31.07.2017

Վատ աղբահանությու՞ն, թե՞ վատ բնակիչներ

Մարտունի քաղաքում վերջերս իրականացվում էր հարցում, փորձելով հասկանալ բնակիչների գոհունակության աստիճանը «Մարտունու  քաղաքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ–ի աշխատանքների վերաբերյալ։

Հարցուների ժամանակ շատերն էին դժգոհում  (հետազոտության արդյունքները կհրապարակվեն ինֆոտանը) կոմունալի աշխատանքից։



Ես ինքնս էլ եմ ընդունում, որ կան բացեր, որոնց ուղղությամբ պետք է աշխատել, բայց այսօր հարցս ուղղում եմ բնակիչներին։

Համաքաղաքացիներ, իսկ դու՞ք լավ եք «աշխատում»,  ով է տեսել մարդ իր բակի, այգու  խոտը քաղի ու բերի լցնի աղբամանը ու սա առաջին դեպքը չէ, կոմունալի աշխատողներն էլ ամեն անգամ մեծահոգաբար այդ խոտն առանձնացնում են աղբից ու լցնում աղբամանի կողքը։

Աղբամանները գյուղատնտեսական նշանակություն չունեն, դրանք կենցաղային աղբի համար են նախատեսված։

Բայց, ինչ լինում է դրա հետևանքով, դա ավելի վատ է․ հաջորդ բնակիչն, ով աղբը ձեռքին գալիս է թափելու ի՛նչ է տեսնում՝ աղբամանը լիքն է։  Բնականաբար աղբը հետ չի տանելու տուն, թողնում է աղբամանի կողքին, մեկ ժամ անց քամի-շուն-կատու համագործակցությամբ ամբողջ աղբը մասերի բաժանված ողողում է ամբողջ փողոցը: 

Փոշոտ, անբարեկարգ փողոցներին ավելանում է աղբն ու գարշահոտությունը: 

Երիտասարդական փողոցի հարգելի բնակիչներ խնդրում ենք մի՛ արեք այդպես։

Եվ մեկ առաջարկ կոմունալ ծառայությանը հրապարակեն  աշխատանքային, աղբահեռացման ժամացուցակը,  որպեսզի մարդիկ  իմանան, երբ է լինում աղբահեռացում ու աղբը փողոցում չկուտակեն։

Հեղինակ՝ Թագուհի Կարապետյան

Комментариев нет:

Отправить комментарий