Հունվարի 24–ին՝ ժամը 16։00–ին Մարտունու քաղաքապետարանում կկայանա Մարտունի քաղաքային համայնքի 2017 թ–ի բյուջեի և հնգամյա զարգացման ծրագրի հանրային քննարկումը։
Այս հնգամյա ծրագիրը համայնքի նպատակային զարգացման համար ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն է, որը ներկայացնում է համայնքի առաջնահերթ խնդիրների արդյունավետ լուծումները եւ հնգամյա կայուն զարգացման ապահովումը:
Հնգամյա զարգացման ծրագրով կառաջնորդվի համայնքը՝ իր ամեն տարվա բյուջեները կազմելիս:
Հանրային քննարկումը ենթադրում է համայնքի բնակիչների մասնակցություն, առաջարկությունների ներկայացում՝ ռազմավարական պլանում ներառված հարցերի շուրջ։
***
Այժմ մշակվել է դրանց համար նոր կառուցվածք ու այն կազմելու նոր մեթոդաբանություն, որն իր մեջ պետք է ունենա նոր բաղադրիչներ, լինի առավել կոնկրետ՝ ֆինանսավորման աղբյուրները եւ չափերը նշելիս, բացի դրանից, նախատեսվում է նաեւ առաջարկված ծրագրերի մոնիթորինգ, ակնկալվող արդյունքների հստակ ցուցանիշների եւ դրանց չափելիության համար:
Комментариев нет:
Отправить комментарий