
Հացատունը տարածաշրջանում հայտնի է իր եզակիությամբ, ինչը հաստատվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի և «Հովհաննես Շարամբեյանի ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ կողմից ստացված պաշտոնական եզրակացության համաձայն․
«Հացատունը ներկայացնում է 19-րդ դարի վերջի ավանդական հայկական հացատան տիպը։ Կառույցում հատկանշականն այն է, որ ընդունված հազարաշեն տանիքը համալրված է նաև ուղղահայաց շարվածքով, որը եզակի է գեղագիտական և ավելի հուսալի ֆունկցիոնալ ճարտարապետության առումով», – նշված է եզրակացության մեջ։
Մեծ Մասրիկի բնակչուհի, հացատան սեփականատեր Իրինա Գասպարյանը արդեն դիմել է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին՝ հացատունը ճանանչել, որպես նորահայտ հուշարձան, հետագայում անխաթար պահպանվելու համար։
Մինչ օրս հացատանը պահպանվում են 1869թ–ի կարաս, ճախարակներ, սնդուկ, ամբար և շատ ու շատ հին հայկական կենցաղը ներկայացնող իրեր։
Հացատունը դարձել է գյուղի դիտարժան վայրերից մեկը, ուր մարդիկ գալիս տեսնելու մեր ազգային հին կենցաղի և ավանդույթների հետքերը։
Հեղինակ՝ Իրինա Գասպարյան
Комментариев нет:
Отправить комментарий