05.10.2017

Ինչ բաժիններ են գործում Մարտունու քաղաքապետարանում

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԲԱԺԻՆՆԵՐԸ՝

  • Քաղաքային տնտեսության բաժին,
  • Ֆինանսների կառավարման և եկամուտների հավաքագրման բաժին, 
  • Կրթության, մշակույթի, սպորտի և ընդհանուր հարցերի բաժին,
  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Մարտունու տարածքային բաժին (ЗАГС), 
  • Ներքին աուդիտի բաժին:
Որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է որոշակի գործառույթի համար

Քաղաքային տնտեսության բաժինը զբաղվում է

Տարածքի, շինության, հողամասի հասցեի տրամադրման, աճուրդների կազմակերպման և դրանց անցկացման, շինարարության և քանդման թույլտվություն ստանալու, հողամասերի հետ կապված վիճահարույց գործընթացների, հողամասերի գնման կամ վարձակալման, արտաքին գովազդի տեղաբաշխման կարգի ու պայմանների, ապօրինի շինությունների հետ կապված հարցերով։


Ֆինանսների կառավարման և եկամուտների հավաքագրման բաժինը զբաղվում է
Գույքահարկի, հաշվետվությունների ներկայացման, տույժ և տուգանքների առաջացման, ավտոմեքենաների խոտանման և օտարման, կառուցապատման և վարձակալության պայմանագրերի կնքման, քաղաքապետարանի կողմից իրականացվող գնումների մրցույթների հարցերով։


Կրթության, մշակույթի, սպորտի և ընդհանուր հարցերի բաժինը զբաղվում է
Երեխաների մանկապարտեզ, արվեստի, մարզադպրոց և երաժշտական դպրոց հաճախելու, համայնքի ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության, համայնքի մշակույթային և երիտասարդությանը վերաբերվող հացերով։


ՔԿԱԳ Մարտունու տարածքային բաժինը զբաղվում է

Անվան կամ ազգանվան փոփոխության, հայրության ճանաչման, որդեգրման, ամուսնության, ամուսնալուծության, ծնունդի, մահվան գրանցման հարցերով։


Ներքին աուդիտի բաժինը զբաղվում է

Քաղաքապետարանի աշխատանքների ներքին աուդիտով։


Բնակության վերաբերյալ, նոտարական, անձնագրային, կադաստրային գործարքների վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ ստանալու, բնակարանային սեփականաշնորհման գործընթացների, խնամակալության կամ հոգաբարձությանն առնչվող հարցերի, քաղաքապետի կամ ավագանու կողմից կազմակերպվող ընդունելությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմեք համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարին։


Մարտունի քաղաքի զարգացման ծրագին, համայնքի բյուջեի, Ավագանու և քաղաքապետի որոշումներին, համայնքային նորություններին ծանոթանալու համար, կարող եք այցելել Մարտունի քաղաքի պաշտոնական կայքը՝ www.martunihamaynq.am

Комментариев нет:

Отправить комментарий