու ունակ ծրագրավորող:
Ինչպե՞ս․ «Luseen technologies»-ը կազմակերպում է ծրագրավորման դասընթացներ:
Կենտրոնում դասավանադում են երիտասարդ և տաղանդավոր ծրագրավորողներ, ովքեր աշխատում են տեղական և միջազգային ընկերությունների հետ և ունեն դասավանդման տևական փորձ:
Ծրագիրը ներառում է նաև առցանց դասըթնացներ արտասահմանյան գործընկերոջ հետ, ով աշխատել է մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններում (Synopsys Armenia, Samsung, ARM):
Դասընթացների մեկնարկն է 01.07.2016:
25.05.2016
Հայաստանում մեղվաբուծության բուռն անցյալն ու անհույս ապագան
Մեղվաբուծությունը մարդկությանը հայտնի էր դեռևս նաղնադարում: Հայաստանում մեղվաբուծության մասին տեղեկություններ են հասել մեզ դեռևս մեր թվարկությունից առաջ: Այն մեր տարածաշրջանում հատկապես զարգացել է խորհրդային տարիներին: 1979թ-ին 1000 շնչին ընկնող քանակով, Հայաստանը աշխարհում առաջինն էր (ընդ. քանակը 150հազ.): Սակայն հետագայում ինչ-ինչ պատճառներով մեղվաընտանիքների թիվը սկսեց նվազել և ներկայումս մեր երկրում հաշվվում է շուրջ 500 հազ. մեղվաընտանիք:17.05.2016
11.05.2016
«Կանայք հանուն սոցիալական ներգրավածության» դասընթացի մասնակցության հայտարարություն
Կանանց դերը փոքր քաղաքային և գյուղական համայնքներում սահմանափակված է կենցաղային պարտականությունների կատարմամբ, սակայն գենդերային հավասարության սկզբունքի համաձայն կանայք և տղամարդիկ հասարակության մեջ հավասար են և հավասար իրավունքները ունեն նաև զբաղվածության հնարավորությունների առումով։ Կանայք ունեն իրենց սեփական գաղափարները զարգացնելու և դրանք կյանքի կոչելու ներուժն՝ ինչով և նպաստում են զարգացած և ներգրաված հասարակություն հասկացության կայացմանը։
«Մարտունուկանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն «Կանայք հանուն սոցիալական ներգրավածության» ծրագրի շրջանակում հրավիրում է
Գեղարքունիքի մարզի 22 տարեկանից բարձր կանանց
(խրախուսվում է հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը)
մասնակցելու` Ինչ է ձեռնարկատիրությունը՝ ինչպես դառնալ ձեռնարկատեր, բիզնես միջավայրը Հայաստանում, բիզնես կառավարում և բիզնես պլան մշակելու հմտություններ դասընթացների շարքին։
18.04.2016
«Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր»
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Մարտունու կանանց համայնքային խորհորդը «ՀԿ Դեպո» Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում շահույթ չհետապնդող կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու «Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր» թեմայով գործնական դասընթացին`
12.04.2016
Արծվանիստի դպրոցում կայացավ «Մեդիագրագիտության» դասընթաց

Այսօր Արծվանիստ համայնքի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի դասասենյակում էին տեղավորվել 14 տարեկանից բարձր շուրջ 30 աշակերտ, պատճառը «Մարտունի ինֆոտուն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մեդիագրագիտության» արտագնա դասընթացն էր։
Ինֆոտան համակարգող Լիանա Հովհաննիսյանը դասընթացի մասակից աշակերտներին և ուսուցիչներին նախ ներկայացրեց Ինֆոտուն ծրագիրը, նպատակները և խնդիրները, ապա խոսեց մեդիայի և մեդայի տեսակների մասին։
11.04.2016
06.04.2016
«Տեղեկատվության անվտանգությունը համացանցում» դասընթացի հայտարարություն
Օգտատերերը ավելի հաճախ օգտվում են ինֆորմացիայի այնպիսի աղբյուրից, որոնք ապատեղեկատվություն են տարածում կամ անհայտ ծագման աղբյուր ունեն, ինչը ստեղծում է հավելյալ լարվածություն և խուճապ։
Ինչպես նաև ինտեսիվորեն տարածվում են վիրուսներ՝ վնասելով օգտատիրոջ համակարգիչը, անուղղակի կերպով նպաստոմ է, որ վիրուսը տարածվի նաև սոցիալական ցանցերում՝ այլ օգտատերերի պատճառելով նյութական և բարոյահոգեբանական վնաս։
Այս նկատառումներից ելնելով՝ «Մարտունի ինֆոտունը» վաղը՝ ապրիլի 7–ին, ժամը 15։30–ին
ինֆոտանը կանցկացնի հանդիպում «Տեղեկտվության անվտանգությունը համացացում (ինտերնետում)» թեմայով, որի ընթացքում մասնագետները կխոսեն՝
- Ինչպես ճանաչել սփամն ու վիրուսը համացանցում
- Ինչպես պաշտպանել համակարգիչը և ինտերնետ բրաուզերը վիրուսներից
- Ինչպես տարբերակել լրատվական կայքերի մաիկուալացիոն հրապարակումները
- Ինչպես ճշգրտել նյութերի հավաստիությունը
- Զանազանել հակահայկական կայքերը
- Ինչպես պաշտպանել ֆեյսբուքյան պրոֆիլը և այլն։
Դասընթացը կվարեն լրագրող Վրույր Մալխասյանը և ինֆոտան համակարգող Լիանա Հովհաննիսյանը։
Մուտքը ազատ է, մասնակցությունը` խրախուսվում։
10.03.2016
Բիզնես ենք դնում, որ չարտագաղթենք

14-35 տարեկան շուրջ 40 երիտասարդներ հավաքվել էին մեկ հարկի տակ՝ ծանոթանալու բիզնեսի պլանավորման գործիքներին ու սովորել այն կիրառել, զարգացնել բիզնես մտածողությունը և նախապատրաստվել սեփական բիզնես գաղափարի զարգացմանն ու պլանավորմանը։
Подписаться на:
Сообщения (Atom)









