«Մարտունի ինֆոտունը» անցկացնում է «Մեդիագրագիտության և քննադատական մտածողության» դասընթացներ, որի նպատակն է դասընթացի մասնակիցներին տալ մեդիա գրագիտության գիտելիքներ, ինչպիսիքն են՝ մեդիայի (ԶԼՄ) պատմությունը, մեդիան ներսից և դրսից, խոսքի ազատությունը, նոր մեդիան՝ սոցիալական ցանցերը և այլն, որոնց միջոցով քաղաքացին ճիշտ ընկալի ստացած ինֆորմացիան, ցուցաբերի քննադատական մտածողություն և ինքը ստեղծի և տարածի «ճիշտ» տեղեկատվություն։ Այսուհետ դասընթացի մասնակիցները փորձելու են հայկական մեդիադաշտում հրապարկվող նյութերի փաստերի ստուգում և տեղեկատվության ճշգրտում կատարել:
Օրեցօր ավելացող կայքերի վիճակը ուսումնասիրելիս ստացվում է այնպիսի տպավորություն, կարծես բոլորի հիմնական նպատակն ու առաքելությունը միայն այցելուների անհրաժեշտ քանակն ապահովելն է: Իսկ այցելուների ուշադրությունը գրավելու հիմնական միջոց ընտրվում են պրովոկացիոն վերնագրերը, որոնք մեծամասամբ չեն համապատասխանում նյութի բովանդակությանը: Հաճախ հանդիպում են նաև իրականությանը չհամապատասխանող, չճշտված նյութեր, որոնց կամա թե ակամա տարածումը ստեղծում է թյուր կարծիք ու տեղեկատվական խառնաշփոթ:
Նման նյութերի հաճախականությամբ աչքի է ընկնում shamshyan.com–ը։ Մենք դիտարկել ենք միայն կայքում վերջերս հրապարակված մեկ նյութ։
Նյութում, որը վերնագրված էր՝ «Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. տատիկը 11-ամսական թոռանը լողացնելուց հետո հոսանքահարվել և մահացել է. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար» (http://shamshyan.com/hy/article/2018/03/22/1092021/) առկա էր սխալ և չճշտված տեղեկատվություն՝ այն է, որ «Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տատիկի մահվան պատճառը եղել է էլեկտրական տաքացուցիչի հետևանքով հոսանքահարվելը»։
Ստորև կցում ենք mitk.am կայքի հղումը, որտեղ պահպանվում է նախնական չճշտված տեղեկատվությունը։
Ավելի ուշ նոր մանրամասներ են ներկայացրել, որտեղ տատիկի մահվան պատճառը հանդիսացել էր ոչ թե էլեկտրական սրբիչը, այլ լոգարանի էլեկտրական տաքացուցիչը՝ «Չնայած փորձաքննության եզրակացությունը դեռ չկա, սակայն 64-ամյա կնոջ մահվան պատճառը ոչ թե էլեկտրական սավանն է, ինչպես տարածվել է լրատվամիջոցներում, այլ լոգարանի տաքացուցիչ սարքը»: ( /http://shamshyan.com/hy/article/2018/03/28/1092509/ )։ Ինֆորմացիան փոխանցել էր զոհի ընտանքի անդամը, բայց շատ կայքեր տարածել էին նախնական սխալ տեղեկատվությունը, որը մինչ օրս շարունակվում է մնալ չթարմացված:
Ստորև կցում ենք mitk.am կայքի հղումը, որտեղ պահպանվում է նախնական չճշտված տեղեկատվությունը։
Նյութը՝ Մարտունի ինֆոտան
«Մեդիագրագիտության և քննդատական մտածողոթյան»
դասընթացի մասնակիցներ
Комментариев нет:
Отправить комментарий