Показаны сообщения с ярлыком Մարտունու գրադարան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մարտունու գրադարան. Показать все сообщения
12.10.2017
18.04.2012
Մարտունու գրադարանը գտնվում է խոնավության մեջ
Այս անգամ իմ մտահոգության առարկան մեր քաղաքի կենտրոնական գրադարանի վիճակն է: Հին ու խարխուլ շենքում ծվարել է նախկին շրջանային ու մանկական գրադարանները մեկ հարկի տակ միավորած մշակութային օջախը:Մարտունիում 1932 թվականից գործել է առաջին գրադարանը, որը կոչել են խրճիթ-ընթերցարան: Այդպես են անվանել, քանի որ փոքր է եղել: 1936 թվականից վերանվանվել է շրջանային գրադարան: 1950-ական թվականներին շենքը ծառայել է որպես մանկապարտեզ: Խոնավության պատճառով մանկապարտեզը տեղափոխել են, որից հետո շինությունը դարձյալ տրամադրել են շրջանային գրադարանին: 1977 թվականին գրադարանը ստացել է կենտրոնական գրադարան անվանումը: Քաղաքային, մանկական գրադարանները փակելով` դրանք տեղափոխել են կենտրոնական գրադարան: 1996 թվականից անցել է ՏԻՄ ենթակայության տակ:
Подписаться на:
Сообщения (Atom)
