11.02.2016

Տղա ունեցողը պետք է տուն սարքելու մասին մտածի, աղջիկ ունեցողը՝ օժիտի

Փետերվարի 10–ին Կոտայք գյուղում (Կոտայքի մարզ) տեղի ունեցավ համայնքային հանդիպում «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջակներում: Հանդիպմանը մասնակցում էին դպրոցի ուսուցիչներ և ծնողներ:

Բոլորին շատ հետաքրքիր է թեման, արդեն որոշ տեղեկություններ ունեին պտղի սեռի խտրականությամբ պայմանավորված հղիության ընդհատումների ծանր հետևանքների մասին և ավելի մանրամասն ծանոթանալու ցանկություն հայտնեցին։ ՄԿՀԽ ՀԿ–ի նախագահ՝ Անահիտ Գևորգյանը, հակիրճ ներկայացրեց թեման, ցուցադրվեց հոլովակ պատմող «Սեռերի անհամամասնության մասին Հայաստանում», այնուհետև ցուցադրվեցին ծրագրի շրջանակներում նկարահանված՝ խնդիր ահազանգող երկու սոցիալական գովազդները։ Տեսահոլովակները շատ ազդեցիկ էին, ներկաների մոտ հուզմունք նկատվեց։




Այնուհետև սկսվեց քննարկումը։ Մարդիկ իրենց կյանքից շատ ազդեցիկ պատմություններ պատմեցին, պարզ դարձավ, որ խնդիրը չի շրջանցել և ոչ մեկին։ 

Մի կին պատմեց, որ հղիանալուց հետո ցանկացել է ազատվել աղջիկ երեխայից, ամեն անգամ գնացել է հիվանդանոց և ինչ–որ պատճառով չի ստացվել հեռացնել երեխային, երեխան, ծնվել է՝ գեղեցիկ և տաղանդավոր աղջիկ է, ով անընդհատ իրենով հպարտանալու առիթներ է տալիս։ Գրեթե յուրաքանչյու մասնակից նմանատիպ պատմություն է ունեցել։

Մասնակիցներն առաջարկեցին ևս մի այսպիսի հանդիպում կազմակերպել, բայց արդեն տղամարդկանցից կազմված լսարանի համար, նրանք պնդեցին, որ շատ կարևոր է նրանց էլ իրազեկել։ 
Մասնակիցներից մեկը միտք արտահայտեց, թե ․ «Այն ընտանիքները, որոնք ունեն երկու ավել տղա մտածելու ավելի շատ բան ունեն՝ քան երկու և ավելի աղջիկ, տղա ունեցողը՝ պետք է տուն սարքելու մասին մտածի, աղջիկ ունեցողը՝ օժիտի, երկրորդը ավելի հեշտ է», նկատի ունենալով, որ եթե մարդիկ հիմնականում տղայի նախապատվությունը կապում են երկրում տիրող սոցիալական ծանր վիճակի հետ, ապա, ըստ նրա, ավելի դյուրին է աղջիկ մեծացնել, քան տղա։ Իսկ վերջում մասնակիցները եկան եզրահանգման, որ աղջկան և տղային պետք է վերաբերվել, ինչպես երեխայի, մի թանկ էակի, անկախ նրա սեռից և չպայմանավորել մեկի գոյությունը մյուսով։



Հեղինակ՝ Անահիտ Հայտարպետյան

Комментариев нет:

Отправить комментарий