Показаны сообщения с ярлыком Մարդամեջ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մարդամեջ. Показать все сообщения

05.03.2018

ՏԻՄpusle նորարական խաղ–ծրագրի մասնակցության հայտարարություն



Նոր Հայաստանին պետք են կամավորներ, ովքեր կնպաստեն իրենց համայնքի զարգացմանը։ ՏԻՄpulse նախաձեռնող թիմը հրավիրում է Մարտունի համայնքում ապրող  14 և բարձր տարիքի բոլոր ցանկացողներին՝  միանալու  «ՏԻՄpulse» սոցիալ-նորարարական խաղ–ծրագրին։

Ի՞նչ է  ՏԻՄpulse-ը՝

ՏԻՄpulse-ը ավագանու անդամների գնահատման մեթոդաբանությունից և մասնակցային խաղից բաղկացած ծրագիր է, որն իրականացվում է զուգահեռաբար` առցանց և կենդանի հարթակներում:
ՏԻՄpulse-ի նպատակն է՝  համայնքի բնակիչների մասնակցության միջոցով բարձրացնել ավագանու անդամների աշխատանքի որակն ու արդյունավետությունը: Խաղային մեթոդն ընտրված է մասնակցությունը որպես այդպիսին հետաքրքիր և դինամիկ դարձնելու համար:

Ինչպե՞ս
ՏԻՄpulse-ի շրջանակներում ձևավորվում են օնլայն և օֆլայն հարթակներ: Օնլայն հարթակում տեղադրվում է ամբողջ տեղեկատվությունը, որը գոյանում է խաղի ընթացքում: Այդ տեղեկատվությունն իր մեջ ներառում  է ավագանու անդամների գնահատման արդյունքները, խաղի ընթացքի մասին նորություները, օգտակար հղումները, տեղական ինքնակառավարման վերաբերյալ կարևոր նյութերը և այլն:

Օֆլայն հարթակում ըստ ավագանու անդամների քանակի ձևավորվում են 3-5 հոգանոց թիմեր (յուրաքանչյուր թիմում՝ 1 ավագանու անդամ և 3-5 կամավոր)։ Ստեղծված յուրաքանչյուր թիմ աշխատում է իր գործընկեր ավագանու անդամի հետ: Թիմի գործողությունների նպատակն է բարձրացնել ավագանու անդամի աշխատանքի որակը, ինչն իր արտահայտումն է գտնում հաջորդ գնահատման ժամանակ՝ արձանագրելով թիմի առաջընթացը կամ ձախողումը:

ՏԻՄpulse-ի իրականացմանը մասնակցում են խաղի ողջ ընթացքում գնահատում իրականացնող, խաղացողների համար առաջադրանքներ ձևակերպող և կայքը վարող ադմինիստրատիվ խումբը և ընտրված համայքնի ավագանու անդամների քանակով ձևավորված թիմերը:
Խաղի ավարտին, ըստ գրանցած արդյունքների, կորոշվի հաղթող թիմը, որի անդամները կպարգևատրվեն Kindle-ներով։ 

Ավելին իմանալու համար դիտեք տեսանյութը, իսկ հայտը կարող եք լրացնել անցնելով հետևյալ հղումով։

Հայտերը ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։




13.02.2017

«ՄԱՐԴԱՄԵՋ-2017» գաղափարների ներկայացման բաց մրցույթ


Մարտունի ինֆոտունը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Մարդամեջ-2017» սոցիալական նորարարության  (ՍՆ) հավաքի գաղափարների ներկայացման բաց մրցույթ:
Եթե խնդիր եք տեսնում ձեր համայնքում և ուզում եք որևէ բան ձեռնարկել, եթե մտածել եք, թե ինչ արդյունքների կարելի է հասնել նոր տեխնոլոգիաներն ու օնլայն հարթակները ծառայեցնելով սոցիալական խնդիրների լուծմանը՝ ուրեմն Մարդամեջը հենց  ձեզ համար է:
Մենք փնտրում ենք նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի/ների, ովքեր ուզում են փոփոխություն տեսնել իրենց համայնքում, մասնակից լինել ՀՀ-ում կատարվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության (հակակոռուպցիոն), մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին:
Չկա սխալ գաղափար: Եթե ունեք խնդրի լուծման հստակ պատկերացում, միացե՛ք մեզ: Հիմնավորե՛ք խնդիրը, առաջարկե՛ք նորարար լուծում, որը հնարավոր կլինի իրականացնել օնլայն  կամ օֆլայն միջոցներով, իսկ մենք կաջակցենք ձեզ՝ մեր ունեցած հնարավոր ռեսուրսներով։ Սա հենց այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս կյանքի կոչել նորարական մտածելակերպը՝  դուրս բերելով այն մարդամեջ։

11.11.2016

ՄՐՑՈւՅԹ Ինֆոտների և «Մարդամեջի» ակտիվիստների համար


Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է մրցանակաբաշխություն Ինֆոտն
երի և «Մարդամեջի» ակտիվիստների համար


Ինֆոտների հիմնական նպատակը մեդիա գրագիտության և խոսքի ազատության խթանումն է։ Ինֆոտներ գործում են  Վանաձորում,Արմավիրում, Մարտունիում, Գորիսում (Սյունիքի Ինֆոտուն), Իջևանում, Գյումրիում, Արարատում և Վայքում։ 
Ինֆոտները ծառայում են որպես տեղեկատվական կենտրոններ, ներգրավված համայնքային կյանքին։ Նրանք իրականացնում են տարբեր միջոցառումներ՝ մեդիա գրագիտության դասընթացներից, քննադատական մտածողության հմտություններից մինչև ֆիլմերի ցուցադրություններ և «ֆլեշ մոբեր», որոնք բարձրացնում են հանրային իրազեկվածությունը տեղական խնդիրների մասին։ Ինֆոտները իրականացնում են նաև հանրային քննարկումներ տեղական ինքնակառավարման, մարդու իրավունքների, երիտասարդության, թափանցիկության և կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական քաղաքականության վերաբերյալ տեղական և համահայաստանյան մակարդակներում և աջակցում են երիտասարդների կողմից նորարարական համայնքային ծրագրերի իրականացմանը «Մարդամեջ» նորարարական ակումբ-միջոցառումների միջոցով։ Ինֆոտների և «Մարդամեջի» ակտիվիստները ստեղծում են մեդիա նյութեր՝ իրենց համայնքների խնդիրների վերաբերյալ, տարբեր կրիչներով (տեքստ, տեսարություն, լուսանկար), և համագործակցում են տեղական և համահայաստանյան մեդիաների հետ, ինչպես նաև ակտիվ դեր կատարում սոցիալական ցանցերում:

18.04.2016

Դուրս ենք եկել «Մարդամեջ» ու «չենք սթրվելու»


«Մարդամեջ» բառը ինձ մոտ մի տեսակ ասոցացվում է տատիկիս հետ։ Նա միշտ ասում է․ «Դուրս արի մարդամեջ, որպեսզի զարգանաս, Դավիթ»։

Երբ առաջին անգամ ծրագրի մասին կարդացի ֆեյսբուքում, մտածեցի, թե սա հետաքրքիր անունով հերթական ձևական ծրագրերից է, ինչը, սակայն ինձ չկանգնեցրեց։ Մի փոքր հարցուփորձ արեցի ֆեյսբուքյան ընկերներիս և ստացածս ինֆորմացիայով կիսվեցի Ճամբարակի ընկերներիս հետ։ Արագ ի մի բերեցինք բոլորիս կեց կտուր մտքերը, գտանք գործընկեր հասարակական կազմակերպություն և ուղարկեցինք «Մարդամեջ»-ին մասնակցելու հայտը՝ ներկայացնելով «Չենք սթրվելու» նախագիծը։

17.04.2016

Երբ տիրում էր փոփոխությունների ոգին, մարդամեջյան նկարներ

Եվ ահա եկավ «գունավոր» պահը, բացի  «Մադամեջի» մասակիցների կողմից արված գրառումներից հրապարակել նաև նկարները։
Գտեք ձեզ նկարում, իսկ եթե չկաք ուրեմն մտածեք հաջորդ «Մարդամեջին» մասնակցելու մասին։

«Մարդ@մեջ» 2016

16.04.2016

«Մարդամեջ», երբ մտածում ես նորարար

Պատմություն դարձավ ևս մեկ «Մարդամեջ» նորարարական հավաք, որին մասնակցեցին նաև Արծվանիստից  մի քանի երիտասարդներ։ 

Ես արդեն երկրորդ անգամ էի մասնակցում, սկզբում մտածում էի, թե ամեն ինչ նույն էլ լինելու՝ մարդիկ, գաղափարներ, քննարկումներ, տպավորություններ, բայց ․․․
Բայց այդպես չեղավ՝ նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, խմբեր և լրիվ նոր զգացողություններ և իհարկե հիշողություններ։

Ահա և տեղի ունեցավ «Մարդամեջ» սոցիալական նորարարության հավաքը

«Մարդամեջին» հավաքվել էին  տարբեր տեղերից լավ գաղափարներ ունեցող անձինք: Ներկայացուցիչներ կային Սևանից, Վարդենիկից, Ճամբարակից, Գավառից, Մարտունուց և այլ ու այլ բնակավայրերից: 

Ընդհանուր գաղափարները 18-ն էին, որոնց մեջ մտնում էր նաև իմ գաղափարը: Բոլորը իրենց բնույթով լավ և հետաքրքիր էին: Այդ 18–ից ընտրվեց ընդամենը 4–ը: Սակայն, որոշ ծրագրերի բնույթով նունը լինելու պատճառով Վարուժան Ավանեսյանը՝ Մարդամեջի «չար ձյաձյան»,   որոշեց մի քանի ծրագրեր համախմբել: 

15.04.2016

Մտքի թևեր տվող «Մարդամեջը»


«Մարդամեջ» ` բառ, որը ոմանց մոտ ծանոթություն է հիշեցնում, ոմանց մոտ ուրախություն առաջեցնում, քանի որ գիտեն, որ ավելի կկրթվեն, ոմանք էլ զարմանում են, թե ի՞նչ է դա:

«Մարդամեջ» նորարարական հավաք, ահա ամենապարզ բացատրությունը:
 Ապրիլի 15 –ին սկսվեց մի պարզ օր` ամենաուսումնառատ օրերից մեկը: Բոլորը հավաքվել էին ամենաջերմ տանը` ինֆոտանը: 

Խաղ «Մարդամեջի» խմբերի համար

Փորձում ենք հասկանալ որքանով եք լավատեղյակ մեդիայի պատմությանը։





























03.03.2016

Նոր «Մարդ@մեջի» մեկնարկը տրված է․ սպասում ենք ձեր նորարարական գաղափարներին

«ՄԱՐԴԱՄԵՋ»

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ


2016 թ. ապրիլի 15-ին «Մարտունի Ինֆոտունը» կազմակերպում է
 «Մարդամեջ» սոցիալական նորարարության մեկօրյա հավաք:

Հավաքն իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը    քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները: Որակյալ լրագրության և  մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

25.09.2015

Նարնջագույն «հեղափոխություն» «Մարտունի ԻնֆոՏանը»․նկարներ

«Մարդ@մեջ» սոցիալ–նորարական հավաք «Մարտունի ինֆոտանը»

Սեպտեմբերի 24–ին «Մարտունու ինֆոտանը» տեղի ունեցավ «Մարդամեջ» սոցիալ– նորարական հավաքը։ Հավաք, որի ժամանակ իրար գլխի էին հավաքվել Մարտունու պրպտող «գլուխները»՝ իրենց գաղափարներով կիսվելու, շփվելու, գաղափարի իրագործման համար եւ դրամաշնորհ ստանալու նպատակով։ Հավաքի մասին այլ մանարամասները առջեւում են, իսկ այժմ կիսվում ենք վառ օրվա գույներով։
Հավաքն իրականացվում էր «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։

                                                                       ***
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

04.06.2015

Նոր «Մարտունի ԻնֆոՏուն»

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն ուրախ է տեղեկացնել, որ վերսկսվել է «Մարտունի ԻնֆոՏուն» ծրագիրը։ 

Ծրագրի շրջանակներում  առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 10–ին ժամը 16։30–ին  «Մարտունի ԻնֆոՏուն» սրահում։
Հանդիպման ժամանակ առավել մանրամասն կներկայացվի առաջիկա մեկ տարում պլանավորված գործողությունները եւ միջոցառումները։

Սիրով սպասում ենք բոլորին, ովքեր ցանկանում են լրացնել իրենց գիտելիքները նոր տեխնոլոգիաների վերաբերյալ, գրագետ մեդիասպառողներ դառնալ  եւ դրանց միջոցով հանրային վերահսկողություն իրականացնել։

23.08.2013

«Ինֆոգաղափար» սոցիալական նորարարության հավաք «Մարտունի Ինֆոտանը»



2013 թ. սեպտեմբերի 28-29-ը «Մարտունի Ինֆոտունը» կազմակերպում է «Ինֆոգաղափար» սոցիալական նորարարության երկօրյա հավաք:

Սոցիալական նորարարությունը սոցիալական խնդիրները նոր գործիքներով լուծելու մեթոդ է: