Показаны сообщения с ярлыком Քաղաքացիական լրագրություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Քաղաքացիական լրագրություն. Показать все сообщения

22.05.2018

Կանայք հայկական գովազդում․ «Ստեղծված ավանդույթներ», որ շարունակվում են վերարտադրվել ժամանակակից գովազդում

           

«Մարտունի ինֆոտունը» պարբերաբար իրականացնում է  իրազեկման  գործընթաց (հանրային քննարկումներ–դասընթացներ)՝ ՀՀ–ում տեղի ունեցող բարեփոխումների մասին։  Ռեֆորմների գործընթացի մասին բնակչության ավելի լայն շերտերին մասնակից դարձնելու  նպատակով  տարբեր ոլորտային փոփոխություները ներկայացնելու են պաշտոնական և մասնավոր (լրատվամիջոցներում) հրապարակումների վերաբերյալ վերլուծություն–քաղաքացիական լրագրության նյութեր հրապարակելով։ Երկորդ նյութը վերաբերվում է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանը՝ կանանց գենդերային դերին։

14.03.2018

Ինտեգրված սոցիալական ծառայություններ համակարգ․ այնպես ինչպե՞ս կա, թե՞ այնպես ինչպես ուզում են տեսնել

Լուս․ նկ–ը aravot.am–ի 

«Մարտունի ինֆոտունը» պարբերաբար իրականացնում է  իրազեկման  գործընթաց (հանրային քննարկումներ–դասընթացներ)՝ ՀՀ–ում տեղի ունեցող բարեփոխումների մասին։  Այսուհետ ռեֆորմների գործընթացի մասին բնակչության ավելի լայն շերտերին մասնակից դարձնելու  նպատակով փորձելու ենք  տարբեր ոլորտային փոփոխություները ներկայացնել պաշտոնական և մասնավոր (լրատվամիջոցներում) հրապարակումների վերաբերյալ վերլուծություն–քաղաքացիական լրագրության նյութեր հրապարակելով։ Առաջին նյութը վերաբերվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման գործընթացին։

19.08.2017

Ինչու՞ Մարտունիում ու առհասարակ Հայաստանի համայնքներում զարգացած չէ "Street art" արվեստը ․․․

"Street art"–ի աշխարհահռչակ նկարիչ Բենկսի աշխատանքներից
Ինչու՞ Մարտունիում և առհասարակ Հայաստանի համայնքներում զարգացած չէ "Street art" արվեստը, և ընդհանրապես բնակչությունը, որքանով է տեղեկացված այդ արվեստի գոյության մասնին:

Սա պարզելու համար մեզ պետք էր ուղղակի դուրս գալ փողոց ու հարցնել բնակիչներին՝ արդյո՞ք  գիտեն, թե ինչ է "Street art"-ը։

Զրույցի արդյունքում պարզ դարձավ, որ հարցվածների մոտ 75%-ը ընդհանրապես չգիտի, թե ինչ է "Street art"-ը, իսկ մնացածը ուղղակի չգիտեին, որ այն ժամանակակաից արվեստի ամենատարածված ճյուղերից մեկն է։

31.07.2017

Վատ աղբահանությու՞ն, թե՞ վատ բնակիչներ

Մարտունի քաղաքում վերջերս իրականացվում էր հարցում, փորձելով հասկանալ բնակիչների գոհունակության աստիճանը «Մարտունու  քաղաքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ–ի աշխատանքների վերաբերյալ։

Հարցուների ժամանակ շատերն էին դժգոհում  (հետազոտության արդյունքները կհրապարակվեն ինֆոտանը) կոմունալի աշխատանքից։

26.07.2017

«Հայրենի եզերք․Սևան» խորագրով ցուցահանդես պատկերասրահում

Երեկ՝ հուլիսի 25 –ին, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում Մարտունու պատկերասրահում կայացավ «Հայրենի եզերք, Սևան» խորագրով ցուցահանդեսը:

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից Մարտունու պատկերասրահ էին բերվել Փանոս Թերլեմեզյանի, Արփենիկ Նալբանդյանի, Գաբրիել Գյուրջյանի, Սուրեն Սաֆարյանի և այլ հեղինակների շուրջ 14 գեղանկարչական աշխատանքներ:

12.06.2017

Ծովինարի դպրոցի շրջանավարտներն ոչ միայն պատրաստվում են դառնալ ուսանող, այլ նաև զինվոր

Հունիսի 7-ին Ծովինար գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Հայոց լեզվու և գրականություն առարկայի ավարտական քննությունը։

Դպրոցի տնօրեն  Միհրանուշ Սահակյանի փոխանցմամբ դպրոցն ունի 33 շրջանավարտ, որոնցից 11 դիմում են բուհ։

Տնօրենի խոսքերով շրջանավարտներից շատերը պատրաստվումեն դիմել Մանկավարժական և բժշկական համալսարաններ։

27.02.2017

Մեծ Մասրիկ գյուղում 120 տարեկան ավանդական հացատուն է պահպանվում

Գեղարքունքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում պահպանվում է 120 տարեկան հացատուն, հացատունը մինչ օրս անփոփոխ է մնացել։ Հացատանն իր բնակությունն է հաստատել գյուղի առաջին հայ հիմնադիրներից՝ Մալոյ Բայլարը, ում նախնիները Վարդենիս են եկել Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Ծաղկոտն գավառի Դիադին քաղաքից։ Իսկա արդեն 1906 թ–ին ,Մալոյ Բայլարը իր ընտանիքի անդամների հետ միասին գալիս և բնակություն է հաստատում Մեծ Մասրիկ գյուղում։ Բայլարին են միանում նաև մի քանի ընտանիք Վարդենիսից։ 

09.02.2017

Ներս է մտնում ռենտգենուհին ձեռքին նկարը թափահարելով....

Մտնում եմ հնամենի հիվանդանոցի ցուրտ ու անհրապույր ընդունարանը՝ ինչպես ասում են սկզբում հիմնիվեր հիվանդանոցը պետք է բուժել հետո նոր անցնել հիվանդներին:
Ինչևէ:

Ընդունարանում մի տարեց կին է նստած, ուսից մինչև ձեռքը թևը փաթաթած շալերով, շուրջը վխտում են հարսներն ու աղջիկներն ու որդիներն ու....Աստված տվել է:
-Մամ ջան, մի վախեցիր, բժիշկները ամեն ինչ կանեն որ քեզ շուտ լավացնեն, մամջան, ջան, ջան, շա՞տ է ցավում...

01.02.2017

Ծովինարի դպրոցում քիչ է կրկնուսույցների դիմող աշակերտների թիվը


Այս տարի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոցը պատրաստվում են ավարտել 33 աշակերտ։
Դպրոցի տնօրեն Մելանյա Սահակյանի փոխանցմամբ նրանցից միայն տասն են դիմելու բուհ։

Տնօրենի ասում է՝ մանկավարժական կոլեկտիվը՝ իրենց ծնողական խորհուրդներով, օգնում է շրջանավարտներին ընտրել ժամանակակից մասնագիտություններ և համապատասխան բուհեր։

11.11.2016

ՄՐՑՈւՅԹ Ինֆոտների և «Մարդամեջի» ակտիվիստների համար


Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է մրցանակաբաշխություն Ինֆոտն
երի և «Մարդամեջի» ակտիվիստների համար


Ինֆոտների հիմնական նպատակը մեդիա գրագիտության և խոսքի ազատության խթանումն է։ Ինֆոտներ գործում են  Վանաձորում,Արմավիրում, Մարտունիում, Գորիսում (Սյունիքի Ինֆոտուն), Իջևանում, Գյումրիում, Արարատում և Վայքում։ 
Ինֆոտները ծառայում են որպես տեղեկատվական կենտրոններ, ներգրավված համայնքային կյանքին։ Նրանք իրականացնում են տարբեր միջոցառումներ՝ մեդիա գրագիտության դասընթացներից, քննադատական մտածողության հմտություններից մինչև ֆիլմերի ցուցադրություններ և «ֆլեշ մոբեր», որոնք բարձրացնում են հանրային իրազեկվածությունը տեղական խնդիրների մասին։ Ինֆոտները իրականացնում են նաև հանրային քննարկումներ տեղական ինքնակառավարման, մարդու իրավունքների, երիտասարդության, թափանցիկության և կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական քաղաքականության վերաբերյալ տեղական և համահայաստանյան մակարդակներում և աջակցում են երիտասարդների կողմից նորարարական համայնքային ծրագրերի իրականացմանը «Մարդամեջ» նորարարական ակումբ-միջոցառումների միջոցով։ Ինֆոտների և «Մարդամեջի» ակտիվիստները ստեղծում են մեդիա նյութեր՝ իրենց համայնքների խնդիրների վերաբերյալ, տարբեր կրիչներով (տեքստ, տեսարություն, լուսանկար), և համագործակցում են տեղական և համահայաստանյան մեդիաների հետ, ինչպես նաև ակտիվ դեր կատարում սոցիալական ցանցերում:

05.11.2016

Արծվանիստցին հույս չունի, որ ճանապարհները կվերանորոգվեն

Արծվանիստ գյուղի բնակիչները չեն կարողանում վերհիշել, թե վերջին անգամ երբ է իրենց համայնքի ճանապարհներն ասֆալտապատվել։
Ճանապարհների անմխիթար վիճակն անհանգստություն  պատճառ և գլխացավանք է դարձել բնակիչների համար։
Վերանորգման հույս չունեցող արծվանիստցին փորձում է մեքենայով չտեղաշրժվել՝ կկոտրվի, իսկ ոտքով անցնելը գրեթե անհնար է, որովհետև «ճանապարհները» մայթեր չունեն։

21.10.2016

Բերք ու բարիքի փառատոն Գավառում



Հոկտեմբերի 20-ին Գավառում անցկացվեց «Բերք ու բարիքի փառատոն»:
Փառատոնին մասնակցում էին Գավառի տարածաշրջանի համայնքները: Համայնքները, հանրակրթական դպրոցներն ու մշակութային կազմակերպությունները 16 տաղավարներում ներկայացված էին Գավառի տարածաշրջանում աճող բերք ու բարիքը, Նոր Բայազետի ուտեստներն ու ավանդական խոհանոց: Կազմակերպվել էր նաեւ ստեղծագրծողների ձեռի աշխատանքների ցուցահանդես: Փառատոնի նպատակն էր նաեւ ստեղծել անմիջական միջավայր ՏԻՄ- բնակիչ շփման համար: Փառատոնն ուղեկցվեց նաև մշակութային միջոցառմամբ:

17.10.2016

Արծվանիստում բացվեց հուշարձան՝ նվիրված զոհված համագյուղացիներին

Հոկտեմբերի 17–ն այսուհետ Արծվանիստում կնշվի՝ Անկախ Հայաստանի զինված ուժերում զոհված տղաների հիշատակի օր։

Այսօր Արծվանիստի Վանեվան վանքային համալիրի հարակից տարածքում  տեղի ունեցավ հուշարձանի բացում՝ նվիրված գյուղի զոհված զինվորներին։
Բացման արարողությանը մասնակցում էին զոհվածների ընտանիքների անդամները, հարազատները, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգրոյանն,  Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը և մի շարք այլ պաշտոնյաներ։

10.10.2016

Շուրջբոլորն աղտոտված է․ Կարմիրգյուղում աղբարկղեր չկան


Ես իմ համայնքի մի մասնիկն եմ և ես շատ եմ մտածում մեր գյուղի՝ Կարմիրգյուղի, մաքրության մասին:

Մեր գյուղում և ոչ  մի փողոցում չես հանդիպի աղբարկղեր, նրանք ուղղակի գոյություն չունեն, և մարդիկ չհասկանալով՝ աղտոտում են բնությունը, մեր շրջակա միջավայրը:

12.09.2016

Ինչպես է ընթանում Մարտունի–Վարդենիկ–Վարդենիս ճանապարհի վերանորոգման աշխատանքները․ լուսանկարներ

Մարտունի–Վարդենիս ավտոճանապահի  4 կմ–ոց հատվածը, որը անցնում է Զոլաքար–Վարդենիկ գյուղերին հարակից տարածքով այս տարվա հուլիս ամսից վերանորոգվում է։ Ինչպես գիտեք, բնակիչները բազմիցս էին բողոքել ճանապարհի վթարային վիճակից։

Վերանորոգման աշխատանքների հետևանքով որոշ հատվածներում երթուղին շեղվում է հիմնական ճանապահից դեպի Սևանա լճի կողմը՝ անտառին հարակից գրունտային ժամանակավոր ճանապարհով։

Վարդենիկցի տաղանդավոր դուդուկահար Արսեն Ալեքսանյանը հայկական դուդուկը հնչեցրեց Եվրոպական մի շարք երկրների բեմերից


2016թ.-ի ապրիլ ամսին վարդենիկցի պատանի դուդուկահար Արսեն Ալեքսանյանը մասնակցելով Գյումրու վերածնունդ միջազգային երաժշտական փառատոնին իր գեղեցիկ կատարումով զբաղեցել է 2-րդ հորիզոնականը:

Այդ փառատոնին բազմաթիվ երաժշտագետներ գնահատելով Արսենի երաժշտական տաղանդն ու սերը հայկական դուդուկի հանդեպ ցանկություն հայտնեցին նրան ընդգրկել այն երաժիշտների խմբում, ովքեր հայկական ազգային երաժշտությունը պետք է ներկայացնեին եվրոպական մի քանի երկրներում:

05.09.2016

Հարգանքի տուրք վարդենիկցի ազատամարտիկ «Բռավոյ Մացոյին»

Օգոստոսի 28-ին Վարդենիկում տեղի ունեցավ ազատամարտիկ Մնաց Սարգսյանի «Բռավոյ Մացոյի» շիրմաքարի բացման արարողությունը:

Մնաց Սարգսյանը ծնվել է 1961թ.Վարդենիկ գյուղում, սովորել է գյուղի թիվ 1 միջակարգ դպրոցում: 1978-ից աշխատել է Վարդենիկ գյուղի ավտոպարկում, որպես եռակցող վարպետ: 1992թ.ընդգրկվել է Մարտունու գումարտակում, մասնակցել է Զիլ, Արտանիշ գյուղերի պաշպանությանը: 1993թ. երկու անգամ մասնակցել է Լաչինի միջանցքի «Կոբրա» բարձունքի, Տավուշի շրջանի՝ Բերդ գյուղի, Իջևանի տարածքի՝ Ոսկեպար գյուղի մարտերին: 
Հրադադարի հաստատումից հետո դեռ 1 տարի տուն չի վերադարձել այնտեղ սարքավորումները կարգի բերելու նպատակով, այս անգամ մասնագիտություն էր անհրաժեշտ՝ եռակցողի։ Ամուսնացած էր՝ ուներ 6 երեխա: