Показаны сообщения с ярлыком Հանրային քննարկում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հանրային քննարկում. Показать все сообщения

23.03.2017

Մարդու իրավունքներ․ Նախընտրական բանավեճ քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը «ՀԱԲ 2017» ծրագրի շրջանակներում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպում է նախընտրական բանավեճեր:

Նախորդ բանավեճը նվիրված էր  Սևանա լճի հիմախնդիրներին՝ կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ծրարգրերում դրանց լուծումների ներառվածությանը։

30.11.2016

Մարտունու քաղաքապետարանում փորձում են ավելորդ ծախսեր չանել

Նոյեմբերի 29–ին Մարտունու քաղաքապետարանում կայացավ Մարտունի քաղաքի զարգացման հնգամյա ծրագրի վերաբերյալ քննարկում խորհրդատվական մարմինների անդամների, ավագանիների, ՔՀԿ ներկայացուցիչների հետ։

Քննարկման հիմնական թեման ռազմավարական պլանում կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի զարգացմանն ուղղված հարցրերն էին։

Մասնակիցները քաղաքապետ Արմեն Ավետիսյանի հետ միասին նախ քննարկեցին քաղաքի մշակութային ընդհանուր վիճակը, բարելավման ձևերը։

14.03.2016

««Հայաստանի կոտրվող ողնաշարը»–Այն, ինչ ցույց չեն տալիս հեռուստացույցով» ֆիլմը դիտեք «Մարտունի ինֆոտանը»


«Ո՞վ և ինչպե՞ս է շահագործում Հայաստանի ընդերքը: Ի՞նչ բնապահպանական, առողջապահական և սոցիալական խնդիրների է հանգեցնում հանքերի շահագործումը: Եվ, վերջապես, ի՞նչ է ստանում հայ ժողովուրդն այդ ամենից...
Մենք ամեն օր արթնանում, քայլում, խոսում, քնում ենք, իսկ հանքարդյունաբերական անքուն շարժիչը շարունակում է աշխատել:

09.02.2016

«Արգելված ձայներ» ֆիլմի ցուցադրությունը «Մարտունի ԻնֆոՏանը»


Նրանց ձայնը արգելված է, ճնշված։ Բայց աշխարհարհռչակ բլոգերներ Յոնի Սանչեսը (Yoani Sánchez) Ցզեն Ջինյանը (Zeng Jinyan ) և Ֆարնաս Սեյֆին (Farnaz Seifi) չվախեցան տիրող բռնապետական ռեժիմից։ Այս անվախ կանայք Կումբայում, Չինաստանում և Իրանում բլոգների միջոցով սասանեցին պետական տեղեկատվական մոնոպոլիան՝ ենթարկելով իրենց կյանքը հսակայական վտանգի։

29.02.2012

Արտագաղթի խնդիրները` հանրային քննարկման առարկա

 «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում փետրվարի 28-ին «Մարտունի ԻնֆոՏանը» կազմակերպվել էր կլոր սեղան` «Արտագաղթի խնդիրները նոր մեդիայում և քաղաքական ուժերի օրակարգում» թեմայով:

Կայացած քննարկմանը մասնակցում էին մի խումբ փորձագետներ, քաղաքական ուժերի, կրթամշակութային հաստատությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, արվեստագետներ, լրագրողներ, հասարակության այլ ակտիվ անդամներ: