Показаны сообщения с ярлыком Մարտունի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մարտունի. Показать все сообщения

05.03.2018

ՏԻՄpusle նորարական խաղ–ծրագրի մասնակցության հայտարարություն



Նոր Հայաստանին պետք են կամավորներ, ովքեր կնպաստեն իրենց համայնքի զարգացմանը։ ՏԻՄpulse նախաձեռնող թիմը հրավիրում է Մարտունի համայնքում ապրող  14 և բարձր տարիքի բոլոր ցանկացողներին՝  միանալու  «ՏԻՄpulse» սոցիալ-նորարարական խաղ–ծրագրին։

Ի՞նչ է  ՏԻՄpulse-ը՝

ՏԻՄpulse-ը ավագանու անդամների գնահատման մեթոդաբանությունից և մասնակցային խաղից բաղկացած ծրագիր է, որն իրականացվում է զուգահեռաբար` առցանց և կենդանի հարթակներում:
ՏԻՄpulse-ի նպատակն է՝  համայնքի բնակիչների մասնակցության միջոցով բարձրացնել ավագանու անդամների աշխատանքի որակն ու արդյունավետությունը: Խաղային մեթոդն ընտրված է մասնակցությունը որպես այդպիսին հետաքրքիր և դինամիկ դարձնելու համար:

Ինչպե՞ս
ՏԻՄpulse-ի շրջանակներում ձևավորվում են օնլայն և օֆլայն հարթակներ: Օնլայն հարթակում տեղադրվում է ամբողջ տեղեկատվությունը, որը գոյանում է խաղի ընթացքում: Այդ տեղեկատվությունն իր մեջ ներառում  է ավագանու անդամների գնահատման արդյունքները, խաղի ընթացքի մասին նորություները, օգտակար հղումները, տեղական ինքնակառավարման վերաբերյալ կարևոր նյութերը և այլն:

Օֆլայն հարթակում ըստ ավագանու անդամների քանակի ձևավորվում են 3-5 հոգանոց թիմեր (յուրաքանչյուր թիմում՝ 1 ավագանու անդամ և 3-5 կամավոր)։ Ստեղծված յուրաքանչյուր թիմ աշխատում է իր գործընկեր ավագանու անդամի հետ: Թիմի գործողությունների նպատակն է բարձրացնել ավագանու անդամի աշխատանքի որակը, ինչն իր արտահայտումն է գտնում հաջորդ գնահատման ժամանակ՝ արձանագրելով թիմի առաջընթացը կամ ձախողումը:

ՏԻՄpulse-ի իրականացմանը մասնակցում են խաղի ողջ ընթացքում գնահատում իրականացնող, խաղացողների համար առաջադրանքներ ձևակերպող և կայքը վարող ադմինիստրատիվ խումբը և ընտրված համայքնի ավագանու անդամների քանակով ձևավորված թիմերը:
Խաղի ավարտին, ըստ գրանցած արդյունքների, կորոշվի հաղթող թիմը, որի անդամները կպարգևատրվեն Kindle-ներով։ 

Ավելին իմանալու համար դիտեք տեսանյութը, իսկ հայտը կարող եք լրացնել անցնելով հետևյալ հղումով։

Հայտերը ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։




22.10.2017

Վերաօծվեց Մարտունու սբ․ Աստվածածին եկեղեցին․ լուսանկարներ

Այսօր Մարտունիում հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը։

Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն նրա բակում պահպանված խաչքարերը թվագրված են 11-13-րդ դարերով, ինչից կարելի է եզրակացնել, որ այն գործել է նաեւ այդ դարերի ընթացքում: 1886 թվականին Սուրբ Աստվածածին ավեր եկեղեցին վերակառուցել են Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի բնակավայրերից գաղթած եւ Մարտունիում 1830 թվականից ի վեր բնակություն հաստատած հայ ընտանիքները:

09.10.2017

Ինչ լիազորություններով է օժտված համայնքի ավագանին

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Տեղական ինքնակառավարման նպատակն է՝ լուծել համայնքային նշանակության խնդիրները, բնակիչների մասնակցությամբ։ Տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանի և համայնքի ղեկավարը:

Համայնքի Ավագանի օժտված է մի շարք իրավասություններով, այդ թվում․

05.10.2017

Ինչ բաժիններ են գործում Մարտունու քաղաքապետարանում

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԲԱԺԻՆՆԵՐԸ՝

  • Քաղաքային տնտեսության բաժին,
  • Ֆինանսների կառավարման և եկամուտների հավաքագրման բաժին, 
  • Կրթության, մշակույթի, սպորտի և ընդհանուր հարցերի բաժին,
  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Մարտունու տարածքային բաժին (ЗАГС), 
  • Ներքին աուդիտի բաժին:

04.10.2017

Մարտունեցիները իրազեկված չեն ավագանու դերից և գործառույթներից ․ ուսումնասիրություն

Արդեն մեկ տարի է Մարտունի քաղաքն ունի նոր համայնքապետ և ավագանի։
Ավելին նախկին ինը ավագանու փոխարեն 2016թ–ից Մարտունու ավագանիների թիվը ավելացավ վեցով և դարձավ 15։

Այս մեկ տարվա ընթացքում ինֆոտան շրջանակներրում և դրանից դուրս բազմաթիվ հանդիպումներ, զրույցներ են տեղի ունեցել, առաջին անգամ ավագնու նիստերը ուղիղ հեռարձակվել են, հնարավրություն տալով բնակիչներին տեղեկացված լինել նիստի օրակարգից, քննարկվող հարցերի, ինչպես նաև հետևել իրենց կողմից ընտրված ավագանու գործունեությանը։
Բայց տեղեկացվածության և հանրային իրազեկվածության ցուցանիշը դեռ բարելավելու տեղեր ունի։

03.10.2017

Հրապարակն՝ աղբատարերի կայանատեղի


Արդեն տևական ժամանակ է Մարտունու կոմունալ ծառայության աղբատար մեքենաները կայանում են Մյասնիկյանի  հրապարակի տարածքում՝ Մարտունու կենտրոնում։

Երևույթի մասին խոսելիս տարեց մի բնակիչներից ասաց․
«Երևանում աղբատարը աշխատանքային ժամին հայտնվի հրապարակում, բոլորը կաղմկեն, մեզ մոտ դարձրել են կայանատեղի»։

19.08.2017

Ինչու՞ Մարտունիում ու առհասարակ Հայաստանի համայնքներում զարգացած չէ "Street art" արվեստը ․․․

"Street art"–ի աշխարհահռչակ նկարիչ Բենկսի աշխատանքներից
Ինչու՞ Մարտունիում և առհասարակ Հայաստանի համայնքներում զարգացած չէ "Street art" արվեստը, և ընդհանրապես բնակչությունը, որքանով է տեղեկացված այդ արվեստի գոյության մասնին:

Սա պարզելու համար մեզ պետք էր ուղղակի դուրս գալ փողոց ու հարցնել բնակիչներին՝ արդյո՞ք  գիտեն, թե ինչ է "Street art"-ը։

Զրույցի արդյունքում պարզ դարձավ, որ հարցվածների մոտ 75%-ը ընդհանրապես չգիտի, թե ինչ է "Street art"-ը, իսկ մնացածը ուղղակի չգիտեին, որ այն ժամանակակաից արվեստի ամենատարածված ճյուղերից մեկն է։

21.07.2017

Փոփոխությունը մենք ենք բերում․ «Համայնքի գործընկեր» նախաձեռնություն

Առավոտյան, երբ քնից արթնանում ենք, նախաճաշում կամ դրա ժամանակը ուղղակի չունենք, շտապում ենք աշխատանքի կամ պարզապես մեր «գործերով»։

Հայտնվում ենք դրսում,  քայլում ենք մայթով կամ  փողոցում մայթեր չկան, ճամփան էլ մի բան չէ՝ անձրևին ցեք, ամռանը՝ փոշի, ձմռանը՝ ձյուն, որ քայլելդ չի էլ գալիս։

Իսկ եթե «հաջողակ» ենք, ապա մեքենայի շարժիչն ենք միացնում ու ղեկը առնում մեր ձեռքը և փորձում հասնել  նպատակակետին՝

19.06.2017

Ընթանում է Մարտունու ավագանու հերթական նիստը

Այսօր Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի աշխատասենյակում ընթանում է Մարտունու ավագանու հերթական նիստը։ Հետևեք նիստին «Մարտունի ինֆոտան» facebook–յան էջի ուղիղ հեռարձակմանը միանալով։



12.06.2017

Հունիսի 19-ին կկայանա Մարտունի քաղաքի ավագանու հերթական նիստը

Հունիսի 19–ին, ժամը 11։00–ին տեղի կունենա Մարտունի քաղաքի ավագանու հերթական նիստը։

Հասցե՝ ք․ Մարտունի, Շահումյան փ․ 2, 3–րդ հարկ։

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն իրականացնելու է նիստի ուղիղ հեռարձակում։
Բոլոր ցանկացողները կարող են ներկա գտվել ավագանու նիստին, ըստ Տեղական ինքանկառավարման մասին օրենքի ԱՎԱԳԱՆՈւ ՆԻՍՏԸ ԴՌՆԲԱՑ Է։

29.05.2017

Մարտունու եկեղեցու նորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել


Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել: Այս մասին  «Մարտունի ինֆոտան» հետ զրույցի ժամանակ նշեց Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանը:

«Չնայած նորգաման աշխատանքերի 90 տոկոսը արդեն արվել են, բայց դեռ գույքի ձեռքբերման կարիք կա»,– ասաց քահանան, – «պահարաններ պետք է գնել  ու ներսի հարդարումը վերջնական տեսքի բերել»։

04.05.2017

Հանրային լողափ Մարտունիում․ ընթանում են բարեկարգման աշխատանքներ

Մայիսյան ցրտերը չեն խոչընդոտում Մարտունիում հանրային լողափը վերականգնելու գործընթացին։



Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակ Լիլիթ Գևորգյանի փոխանցման բարեկարգման աշխատանքերի համար քաղաքապետարանի բյուջեից գումար դուրս չի գրվել։

20.04.2017

Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում կհյուրընկալվի Մարտունիում

ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում Մարտունի քաղաքում երկրորդ մշակութային կանգառն է ունենալու Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ «Խաղում ենք Թումանյան» և «Գարնիր ֆրանսիական ձևով» ներկայացումներով:

Անցկացման վայրը` Մարտունու մշակույթի տուն։

13.03.2017

Մասնակցում ենք 2017թ. խորհրդարանական ընտրություններին. Կոչ քաղաքական կուսակցություններին

Պահանջում ենք կուսակցություններից դառնալ ՀՀ օրենսդրության կատարման երաշխավորները:

Մենք` «Ձեռքներդ հեռու՛ Սևանից» նախաձեռնության անդամները, 2017 թ–ի ապրիլի 2–ին Ազգային ժողովի ընտրություններին առաջադրված կուսակցություններից ու դաշիքներից պահանջում ենք,

09.03.2017

Գեղարքունիքի կանայք․ Ովքեր են ընդգրկված տարածքային ընտրական ցուցակում

Ինֆոտան նախորդ  հրապարակման մեջ գրել էինք, որ  թիվ 8 ընտրական տարածքի, որը ընդգրկում է Գեղարքունիքի մարզը, տարածքային ընտրական ցուցակով 23 կին պատգամավորի թեկնածու է գրանցվել։

Կանանց իրավուքների միջազգային օրվա կապակցությամբ այսօր կփորձենք ընթերցողներին ծանոթացնել, թե ովքեր են կին թեկնածուները և արդյոք հնարավորություն ունեն մրցելու մի ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ–ով առաջադրվել են Գեղարքունքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, պատգամավորներ Հակոբ Հակոբյանը և Կարեն Բոթոյանը, ինչպես նաև գործարար Տիգրան Արզաքանցյանը։ Այլ կուսակցությունների ու դաշինքների ցուցակներում էլ կան «աչքի ընկնող» թեկնածուներ, ինչպես «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքից նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքից գեներալ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը, ինչպես նաև այլք, ովքեր իրենց տարածաշրջաններում բավականին հայտնի են ու քարոզչության համար ունեն բավարար ռեսուրսներ։


07.03.2017

Գեղարքունիքում տարածքային ընտրական ցուցակով ամենաշատը առաջադրվել են Մարտունու տարածաշրջանից

Ապրիլի 2–ին կայանալիք ԱԺ ընտրությունների ժամանակ Գեղարքունիքի մարզը ներառվել է թիվ 8  ընտրատարածքում։

Խորհրդարանական ընտրությունները իրենց բնույթով նորություն են՝ ամբողջ մարզի համար նույն են լինելու կուսակցությունների ու դաշիքների տարածքային ցուցակները՝ նախկին համամասնական և մեծամասնական ընտրակարգի փոխարեն։ 
Մարզի տարածքում առանձին թեկանծուներ չեն ընտրվելու, այլ ընտրվելու են կուսակցության կամ դաշիքնի թեկնածուներին։

27.02.2017

Մարտունիում այսօր սպորտային հրաձգություն էր

Այսօր՝ փետրվարի 27–ին, Մարտունու մշակույթի տանը սպորտային եռուզեռ էր։ Գևորգ և Գագիկ Սարգսյան եղբայրների նախաձեռնությամբ անցկացվեց հրաձգության երիտասարդների առաջնություն, որը նվիրված էր Անդրանիկ Օզանյանի 152 ամյակին։

21.02.2017

Մարտունիում ժամանցի վայրեր չկան

Մարտունին համարվում է մեծ և որոշ չափով նաև զարգացած քաղաք, սակայն ինչ-ինչ պատճառներով այստեղ գրեթե բացակայում են ժամանցի վայրերը։

Մարտունիում, իմ կարծիքով, հանրային ժամանցի միակ վայրը  զբոսայգին է, որը վերջերս վերանորոգվել է, սակայն այն ՏԻՄ-ի կողմից կարծես անուշադրության է մատնվել։ Հիմա այնտեղ այնքան ձյուն կա, որ եթե միանգամից հալվի կարող է սելավ առաջանալ։

09.02.2017

Բարերարների աջակցությամբ Մարտունու հիվանդանոցում կատարվել են վերանորոգման աշխատանքներ․ լրացված

1986 թ–ից ի վեր Մարտունու բժշկական կենտրոնում երբևէ վերանորոգման աշխատանք չի կատրավել։

Առանց կենտրոնացված ջեռուցման համակարգի եռահարկ շինությունը, որը ի սկզբանե կառուցվել է որպես ռազմավարական նշանակություն ունեցող շինություն, 30 տարվա ընթացում հասցրել է քայքայվել, տեղ–տեղ խունանալ, խոնավությունից՝ բորբոսապատվել։

24.01.2017

Հունվարի 26–ին կկայանա Մարտունու ավագանու հերթական նիստը


Հունվարի 26–ին, ժամը 11։00–ին, տեղի կունենա Մարտունի քաղաքի ավագանու այս տարվա առաջին նիստը։

Հասցե՝ ք․ Մարտունի, Շահումյան փ․ 2, 3–րդ հարկ։

Բոլոր ցանկացողները կարող են ներկա գտվել ավագանու նիստին, ըստ Տեղական ինքանկառավարման մասին օրենքի ԱՎԱԳԱՆՈւ ՆԻՍՏԸ ԴՌՆԲԱՑ Է։