Показаны сообщения с ярлыком Մշակույթ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մշակույթ. Показать все сообщения

13.11.2017

ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆԸ

Երեկ՝ նոյեմբերի 12–ին, Մարտունու մշակույթի տանը կրկին մարդաշատ էր Մարտունու մշակույթի տանը «Գուրջան» (Գուրգեն Ջանիբեկյան) թատրոն–հիմնադրամը հանդիսատեսի ուշադրությանը ներկայացրեց մոնոներկայացում։ 

Ներկայացումը հանդիսականին հասու դարձրեց ժամանակակից մի ընտանիքի պրոբլեմին՝ պարտադրված ամուսնության պատմությանը։

27.02.2017

Մեծ Մասրիկ գյուղում 120 տարեկան ավանդական հացատուն է պահպանվում

Գեղարքունքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում պահպանվում է 120 տարեկան հացատուն, հացատունը մինչ օրս անփոփոխ է մնացել։ Հացատանն իր բնակությունն է հաստատել գյուղի առաջին հայ հիմնադիրներից՝ Մալոյ Բայլարը, ում նախնիները Վարդենիս են եկել Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Ծաղկոտն գավառի Դիադին քաղաքից։ Իսկա արդեն 1906 թ–ին ,Մալոյ Բայլարը իր ընտանիքի անդամների հետ միասին գալիս և բնակություն է հաստատում Մեծ Մասրիկ գյուղում։ Բայլարին են միանում նաև մի քանի ընտանիք Վարդենիսից։ 

17.09.2012

Աստղաձորում հնագիտական արժեք ներկայացնող թոնիր է հայտնաբերվել



Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի «Վանքի ձոր» կոչվող տարածքում ոռոգման ջրագիծ անցկացնելու ժամանակ շինարարները բլուրը փորելիս հայտնաբերել են հին թոնիր: Այն ամբողջությամբ պահպանվել էր, սակայն, մատնված լինելով անուշադրության, ընթացքում թոնրի մի մասը կոտրվել է:




18.04.2012

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշվեց նաև Մարտունիում

1972 թ. նոյեմբերի 16-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի ընդհանուր համագումարն ընդունել է «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պահպանման մասին կոնվենցիան»: Իսկ արդեն 1983 թվականին Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ICOMOS-ի) առաջարկությամբ ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:





Մարտունու գրադարանը գտնվում է խոնավության մեջ


Այս անգամ իմ մտահոգության առարկան մեր քաղաքի կենտրոնական գրադարանի վիճակն է: Հին ու խարխուլ շենքում ծվարել է նախկին շրջանային ու մանկական գրադարանները մեկ հարկի տակ միավորած մշակութային օջախը:

Մարտունիում 1932 թվականից գործել է առաջին գրադարանը, որը կոչել են խրճիթ-ընթերցարան: Այդպես են անվանել, քանի որ փոքր է եղել: 1936 թվականից վերանվանվել է շրջանային գրադարան: 1950-ական թվականներին շենքը ծառայել է որպես մանկապարտեզ: Խոնավության պատճառով մանկապարտեզը տեղափոխել են, որից հետո շինությունը դարձյալ տրամադրել են շրջանային գրադարանին: 1977 թվականին գրադարանը ստացել է կենտրոնական գրադարան անվանումը: Քաղաքային, մանկական գրադարանները փակելով` դրանք տեղափոխել են կենտրոնական գրադարան: 1996 թվականից անցել է ՏԻՄ ենթակայության տակ:

14.03.2012

Տգիտության դրսևորում Մարտունի քաղաքում



3 բառի մեջ` նույնքան տառասխալ...

Լուսանկարում Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում` նախկին Շինտրեստի շենքում գտնվող սրճարանի դուռն է:

Ցավոք, սա միակ դեպքը չէ. տգիտության նման դրսևորումների կարելի է այլ վայրերում էլ հանդիպել: 

Նմանատիպ ցուցանակները ոչ միայն դրանք գրողների տգիտության ապացույցն են, այլ նաև ոտնձգություն` մայրենի լեզվի ու նրա անաղարտության պաշտպանությանը կոչված օրենքի հանդեպ:



Հեղինակ` Քրիստինե Մարտիրոսյան 

Լիճքի մշակույթի տանը ձյուն է գալիս


 Ավելի քան 25 տարի է, ինչ շարունակվում են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մշակույթի տան շինարարական աշխատանքները, իսկ բնակիչների համար շինարարության ավարտը դեռևս յոթ սարի հետևում է:

Շինարարական աշխատանքներն սկսվել են 1985-86 թվականներին: Ըստ դրանց մեկնարկին ականատես, նախագծին քաջատեղյակ լիճքեցիների, պետք է կառուցվեր երկհարկանի շինություն՝ 500 տեղանոց դահլիճով, գրադարանով, մանկապարտեզով և այլն: