11.02.2016

Ձևավորված շախմատային ավանդույթներ Վարդենիկում․ նկար

Վարդենիկում երեկ ավարտվեց վաստակավոր մանկավարժ Կորյուն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված շախմատի ամենամյա հուշ-մրցաշարը:
Տղաների խմբում առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց Բադոյան Արմենը, հաջորդաբար՝ Միրզոյան Դավիթը և Զիրոյան Արսենը։

Իսկ աղջիկների շախմատային պայքարում առաջին պատվավոր տեղը կիսեցին Բադալյան Դիանան և  Մելքոնյան Նարեն, իսկ երրորդ՝ իր տեղը զբաղեցրեց, Զիորայան Աննան։ Եվս 5 հոգի խրախուսվեցին՝ ակտիվ մասնակցության համար։
Իրենց վաղամեռ եղբոր հիշատակին ամեն տարի կազմակերպվող հուշ–մրցաշարի հովանավորներ Հովհաննիսյան եղբայրների և կազմակերպիչների կողմից հաղթողները խրախուսվեցին դրամական մրցանակներով։  Բոլոր՝ 45 մասնակիցներն էլ, վերջում ստացան դիպլոմ։







Комментариев нет:

Отправить комментарий