04.10.2017

Մարտունեցիները իրազեկված չեն ավագանու դերից և գործառույթներից ․ ուսումնասիրություն

Արդեն մեկ տարի է Մարտունի քաղաքն ունի նոր համայնքապետ և ավագանի։
Ավելին նախկին ինը ավագանու փոխարեն 2016թ–ից Մարտունու ավագանիների թիվը ավելացավ վեցով և դարձավ 15։

Այս մեկ տարվա ընթացքում ինֆոտան շրջանակներրում և դրանից դուրս բազմաթիվ հանդիպումներ, զրույցներ են տեղի ունեցել, առաջին անգամ ավագնու նիստերը ուղիղ հեռարձակվել են, հնարավրություն տալով բնակիչներին տեղեկացված լինել նիստի օրակարգից, քննարկվող հարցերի, ինչպես նաև հետևել իրենց կողմից ընտրված ավագանու գործունեությանը։
Բայց տեղեկացվածության և հանրային իրազեկվածության ցուցանիշը դեռ բարելավելու տեղեր ունի։

Այսպես, որպեսզի պարզեինք, թե  որքանով էին Մարտունու բնակիչնեը տեղեկացված ավագանու գործունեությունից  և ճանաչում են ավագանու բոլոր անդամներին, թե ոչ՝ օգոստոս ամսին անցկացվել է հարցում բնակիչների շրջանում։

Հարցաթերիկը ներառել է ընդհամենը չորս հարց, որին պատասխանել են Մարտունու 160 բնակիչ, որից 58% իգական, 42% արական սեռի։ Հարցմանը մասնակցել են 3 տարիքային խմբի ներկայացուցիչ՝ Մարտունու բոլոր թաղամասերն ընդգրկող, 16–ից 30, 31–ից 50 և 50–ից բարձր տարիքի։


Ավագանիների դերից և գործառույթներից հարցվածների ընդհամենը 12.3 տոկոսն է ասել, որ իրազեկված է, այն դեպքում, որ 51.9 տոկոսը նշել է, որ իրազեկված չէ, մասամբ իրազեկվածները մոտ 36 տոկոս են։


Ավագանիներից հիմականում ճանաչում են մի քանի շրջան անընդմեջ ավագնի եղած կամ ձեռներեցությամբ զբաղվող ավագանիներին, որոնց ոչ այդքան որպես ավագանի են ճանաչում, որքան որպես ձեռներեցությամբ զբաղվող անձիք։ Այսպես երկրորդ շրջան ընտրված Վարազդատ Մհերյանը և առաջին անգամ ավագանու անդամ դարձած, ձեռներեց Վահագն Դավթյանին հարցվածները գրեթե հավասարապես են ճանաչում, համապատասխանաբար  60.8 և 62.7 տոկոս։ Մինչդեռ 2016-թ–ի ամենաշատ ձայնով՝ 531 քվե, ավագանի դարձած Վարդազար Մկրտչյանին ճանաչում են հարցվածների 37.3 տոկոսը։


 Հարցվածների գերակշիռ մասը երբևէ չի  մասնակցել ավագանու նիստերին և անգամ իրազեկված չէ, որ կարող է ազատ մասնակցել։

Իսկ օն-լայն տիրույթում բնակչությունը վերջերս է սկսել հետևել ավագանու նիստերին և գնալով հետաքրքրվածությունը մեծանում է ավելի հետևողական լինելու։

Ընդհանուր զրույցների ժամանակ բնակիչները նշում էին, որ տեղեկացված չեն, թե երբ է լինում ավագանու նիստ, որպեսզի մասնակցեն, կամ իրազեկվեն, որ կարող են մասնակցել։ Միևնույն ժամանակ նշում, որ ավագանու ընտրությունը ավեի շատ ազգականի, հարևանի ընտրություն է ու չեն կարծել, որ կարևոր դեր ունի։

Այս արդյունքներից ելնելով  կարող ենք ասել, չնայած, որ Մարտունու համայնքապետրանը ունի համայնքային կայք և ակտիվ է սոցիալական ցանցերում նրա կողմից տրամադրվող ինֆորմացին մնում է շատերին անհասանելի, պետք է ակտիվցնել օֆֆ–լայն գործիքները ևս։ Ինչպես նաև ավագանիները պետք է հստակ հանդիպումների օրեր ունենան,  համայնքնային այցեր կազմակերպեն, որպեսզիի ավագանու դերի ու գործառույթի հստակեցում լինի բնակիչների մոտ։


Ուսումնասիրությունը ՝ Անուշ Սիմոնյանի

***

Ուսումնասիրությունը իրականացվել է «Մասնակցային ժողովրդավարության եւ քաղաքացիական ակտիվության խթանում ՀՀ մարզերում» ծրագրի շրաջանակներում, որը իրականացվում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից` Ֆրիդրիխ Էբերտ անվան հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Սույն ուսումնասիրությունում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակի կարծիքը: Սույն զեկույցի բովանդակությունը կարող է չհամընկնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի եւ Ֆրիդրիխ Էբերտ անվան հիմնադրամի տեսակետներին:

Комментариев нет:

Отправить комментарий