Показаны сообщения с ярлыком ավագանի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ավագանի. Показать все сообщения

05.03.2018

ՏԻՄpusle նորարական խաղ–ծրագրի մասնակցության հայտարարություն



Նոր Հայաստանին պետք են կամավորներ, ովքեր կնպաստեն իրենց համայնքի զարգացմանը։ ՏԻՄpulse նախաձեռնող թիմը հրավիրում է Մարտունի համայնքում ապրող  14 և բարձր տարիքի բոլոր ցանկացողներին՝  միանալու  «ՏԻՄpulse» սոցիալ-նորարարական խաղ–ծրագրին։

Ի՞նչ է  ՏԻՄpulse-ը՝

ՏԻՄpulse-ը ավագանու անդամների գնահատման մեթոդաբանությունից և մասնակցային խաղից բաղկացած ծրագիր է, որն իրականացվում է զուգահեռաբար` առցանց և կենդանի հարթակներում:
ՏԻՄpulse-ի նպատակն է՝  համայնքի բնակիչների մասնակցության միջոցով բարձրացնել ավագանու անդամների աշխատանքի որակն ու արդյունավետությունը: Խաղային մեթոդն ընտրված է մասնակցությունը որպես այդպիսին հետաքրքիր և դինամիկ դարձնելու համար:

Ինչպե՞ս
ՏԻՄpulse-ի շրջանակներում ձևավորվում են օնլայն և օֆլայն հարթակներ: Օնլայն հարթակում տեղադրվում է ամբողջ տեղեկատվությունը, որը գոյանում է խաղի ընթացքում: Այդ տեղեկատվությունն իր մեջ ներառում  է ավագանու անդամների գնահատման արդյունքները, խաղի ընթացքի մասին նորություները, օգտակար հղումները, տեղական ինքնակառավարման վերաբերյալ կարևոր նյութերը և այլն:

Օֆլայն հարթակում ըստ ավագանու անդամների քանակի ձևավորվում են 3-5 հոգանոց թիմեր (յուրաքանչյուր թիմում՝ 1 ավագանու անդամ և 3-5 կամավոր)։ Ստեղծված յուրաքանչյուր թիմ աշխատում է իր գործընկեր ավագանու անդամի հետ: Թիմի գործողությունների նպատակն է բարձրացնել ավագանու անդամի աշխատանքի որակը, ինչն իր արտահայտումն է գտնում հաջորդ գնահատման ժամանակ՝ արձանագրելով թիմի առաջընթացը կամ ձախողումը:

ՏԻՄpulse-ի իրականացմանը մասնակցում են խաղի ողջ ընթացքում գնահատում իրականացնող, խաղացողների համար առաջադրանքներ ձևակերպող և կայքը վարող ադմինիստրատիվ խումբը և ընտրված համայքնի ավագանու անդամների քանակով ձևավորված թիմերը:
Խաղի ավարտին, ըստ գրանցած արդյունքների, կորոշվի հաղթող թիմը, որի անդամները կպարգևատրվեն Kindle-ներով։ 

Ավելին իմանալու համար դիտեք տեսանյութը, իսկ հայտը կարող եք լրացնել անցնելով հետևյալ հղումով։

Հայտերը ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։




09.10.2017

Ինչ լիազորություններով է օժտված համայնքի ավագանին

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Տեղական ինքնակառավարման նպատակն է՝ լուծել համայնքային նշանակության խնդիրները, բնակիչների մասնակցությամբ։ Տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանի և համայնքի ղեկավարը:

Համայնքի Ավագանի օժտված է մի շարք իրավասություններով, այդ թվում․

04.10.2017

Մարտունեցիները իրազեկված չեն ավագանու դերից և գործառույթներից ․ ուսումնասիրություն

Արդեն մեկ տարի է Մարտունի քաղաքն ունի նոր համայնքապետ և ավագանի։
Ավելին նախկին ինը ավագանու փոխարեն 2016թ–ից Մարտունու ավագանիների թիվը ավելացավ վեցով և դարձավ 15։

Այս մեկ տարվա ընթացքում ինֆոտան շրջանակներրում և դրանից դուրս բազմաթիվ հանդիպումներ, զրույցներ են տեղի ունեցել, առաջին անգամ ավագնու նիստերը ուղիղ հեռարձակվել են, հնարավրություն տալով բնակիչներին տեղեկացված լինել նիստի օրակարգից, քննարկվող հարցերի, ինչպես նաև հետևել իրենց կողմից ընտրված ավագանու գործունեությանը։
Բայց տեղեկացվածության և հանրային իրազեկվածության ցուցանիշը դեռ բարելավելու տեղեր ունի։

17.02.2017

Փետրվարի 20–ին կկայանա Մարտունու ավագանու հերթական նիստը

Փետրվարի 20–ին, ժամը՝ 11։00–ին, տեղի կունենա Մարտունի քաղաքի ավագանու հերթական նիստը։
Հասցե՝ ք․ Մարտունի, Շահումյան փ․ 2, 3–րդ հարկ։

Բոլոր ցանկացողները կարող են ներկա գտվել ավագանու նիստին, ըստ Տեղական ինքանկառավարման մասին օրենքի ԱՎԱԳԱՆՈւ ՆԻՍՏԸ ԴՌՆԲԱՑ Է։

24.01.2017

Հունվարի 26–ին կկայանա Մարտունու ավագանու հերթական նիստը


Հունվարի 26–ին, ժամը 11։00–ին, տեղի կունենա Մարտունի քաղաքի ավագանու այս տարվա առաջին նիստը։

Հասցե՝ ք․ Մարտունի, Շահումյան փ․ 2, 3–րդ հարկ։

Բոլոր ցանկացողները կարող են ներկա գտվել ավագանու նիստին, ըստ Տեղական ինքանկառավարման մասին օրենքի ԱՎԱԳԱՆՈւ ՆԻՍՏԸ ԴՌՆԲԱՑ Է։

29.11.2016

Դեկտեմբեր 1–ին կկայանա Մարտունու ավագանու հերթական նիստը

Դեկտեմբերի 1–ին, ժամը 11։00–ին, տեղի կունենա Մարտունի քաղաքի ավագանու հերթական նիստը։

Հասցե՝ ք․ Մարտունի, Շահումյան փ․ 2, 3–րդ հարկ, ՀՀԿ–ի տարածքային գրասենյակ*։




15.11.2016

Կայացավ Մարտունու ավագանու առաջին նիստը


Մարտունու բնակիչներն առաջին անգամ հնարավորություն ունեցան դիտել ավագանու նիստը ուղիղ հեռարձակամբ։

Նոյեմբերի 14–ին տեղի ունեցավ Մարտունու նորընտիր ավագանու առաջին նիստը։


Նիստին մասնակցում էին 15 ավագանու անդամից 14–ը։ Նիստը վարում էր Մարտունի քաղաքի նորընտիր քաղաքապետ Արմեն Ավետիսյանը։

05.11.2016

Գավառի ավագանու նիստը առաջին անգամ հեռարձակվեց օնլյան

 Նոյեմբերի 4-ին Գավառի քաղաքապետարանի ավագանու սենյակում տեղի ունեցավ նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:

Նիստին մասնակցում էին ավագանու 15 անդամներից 14-ը: Նիստը վարում էր Գավառի վերընտրված քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Ավագանու նիստը մեկնարկեց քաղաքապետի՝ նորընտիր ավագանու անդամներին ուղղված շնորհավորական խոսքով, այնուհետև աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը ներկայացրեց օրակարգը:

15.06.2016

Ավագանիների բուռն կրքերը և «Հայջրմուղին» անհատույց հանձնված գույքը

Այսօր՝ հունիսի 15–ին,  տեղի ունեցավ Մարտունի քաղաքի ավագանու հերթական նիստը,
քննարկման էր ներկայացված 6 հարց։

Դրանցից առաջինը  Մարտունու քաղաքի «Գարեգին Նժդեհի անվան մանակապատանեկան կենտրոն» ՀՈԱԿ–ը  լուծարելու համաձայնություն տալու մասին» որոշումն էր։
Ըստ որի մանկապատանեկան կենտրոնի սաները իրենց ուսուցումը պետք է շարունակեն Մշակույթի տանը։ Իսկ մանկապատանեկան կենտրոնի շենքը անհատույց օգտագործման իրավունքով հատկացվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Հայորդաց տուն հիմնելու համար։

07.02.2016

Մարտունի քաղաքի 2016թ–ի ավագանու առաջին նիստ․ օրակարգ

Հարգելի համաքաղաքացիներ վաղը՝ փետրվարի 8–ին ժամը 10։00-ին, տեղի կունենա Մարտունի քաղաքի ավագանու հերթական նիստը։ Օրակարգում ներառված է 11 հարց։
Քննարկվող հարցերից են՝

  • «Մարտունի համայնքի 2015 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ քաղաքապետի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշումը։