09.10.2017

Ինչ լիազորություններով է օժտված համայնքի ավագանին

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Տեղական ինքնակառավարման նպատակն է՝ լուծել համայնքային նշանակության խնդիրները, բնակիչների մասնակցությամբ։ Տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանի և համայնքի ղեկավարը:

Համայնքի Ավագանի օժտված է մի շարք իրավասություններով, այդ թվում․
  • հաստատում է համայնքի զարգացման ծրագիրը, 
  • հաստատում է համայնքի բյուջեն, բյուջեի՝ համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները և բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, 
  • նախաձեռնում և օրենքով սահմանված կարգով նշանակում է տեղական հանրաքվե, 
  • սահմանում է օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը, 
  • սահմանում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը, 
  • վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի ընդունած որոշումների նկատմամբ, 
  • իր որոշմամբ համաձայնություն է տալիս համայնքի ղեկավարի ներկայացրած՝ բյուջետային հիմնարկների և ոչ առեւտրային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուներին,
  • որոշում է կայացնում համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության հանձնելու և օտարելու մասին, հաստատում է դրանց վարձավճարների, օտարման գների չափերը և պայմանները, իսկ աճուրդային եղանակով օտարելու դեպքում՝ գույքի մեկնարկային գինը
  • հաստատում է համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագիծը, հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեման, ինչպես նաեւ առանձին հատվածների և քաղաքաշինական համալիրների գոտիավորման, հողաշինարարական, մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերը, ինչպես նաև բնակավայրի պատմամշակութային հիմնավորման եւ պատմության ու մշակութային անշարժ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը և այլն։

Ըստ ՀՀ ՏԻՄ օրենքի Ավագանու նիստերը բաց են, և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է մասնակցել Ավագանու նիստեր

Комментариев нет:

Отправить комментарий