Մեր մասին

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը», «Եվրասիա համագործակցություն հիմնադրամը» և «Ինտերնյուսը»՝ «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության» ֆինանսավորմամբ։

2015թ. հունիսից «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն համագործակցելով Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի հետ, իրականացնում է «Մարտունի ԻնֆոՏուն» ծրագիրը:
Ծրագիրը իրականացվում է Հայաստանի 6 մարզերում`
«Սյունիք ԻնֆոՏուն»
«Արմավիր ԻնֆոՏուն»
«Գյումրի ԻնֆոՏուն»
«Վանաձոր ԻնֆոՏուն»
«Մարտունի ԻնֆոՏուն»
«Իջեւան ԻնֆոՏուն»
 
Ծրագրի նպատակն է Մարտունու տարածաշրջանում մեդիագրագիտության եւ տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացնել հանրային վերահսկողություն, «Մարտունի ԻնֆոՏան» ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և տեղեկատվական ծառայությունների ընդլայնման միջոցով:

Ծրագրի խնդիրներն են.

  • Մարտունու տարածաշրջանում նպաստել գրագետ մեդիա սպառողների ձևավորմանը՝ «Մեդիագրագիտության» դասընթացների կազմակերպաման միջոցով: 
  • Երիտասարդությանը ներգրավել համայնքային խնդիրների վերհանման, բարձրաձայնման, լուծման, վերահսկման, իրադարձությունների լուսաբանման գործընթացներում՝ քաղ․լրագրության դասընթացների կազմակերպման միջոցով։ 
  • Համայնքներում սոցիալական ապակենտրոնացման, թափանցիկության եւ հաշվետվողականության վերաբերյալ գիտելիքների ավելացում՝ հանրային միջոռացառումների կազմակերպման միջոցով։ 
  • Երիտասարդության միջոցով համայնքային, սոցիալական եւ տեղեկտվական խնդիրների լուծման ապահովում՝ «Մարդամեջ» սոցիալական նորարական ճամբարների կազմակերպման միջոցով։ 


***

Ինչպես նաեւ նախկինում ծրագիրը իրականացվել եւ սույն բլոգը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի  շրջանակներում, որի նպատակն է եղել Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը` ավանդական և այլընտրանքային միջոցներով, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագիրը համատեղ իրականացրել են «Ինտերնյուս Նեթուորք»-ը (ԱՄՆ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի նվիրատվության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցութամբ: 

2011թ. մայիսից «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն համագործակցելով Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի հետ, իրականացնրել «Մարտունի ԻնֆոՏուն» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է եղել ստեղծել Հեռահաղորդակցական ռեսուրս կենտրոն:


***

«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագիրը խիստ արդիական է, քանի որ հնարավորություն է ընձեռում տեղեկատվության ձեռք բերման ավանդական միջոցներից անցում կատարել դեպի նոր սոցիալական մեդիա, որն ապահովում է տեղեկատվության ավելի մեծ հասանելիություն, միևնույն երևույթի տարբեր տեսանկյուններից դիտարկում, կարիքների ու հիմնախնդիրների վերհանման, ինքնարտահայտման և կարծիքների փոխանակման լայն հնարավորություն:

Комментариев нет:

Отправить комментарий