Показаны сообщения с ярлыком Արտուշ Խաչատրյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Արտուշ Խաչատրյան. Показать все сообщения

17.11.2016

Հերոս Ռոբերտ Աբաջյանին մեծարեցին նաև Վարդենիկում


Նոյեմբերի 16-ը ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: 

Ռոբերտի բացառիկ հերոսությունը անտարբեր չթողեց և ոչ մեկին, նրան ճանաչեցին որպես հերոս, իսկ ընկերների համար, բացի հերոս լինելուց, նա հումորով ու բարի Կյաժն էր:

07.11.2016

Բերք ու բարիքի փառատոն Վարդենիկում



Արդեն չորրորդ տարին է Վարդենիկ համայնքում «Համայնքի Զարկերակ» ԵՀԿ -ը կազմակերպում է «Ոսկե Աշուն» բերքի տոն մրցույթ - փառատոնը:

Փառատոնին բոլորը սպասում են անհամբեր, Վարդենիկում բերքի տոնը դարձել է արդեն Վարդավառի, Ամանորի նման սպասված մի ավանդական տոնակատարություն, այդ օրը մենք տոնի ենք վերածում նաև շնորհակալություն հայտնելով աստծուն, հողին, աշնանը մեզ տված բերք ու բարիքի համար:

27.09.2016

Վարդենիկի պարի համույթ՝ լավագույն նորաստեղծ համույնթ


Ահա և մեր հաղթանակը ․․․
 Վարդենիկի «Նազանի» պարի համույթը  ճանաչվեց Հայաստանի Հանրապետության  լավագույն նորաստեղծ պարային համույթ` ՀՀ  անկախության 25 ամյակին նվիրված  համահայկական երգի - պարի փառատոնին,  որը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին,  Երևանի Առնո Բաբաջանյանի անվան  համերգասրահում:

05.09.2016

Հարգանքի տուրք վարդենիկցի ազատամարտիկ «Բռավոյ Մացոյին»

Օգոստոսի 28-ին Վարդենիկում տեղի ունեցավ ազատամարտիկ Մնաց Սարգսյանի «Բռավոյ Մացոյի» շիրմաքարի բացման արարողությունը:

Մնաց Սարգսյանը ծնվել է 1961թ.Վարդենիկ գյուղում, սովորել է գյուղի թիվ 1 միջակարգ դպրոցում: 1978-ից աշխատել է Վարդենիկ գյուղի ավտոպարկում, որպես եռակցող վարպետ: 1992թ.ընդգրկվել է Մարտունու գումարտակում, մասնակցել է Զիլ, Արտանիշ գյուղերի պաշպանությանը: 1993թ. երկու անգամ մասնակցել է Լաչինի միջանցքի «Կոբրա» բարձունքի, Տավուշի շրջանի՝ Բերդ գյուղի, Իջևանի տարածքի՝ Ոսկեպար գյուղի մարտերին: 
Հրադադարի հաստատումից հետո դեռ 1 տարի տուն չի վերադարձել այնտեղ սարքավորումները կարգի բերելու նպատակով, այս անգամ մասնագիտություն էր անհրաժեշտ՝ եռակցողի։ Ամուսնացած էր՝ ուներ 6 երեխա:

05.08.2016

Ամառային ճամբար․ շտապեք դիմել

«Համայնքի զարկերակ» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է ամառային ճամբար 8-17 տարեկան երեխաների համար։
3 օրյա ճամբարի փաթեթը իր մեջ ներառում է՝

18.07.2016

Ահա, այսպես պետք է նորակոչիկներին բանակ ճանապարհել

Ահա, այսպես են իրենց նորակոչիկ ընկերներին ուսերի վրա տանում դեպի զինկոմիսարյատ՝ ճանապարհելու բանակ... 
Այսպես՝ ուսերի վրա էլ դիմավորելու են, անկասկած։


18.06.2016

«Անբան Հուռին» Վարդենիկ կինոթատրոնի էկրանին


Վերջին շրջանի ամեսպասված հայկական երաժշտական մուլտֆիլմը՝ «Անբան Հուռին» դիտեք հունիս 26–ին՝ 17։00–ին «Վարդենիկ» կինոթատրոնի էկրանին։

02.06.2016

Հունիսի 1–ը Վարդենիկում․ լուսանկարներ



Չեմ խաբի, եթե ասեմ մեր կյանքին գույն տվողները երեխաներն են, կարծում եմ ճիշտ է, որ գոնե տարին մեկ անգամ մենք գունավորենք իրենց մանկությունը։

Ահա այս քաղաքականությունն որդեգրած «Համայնքի զարկերակ» երիտասարադական հասարակական կազմակերպությունը արդեն երկրորդ տարին Վարդենիկ համայնքում կազմակերպում է մի շարք միջոցառումներ՝  մանուկների համար օրն անմոռաց անելու համար։

30.05.2016

Վարդենիկը առանձնացավ իր «Վերջին զանգով»



«Մենք չունենք «Ա», «Բ», «Գ»  դասարան, մենք մեկ ընդհանուր դասարան ենք»,– այս խոսեքերով սկսվեց Վարդենիկի կրթահամալիրի ավարտական դասարանների սաների «Վերջին զանգյան» միջոցառումը։

18.02.2016

Ոչ ոք չի մոռացվել ․․․ վարդենիկցիների հարգանքի տուրքը զոհված ազատամարտիկներին

Գաղտնիք չէ, որ Մարտունու տարածաշրջանից շատերն են դիմում արտագնա աշխատանքի՝ ապրուստի միջոց հայթայթելու համար։ Վարդենիկ համայնքի բնակիչների մի զգալի մասը սոցիալ–տնտեսական ծանր պայմաններից ոչ միայն գնաց ՌԴ–ում աշխատանք փնտրելու, այլ նաև մշատական բնակություն հաստատեց այնտեղ։ Եվ այժմ ՌԴ–ի տարբեր քաղաքներում՝ մասնավորապես Պերմում, Չելաբինսկում ու Տյումենում մենք ունենք հստակ ձևավորված և կուռ համայնք։  Կես կատակ, կես լուրջ ասում են՝ Պերմում այս տարի առաջին դասարանցի վարդենիկցիներն ավելի շատ են եղել, քան հենց Վարդենիկում, չնայած, որ մեր համայնքը խոշարագույններից է ՀՀ–ում։

11.02.2016

Ձևավորված շախմատային ավանդույթներ Վարդենիկում․ նկար

Վարդենիկում երեկ ավարտվեց վաստակավոր մանկավարժ Կորյուն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված շախմատի ամենամյա հուշ-մրցաշարը:
Տղաների խմբում առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց Բադոյան Արմենը, հաջորդաբար՝ Միրզոյան Դավիթը և Զիրոյան Արսենը։

14.12.2015

Վարդենիկի պարի դպրոցը 1 տարեկան է

Նոյեմբերի 29–ը Վարդենիկի համար հոբելյանական էր։ Առիթը պարի դպրոցի մեկ ամյակն էր։ Ուրախ երաժշտություն, վառ գույներ և մանուկների պար, ամեն ինչ տրամադրում էր, որպեսզի յուրաքանչյուր հանդիսականի համար օրը տոն դառնար։
Պարի դպրոցը ստեղծվել է մեկ տարի առաջ՝ «Համայնքի զարկերակ» հասարակական կազմակերպության ջանքերով։

20.11.2015

«Հյուսիս–հարավը» «Վարդենիկ» կինոթատրոնի էկրանին

Լուսանկարը՝ http://armenpress.am/ -ի
Հայկական արտադրության ամենավերջին
լավագույն ֆիլմերից մեկը՝ «Հյուսիս–հարավ» արկածային կինոկատակերգությունը դիտեք նոյեմբերի 27-ին, ժամը 16։20–ին «Վարդենիկ» կինոթատրոնի էկրանին։

25.10.2015

02.09.2015

Լալա Մնացականյանը և իր թատերախումբը Վարդենիկում


Ուշադրություն սիրելի Վարդենիկցիներ, սեպտեմբերյան գեղեցիկ անակնկալ: Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30 -ին, «Վարդենիկ» կինոթատրոնի բեմում գեղեցիկ երիտասարդական թատերական կատակերգություն:

24.08.2015

Վարդենիկցի 4 ստեղծագործողներ հանդես են գալու «Սեւան» երաժշտական փառատոնին

Այս տարի օգոստոսի 24–ին մեկնարկում է «Սևան» երաժշտական փառատոնը, որի կարգախոսն է «Փոխենք երաժշտությամբ»:
Փառատոնին մասնակցելու են Սևանի և Սևանա լճի հարակից համայնքներից փառատոնին հայտ ներկայացրած երիտասարդ կատարողներն ու ստեղծագործողները:

13.07.2015

Արտուշ Խաչատրյան․ Վարդավառը Վարդենիկում

Ֆեյսբուքյան օգատեր, Վարդենիկ  համայնքի բնակիչ Արտուշ Խաչատրյանը իր էջում գրում է․
2015 թվականի հուլիսի 11-13-ը ներառյալ «Երիտասարդության կամք» և «Համայնքի զարկերակ» երիտասարդական հասարակական կազմակերպությունները Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում անցկացրեցին Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների շարք: