24.01.2017

Հունվարի 26–ին կկայանա Մարտունու ավագանու հերթական նիստը


Հունվարի 26–ին, ժամը 11։00–ին, տեղի կունենա Մարտունի քաղաքի ավագանու այս տարվա առաջին նիստը։

Հասցե՝ ք․ Մարտունի, Շահումյան փ․ 2, 3–րդ հարկ։

Բոլոր ցանկացողները կարող են ներկա գտվել ավագանու նիստին, ըստ Տեղական ինքանկառավարման մասին օրենքի ԱՎԱԳԱՆՈւ ՆԻՍՏԸ ԴՌՆԲԱՑ Է։


Ավագանու նիստի օրակարգը ստորև՝
  1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2017-2021 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը հաստատելու մասին
  2. ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին
  3. ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքային համայնքի կարիքների համար 2017 թվականին կատարվող գնումների պլանը հաստատելու մասին
  4. Մարտունի համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ քաղաքապետի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
  5. Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող գույքերի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին
  6. Մարտունու քաղաքապետարանի վարչական շենքի 1-ին հարկի թիվ 4, 5, 6 սենյակների վարձակալ Մանվել Զոհրաբյանի 2016 թվականի վարձավճարի պարտքը զիջելու մասին
  7. «Մարտունու մանկական արվեստի դպրոցի» մի շարք աշակերտների 2016 թվականի ուսման վարձը զիջելու մասին
  8. Դիմումների քննարկում


«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն իրականացնելու է նիստի ուղիղ հեռարձակում։ Հինգշաբթի միացեք «Մարտունի ինֆոտան» Youtube–յան ալիքին՝ ուղիղ հեռարձակումը դիտելու համար։

Комментариев нет:

Отправить комментарий