Լուս․ նկ–ը aravot.am–ի |
«Մարտունի ինֆոտունը» պարբերաբար իրականացնում է իրազեկման գործընթաց (հանրային քննարկումներ–դասընթացներ)՝ ՀՀ–ում տեղի ունեցող բարեփոխումների մասին։ Այսուհետ ռեֆորմների գործընթացի մասին բնակչության ավելի լայն շերտերին մասնակից դարձնելու նպատակով փորձելու ենք տարբեր ոլորտային փոփոխություները ներկայացնել պաշտոնական և մասնավոր (լրատվամիջոցներում) հրապարակումների վերաբերյալ վերլուծություն–քաղաքացիական լրագրության նյութեր հրապարակելով։ Առաջին նյութը վերաբերվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման գործընթացին։
Աշխատանքի և սոցիալալական հարցերի նախաարությունն իր գործունեությամբ մտել է նոր շրջափուլ, դեռևս 2012–ից՝ համաձայն ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագրի, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ տարածքային մարմինների գտնվելու վայր, որտեղ մեկ պատուհանի սկզբունքով տարածքային մարմնի սպասարկման տարածքի բնակչությանը տրամադրվում են սոցիալական ծառայություններ։ Նախկինում առանձին գործող զբաղվածության, սոցիալական ապահովության, բժշկասոցիալական փորձաքննության ծառայությունները միավորվում են մեկ տեղում՝ նպատակ ունենալով երկրում սոցիալական ծառայություններն ավելի մատչելի և հասցեական դարձնել։
Համաձայն հոդված 33–ի ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, սոցիալական աջակցության շրջանակներում նրանց կողմից իրականացվող գործառույթների (լիազորությունների) և միջոցառումների ամբողջությունն է: Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը համագործակցության ապահովման միջոցով կանխարգելում է անձի (ընտանիքի, այլ սոցիալական խմբի) կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը, վերացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառները և հետևանքները:
Այսինքն շահառուին միայն նյութական աջկցություն չի տրամադրվում, այլ համապատասխան մասնագետների աջակցությամբ փորձ է արվելու ավելի կայունացնել շահառուի վիճակը՝ նպաստելով նրա հետագա ինքնուրույնությանը և ոչ թե կախվածության մեջ գտնվելուն տվյալ համակարգից՝ լինելով անընդհատ օգնություն կարիք ունեցողի դերում։
Այս համակարգի ներդրմամբ պետությունը նաև նպատակ ունի վերացնել ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը։
Մամուլը տարբեր կերպ է փորձել մեկնաբանել նախատեսվող ինտեգրված սոցիալական ծառայությունների փոփոխությունները։
Այս համակարգի ներդրմամբ պետությունը նաև նպատակ ունի վերացնել ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը։
Մամուլը տարբեր կերպ է փորձել մեկնաբանել նախատեսվող ինտեգրված սոցիալական ծառայությունների փոփոխությունները։
Մենք փորձել ենք դիտարկել 2018–ի առաջին եռամսյակում այս թեմային վերաբերվող հրապարակումները, այդ նպատակով ընտրել ենք երեք կայք՝ aravot.am–ը, («Բարեփոխումների արդյունքը սոցիալական արդարությունն է» ) որպես բավականին մեծ դիտելիություն ունեցող և «փորձառու» լրատվամիջոց, factor.am –ը, («Սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրվում է համալիր ծառայություններ մատուցելու նոր համակարգ») որպես համեմատաբար նոր լրատվական կայք։ Ինչպես նաև փորձել ենք ներկայացվող տեղեկատվությունը համեմատել ինտեգրված սոցիալական ծառայության պաշտոնական կայքում ՝ esocial.am-ում տեղադրված ինֆորմացիայի հետ։
Երկու լրատվականներն բավականին մանրամասն նկարագրել են, թե ինչ է իրենից ներկայացնում ինտեգրված սոցիալական ծառայությունը, սակայն ներկայում գործող սոցիալական աջակցություն մատուցող համալիր կենտրոնների թիվը տարբեր էր ներկայացված՝ www.esocial.am–ում նշված էր 19, իսկ մյուս երկուսում 22, նույնը վերաբերում է հետագայում կենտրոններ ունենլու թվին համապատասխանաբար 55 և 56։ Քանի որ լրատվական կայքերի ինֆորմացիայի աղբյուր եղել է պաշտոնատար անձը մամուլի ասուլիս–քննարկման ժամանակ, հնարավոր թվերը սխալ ներկայացրած լինի, իսկ լրատվական կայքերը չեն փորձել ներկայացված փաստերը մի քանի աղբյուրով ճշգրտել, որովհետև այս թվերը կարևոր են այնքանով, որ ցույց են տալիս կենտրոններ ավելի մեծ թվով քան իրականում կան։
Նյութերում խոսվում է նոր համակարգի դրական կողմերի մասին և այնպիսի տպավորություն է, որ բացասական ոչ մի կողմ չունի այս համակարգը, նշված է որ արդեն գործող կենտրոնները փրկություն են ծառայություն ստացողների համար և ներկայացված է դրական կողմերը։ Չկա մի օրինակ կոնկրետացված, թե տվյալ շահառուն իր օրինակով ինչպես է օգտվել այս նոր համակարգից և որքանով է գոհ եղել և արդյոք տեսանելի է այս և նախորդ ծառայությունների տարբերությունը։
Ներկայում Գեղարքունիքի մարզում ինտեգրված սոցիալական ծառայություն իրականացվում է Վարդենիս և Ճամբարակ քաղաքներում, իսկ Մարտունին դեռևս անցում չի կատարել այս նոր համակարգին։ Ըստ նախարարի, առաջիկա երկու տարվա ընթացքում նախատեսվում է այս համակարգը լիարժեք գործարկել, ինչը ենթադրում է, որ մոտ ժամանկահատվածում Մարտունիում նույնպես կմատուցվի ինտեգրված սոցիալական ծառայություն։
Ուսումնասիրությունը՝ Անուշ Սիմոնյանի
«Մարտունի ինֆոտան»
Մեդիագրագիտոթյան և քննադատական
Մեդիագրագիտոթյան և քննադատական
մտածողություն դասընթացների մասնակից
Комментариев нет:
Отправить комментарий