Показаны сообщения с ярлыком հայտարարություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком հայտարարություն. Показать все сообщения

13.03.2018

«Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով» դասընթացի հայտարարություն


Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստանը
հրավիրում է
«Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»
թեմայով դասընթացին,
որը կվարի ՀՌԿԿ-Հայաստանի տվյալների հավաքագրման ծրագրի ղեկավար
Էլլա Կարագուլյանը

18.01.2018

Հունվարի 22-ին կկայանա Մարտունի քաղաքի ավագանու հերթական նիստը

Հունվարի 22–ին, ժամը 11։00–ին տեղի կունենա Մարտունի քաղաքի ավագանու հերթական նիստը։

Հասցե՝ ք․ Մարտունի, Շահումյան փ․ 2, 3–րդ հարկ։

Բոլոր ցանկացողները կարող են ներկա գտվել ավագանու նիստին, ըստ Տեղական ինքանկառավարման մասին օրենքի ԱՎԱԳԱՆՈւ ՆԻՍՏԸ ԴՌՆԲԱՑ Է։

12.12.2017

«Արևի աշխարհ» երեխաների զարգացման նոր կենտրոն Մարտունիում

«Արևի աշխարհ» երեխաների զարգացման կենտրոնը հայտարարում է 3-ից 15 տարեկան երեխաների ընդունելություն  «Մանկապարտեզ» և «Դասապատրաստում» բաժիններում։

«Մանկապարտեզ» բաժնում փոքրիկներին կուսուցանեն՝

07.07.2017

Դրամաշնորհային մրցույթ․ Մարտունի երիտասարդական բանկ



Մարտունի երիտասարդական բանկը հրավիրում է Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդներին համայնքային զարգացման իրենց նորարարական  գաղափարներն ուղարկելու դրամաշնորհի մրցույթին:

Ծրագրերի թեմատիկ ուղղություններն են ՝
  •  Համայնքային մասնակցություն
  • ՏԻՄ-երի հետ համագործակցություն և նրանց աշխատանքի հետ կապվածխնդիրների լուծում
  • Մշակութայինսոցիալականկրթական գործողություններ՝ ուղղված խոշորացված համայքներիբնակավայրերի միջև կապերի ստեղծում

12.06.2017

Հունիսի 19-ին կկայանա Մարտունի քաղաքի ավագանու հերթական նիստը

Հունիսի 19–ին, ժամը 11։00–ին տեղի կունենա Մարտունի քաղաքի ավագանու հերթական նիստը։

Հասցե՝ ք․ Մարտունի, Շահումյան փ․ 2, 3–րդ հարկ։

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն իրականացնելու է նիստի ուղիղ հեռարձակում։
Բոլոր ցանկացողները կարող են ներկա գտվել ավագանու նիստին, ըստ Տեղական ինքանկառավարման մասին օրենքի ԱՎԱԳԱՆՈւ ՆԻՍՏԸ ԴՌՆԲԱՑ Է։

20.04.2017

Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում կհյուրընկալվի Մարտունիում

ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում Մարտունի քաղաքում երկրորդ մշակութային կանգառն է ունենալու Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ «Խաղում ենք Թումանյան» և «Գարնիր ֆրանսիական ձևով» ներկայացումներով:

Անցկացման վայրը` Մարտունու մշակույթի տուն։

18.04.2017

Ապրիլի 20–ին կկայանա Մարտունի քաղաքի ավագանու հերթական նիստը

Ապրիլի 20–ին, ժամը 11։00–ին տեղի կունենա Մարտունի քաղաքի  ավագանու հերթական նիստը։

Հասցե՝ ք․ Մարտունի, Շահումյան փ․ 2, 3–րդ հարկ։

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն իրականացնելու է նիստի ուղիղ հեռարձակում։ Հինգշաբթի միացեք «Մարտունի ինֆոտան» Youtube–յան ալիքին՝ ուղիղ հեռարձակումը դիտելու համար։

13.03.2017

Մասնակցում ենք 2017թ. խորհրդարանական ընտրություններին. Կոչ քաղաքական կուսակցություններին

Պահանջում ենք կուսակցություններից դառնալ ՀՀ օրենսդրության կատարման երաշխավորները:

Մենք` «Ձեռքներդ հեռու՛ Սևանից» նախաձեռնության անդամները, 2017 թ–ի ապրիլի 2–ին Ազգային ժողովի ընտրություններին առաջադրված կուսակցություններից ու դաշիքներից պահանջում ենք,

02.03.2017

Մարտունի երիտասարդական բանկը ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ է


15- 35 տարեկան ես, ունես ցանկություն
հիմնելու սեփական բիզնես, բայց չունես հնարավորություններ, ապա կարող ես դիմել մեզ՝ «Մարտունի Երիտասարդական Բանկին»։

«Երիտասարդական Բանկը» իրականացնում է «Երիտասարդ ձեռներց» ծրագիրը, որի շրջանակներում ընդունում է դրամաշնորհային ծրագրերի հայտեր։


Դիմիր և մասնակցիր մեկ օրյա դասընթացին, որից անմիջապես
 հետո կհայտարարվի դրամաշնորհ։
Դասընթացը տեղի է ունենալու մարտի 25–ին՝ Ճամբարակում:

14.02.2017

Ծովինարում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքը ունի օգնության կարիք

Լուս․ նկարը՝  yp.scmp.com կայքի
Ծովինար համայնքի 53–ամյա բնակչուհի  Մարիետա Ջ․–ն սոցիալական ծանր պայմաններից ելնելով երկու անչափահաս երեխաներին չի ուղարկում դպրոց։

Երեխաները նախկինում սովորել են Ծովինար գյուղի միջնակարգ դպրոցում։  Վերջիններս դպրոցից դուրս են գրվել մոր դիմումի հիման վրա, ՌԴ մեկնելու նպատակով, սակայն մայրը երեխաների հետ մեկնել է  այլ բնակավայր՝ զբաղվել անասնապահությամբ և երեխաները հանրակրթությունից դուրս են մնացել:

13.02.2017

«ՄԱՐԴԱՄԵՋ-2017» գաղափարների ներկայացման բաց մրցույթ


Մարտունի ինֆոտունը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Մարդամեջ-2017» սոցիալական նորարարության  (ՍՆ) հավաքի գաղափարների ներկայացման բաց մրցույթ:
Եթե խնդիր եք տեսնում ձեր համայնքում և ուզում եք որևէ բան ձեռնարկել, եթե մտածել եք, թե ինչ արդյունքների կարելի է հասնել նոր տեխնոլոգիաներն ու օնլայն հարթակները ծառայեցնելով սոցիալական խնդիրների լուծմանը՝ ուրեմն Մարդամեջը հենց  ձեզ համար է:
Մենք փնտրում ենք նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի/ների, ովքեր ուզում են փոփոխություն տեսնել իրենց համայնքում, մասնակից լինել ՀՀ-ում կատարվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության (հակակոռուպցիոն), մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին:
Չկա սխալ գաղափար: Եթե ունեք խնդրի լուծման հստակ պատկերացում, միացե՛ք մեզ: Հիմնավորե՛ք խնդիրը, առաջարկե՛ք նորարար լուծում, որը հնարավոր կլինի իրականացնել օնլայն  կամ օֆլայն միջոցներով, իսկ մենք կաջակցենք ձեզ՝ մեր ունեցած հնարավոր ռեսուրսներով։ Սա հենց այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս կյանքի կոչել նորարական մտածելակերպը՝  դուրս բերելով այն մարդամեջ։

30.01.2017

Մարտունի ինֆոտունը հայտարարում է Մեդիագրագիտություն- Քննադատական մտածողության դասընթաց



Մարտունի ինֆոտունը հայտարարում է «Մեդիագրագիտություն-Քննադատական մտածողություն» 12 հանդիպումներից բաղկացած կուրս, որն անցկացվելու է 2017 թվականի փետրվա ամսից սկսած: Դասընթացի օրերը և ժամերը կհստակեցվեն մասնակիցների ընտրությունից հետո:

«Մեդիագրագիտություն» դասընթացը կազմված է 12 թեմաներից․ մեդիայի պատմություն, ներկա դաշտ, լրատամիջոցների գործունեության առանձնահատկություններ, լսարանի վրա ունեցած ազդեցություն, մեդիայի վտանգներ ու ընձեռած հնարավորություններ և այլն:

Դասընթացը ներառում է տեսական-գործնական նյութեր, վարժություններ, տեսաձայնային նյութեր, հղումներ, համակարգչային խաղ և կազմված է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկի ու ԵՀՀ-ի կողմից մշակված քննադատական մտածողության նյութերի հիման վրա։

24.01.2017

Հունվարի 26–ին կկայանա Մարտունու ավագանու հերթական նիստը


Հունվարի 26–ին, ժամը 11։00–ին, տեղի կունենա Մարտունի քաղաքի ավագանու այս տարվա առաջին նիստը։

Հասցե՝ ք․ Մարտունի, Շահումյան փ․ 2, 3–րդ հարկ։

Բոլոր ցանկացողները կարող են ներկա գտվել ավագանու նիստին, ըստ Տեղական ինքանկառավարման մասին օրենքի ԱՎԱԳԱՆՈւ ՆԻՍՏԸ ԴՌՆԲԱՑ Է։

29.11.2016

Դեկտեմբեր 1–ին կկայանա Մարտունու ավագանու հերթական նիստը

Դեկտեմբերի 1–ին, ժամը 11։00–ին, տեղի կունենա Մարտունի քաղաքի ավագանու հերթական նիստը։

Հասցե՝ ք․ Մարտունի, Շահումյան փ․ 2, 3–րդ հարկ, ՀՀԿ–ի տարածքային գրասենյակ*։




09.08.2016

Ձորագյուղի բժշկական ամբուլատորիան ծնողական կրթության դասընթացների շարք է սկսում

«Ձորագյուղի» բժշկական ամբուլատորիան ծնողական կրթության դասընթացներ է անցկացնում բոլոր ցանկացողների համար։

Դասընթացների թեմանները վերաբերվում են  հղիությունից մինչև 5 տարեկան երեխաների առողջությանը, ճիշտ սնուցմանը, խնամքին,  ինչպես նաև «Կարևոր է կյանքի առաջին 1000 օրը» գաղափաին։

05.08.2016

Ամառային ճամբար․ շտապեք դիմել

«Համայնքի զարկերակ» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է ամառային ճամբար 8-17 տարեկան երեխաների համար։
3 օրյա ճամբարի փաթեթը իր մեջ ներառում է՝

12.07.2016

«Մարդու իրավունքներ, խտրականություն և շահերի պաշտպանության» թեմաներով դասընթացի հայտարարություն

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Գիտելիքն ու իրազեկվածությունը համայնքների զարգացման խթան» ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի ՀԿ-ների, լրագրողների, խոցելի խմբերի և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների կարողությունների զարգացման նպատակով կազմակերպում է եռօրյա դասընթաց` մարդու իրավունքներ, խտրականություն և շահերի պաշտպանություն թեմաներով:

24.06.2016

Դարձիր ծրագրավորող՝ առանց մայրաքաղաք հասնելու


Գավառում արդեն իրատեսական է 5-6 ամսում դառնալ սեփական ծրագիրը ստեղծելու ունակ ծրագրավորող:
Ինչպե՞ս․ «Luseen technologies»-ը կազմակերպում է ծրագրավորման դասընթացներ:

Կենտրոնում դասավանադում են երիտասարդ և տաղանդավոր ծրագրավորողներ, ովքեր աշխատում են տեղական և միջազգային ընկերությունների հետ և ունեն դասավանդման տևական փորձ:

Ծրագիրը ներառում է նաև առցանց դասըթնացներ արտասահմանյան գործընկերոջ հետ, ով աշխատել է մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններում (Synopsys Armenia, Samsung, ARM):
Դասընթացների մեկնարկն է 01.07.2016: