Показаны сообщения с ярлыком ՀաՄաՏեղ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՀաՄաՏեղ. Показать все сообщения
13.03.2018
05.03.2018
ՏԻՄpusle նորարական խաղ–ծրագրի մասնակցության հայտարարություն
Նոր
Հայաստանին պետք են կամավորներ, ովքեր կնպաստեն իրենց համայնքի զարգացմանը։ ՏԻՄpulse
նախաձեռնող թիմը հրավիրում է Մարտունի համայնքում ապրող 14 և բարձր տարիքի
բոլոր ցանկացողներին՝ միանալու «ՏԻՄpulse» սոցիալ-նորարարական
խաղ–ծրագրին։
Ի՞նչ է ՏԻՄpulse-ը՝
ՏԻՄpulse-ը ավագանու անդամների գնահատման մեթոդաբանությունից և մասնակցային խաղից բաղկացած ծրագիր է, որն իրականացվում է զուգահեռաբար` առցանց և կենդանի հարթակներում:
ՏԻՄpulse-ի նպատակն է՝ համայնքի բնակիչների մասնակցության միջոցով բարձրացնել ավագանու անդամների աշխատանքի որակն ու արդյունավետությունը: Խաղային մեթոդն ընտրված է մասնակցությունը որպես այդպիսին հետաքրքիր և դինամիկ դարձնելու համար:
Ինչպե՞ս
ՏԻՄpulse-ի
շրջանակներում ձևավորվում են օնլայն և օֆլայն հարթակներ: Օնլայն հարթակում
տեղադրվում է ամբողջ տեղեկատվությունը, որը գոյանում է խաղի ընթացքում: Այդ տեղեկատվությունն
իր մեջ ներառում է ավագանու անդամների
գնահատման արդյունքները, խաղի ընթացքի մասին նորություները, օգտակար հղումները,
տեղական ինքնակառավարման վերաբերյալ կարևոր նյութերը և այլն:
Օֆլայն հարթակում ըստ ավագանու անդամների քանակի ձևավորվում են 3-5 հոգանոց թիմեր (յուրաքանչյուր թիմում՝ 1 ավագանու անդամ և 3-5 կամավոր)։ Ստեղծված յուրաքանչյուր թիմ աշխատում է իր գործընկեր ավագանու անդամի հետ:
Թիմի գործողությունների նպատակն է բարձրացնել ավագանու անդամի աշխատանքի որակը,
ինչն իր արտահայտումն է գտնում հաջորդ գնահատման ժամանակ՝ արձանագրելով թիմի
առաջընթացը կամ ձախողումը:
ՏԻՄpulse-ի իրականացմանը մասնակցում են խաղի ողջ ընթացքում գնահատում իրականացնող, խաղացողների համար առաջադրանքներ ձևակերպող և կայքը վարող ադմինիստրատիվ խումբը և ընտրված համայքնի ավագանու անդամների քանակով ձևավորված թիմերը:
Խաղի ավարտին, ըստ գրանցած արդյունքների, կորոշվի հաղթող թիմը, որի անդամները
կպարգևատրվեն Kindle-ներով։
Ավելին իմանալու համար դիտեք տեսանյութը, իսկ հայտը կարող եք լրացնել անցնելով հետևյալ հղումով։
Հայտերը ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։
Հայտերը ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։
20.11.2017
Մարտունիում երիտասարդների ուժերով տեղադրվելու են տեղեկատվական վահանակներ և ցուցանակներ
Մարտունի երիտասարդական բանկը շուրջ 20 ներկայացված հայտերից որոշել է ֆինանասվորել 2–ը` «Տեղեկատվական վահանակ» և «Խոսող ցուցանակ» անուներով, որոնք ամբողջությամբ համապատասխանում էին ծրագրային գաղափարին։
17.10.2017
Ովքեր են ցանկանում դառնալ Գեղարքունիքում խոշորացվող համայնքների ղեկավարներ
Նոյեմբերի 5–ին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու մի շարք համայնքներում՝ միավորված բնակավայրերում համայնքի ղեկավար և ավագանի են ընտրելու։
Գեղարքունիքի մարզում համայնքների միավորման 2017 գործընթացի արդյուքնում կձևավորվեն 4 խոշորացված համայնքներ։
Գեղարքունիքի մարզում համայնքների միավորման 2017 գործընթացի արդյուքնում կձևավորվեն 4 խոշորացված համայնքներ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն Գեղարքունիքում 4 խոշորացված համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են 17 թեկնածու, որոնցից 2 հետ են վերձրել իրենց փաստաթղթերը։ 4–ը առաջադրվել են ՀՀԿ–ի կողմից, 1–ը ԲՀԿ–ի, իսկ մնացյալ 12 ինքնառաջադրված են։
16.10.2017
42 համայնք 4 միավորված փնջում․ առաջիկա ընտրությունները Գեղարքունիքում
Նոյեմբերի 5–ին ՀՀ–ի մի շարք համայնքներում տեղի է ունենալու ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում ձևավորվելու է 34 խոշորացված նոր համայնք։ Խոշորացման արդյունքում բնակավայրերը միավորվում են մեկ համայնքում, բայց պահպանում են իրենց անվանումը, փողոցները, անձնագրերը: Օրինակ, Ներքին Շորժան Վարդենիս միասնական համայնքի կազմ է մտնելու առաջիկա ընտրություններին, սակայն շարունակում է մնալ գյուղական համայնք (բնակավայր):
07.07.2017
Դրամաշնորհային մրցույթ․ Մարտունի երիտասարդական բանկ
Մարտունի երիտասարդական բանկը հրավիրում է Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդներին համայնքային զարգացման իրենց նորարարական գաղափարներն ուղարկելու դրամաշնորհի մրցույթին:
Ծրագրերի թեմատիկ ուղղություններն են ՝
- Համայնքային մասնակցություն
- ՏԻՄ-երի հետ համագործակցություն և նրանց աշխատանքի հետ կապվածխնդիրների լուծում
- Մշակութային, սոցիալական, կրթական գործողություններ՝ ուղղված խոշորացված համայքներիբնակավայրերի միջև կապերի ստեղծում
18.04.2017
Ապրիլի 20–ին կկայանա Մարտունի քաղաքի ավագանու հերթական նիստը
Ապրիլի 20–ին, ժամը 11։00–ին տեղի կունենա Մարտունի քաղաքի ավագանու հերթական նիստը։
Հասցե՝ ք․ Մարտունի, Շահումյան փ․ 2, 3–րդ հարկ։
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն իրականացնելու է նիստի ուղիղ հեռարձակում։ Հինգշաբթի միացեք «Մարտունի ինֆոտան» Youtube–յան ալիքին՝ ուղիղ հեռարձակումը դիտելու համար։
Հասցե՝ ք․ Մարտունի, Շահումյան փ․ 2, 3–րդ հարկ։
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն իրականացնելու է նիստի ուղիղ հեռարձակում։ Հինգշաբթի միացեք «Մարտունի ինֆոտան» Youtube–յան ալիքին՝ ուղիղ հեռարձակումը դիտելու համար։
22.11.2016
Գիրքը, որպես մշակութային արժեք․ միջոցառում Գավառի քաղաքային գրադարանում
Գավառի քաղաքային գրադարանն հյուրընկալել էր Գավառի՝ Ավ. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտներին՝ դասղեկ Լուսիկ Խաչիկյանի գլխավորությամբ:
«Հյուրընկալման հիմնական նպատակը դպրոցականների մոտ գրքի հանդեպ սեր ու հետաքրքրություն առաջացնելն է»,– ասում է գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը և հավելում, որ այս տարի գրադարանը, քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ և ֆինանսավորմամբ համալրել է մանկական գրաֆոնդը,– «ներառված են մանկական հանրագիտարաններ, հեքիաթներ, խաղ - գիտարաններ, ինչպես նաև հայազգի ու համաշխարհային մեծերի գրավածքների մանկական մեկնաբանություններ»:
07.11.2016
Բերք ու բարիքի փառատոն Վարդենիկում

Արդեն չորրորդ տարին է Վարդենիկ համայնքում «Համայնքի Զարկերակ» ԵՀԿ -ը կազմակերպում է «Ոսկե Աշուն» բերքի տոն մրցույթ - փառատոնը:
Փառատոնին բոլորը սպասում են անհամբեր, Վարդենիկում բերքի տոնը դարձել է արդեն Վարդավառի, Ամանորի նման սպասված մի ավանդական տոնակատարություն, այդ օրը մենք տոնի ենք վերածում նաև շնորհակալություն հայտնելով աստծուն, հողին, աշնանը մեզ տված բերք ու բարիքի համար:
25.10.2016
Նարեկացուն տեսնել թատերականացված, գեղարվեստական ու հռետորական կողմերով․ միջոցառում Գավառի քաղաքային գրադարանում
«Տիեզերահռչակ վարդապետը» խորագիրը կրող միջոցառման ժամանակ։
Հոկտեմբերի 24-ին Գավառի քաղաքային գրադարանն հյուընկալել էր նարեկացիասեր հանդիսատեսին` մեծն աղոթասացի գրական ժառանգությանը ևս մեկ անգամ հաղորդ դարձնլու նպատակով։
21.10.2016
Բերք ու բարիքի փառատոն Գավառում

Հոկտեմբերի 20-ին Գավառում անցկացվեց «Բերք ու բարիքի փառատոն»:
Փառատոնին մասնակցում էին Գավառի տարածաշրջանի համայնքները: Համայնքները, հանրակրթական դպրոցներն ու մշակութային կազմակերպությունները 16 տաղավարներում ներկայացված էին Գավառի տարածաշրջանում աճող բերք ու բարիքը, Նոր Բայազետի ուտեստներն ու ավանդական խոհանոց: Կազմակերպվել էր նաեւ ստեղծագրծողների ձեռի աշխատանքների ցուցահանդես: Փառատոնի նպատակն էր նաեւ ստեղծել անմիջական միջավայր ՏԻՄ- բնակիչ շփման համար: Փառատոնն ուղեկցվեց նաև մշակութային միջոցառմամբ:
14.10.2016
ՀաՄաՏեղ պորտալի ստեղծում․ ՏԻՄ–բնակիչ համագործակցության նոր հարթակ
Հոկտեմբերի 12-ին, Եվրասիա Համագործակցություն Հիմնդադրամում տեղի ունեցավ ՀաՄաՏեղ (Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը) ծրագրի շրջանակներում ստեղծված www.celog.am պորտալի պաշտոնական շնորհանդեսը:
26.09.2016
Դուդուկը հնչեց Գավառում՝ «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում
Սեպտեմբերի 24-ին Գավառի մշակույթի տանը տեղի ունեցավ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի փակման համերգը:
Փառատոնն իրականացնում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը, որին մասնակցում են Հայաստանի, Սփյուռքի և արտերկրի արվեստագետները: Փակման համերգի թեման դուդուկն էր, որը որպես երաժշտական գործիք արդեն հանրաճանաչ է ողջ աշխարհում, ասվածի վկայությունը կորաեցի, գերմանացի, ամերիկացի, պարսիկ և այլ ազգիների դուդուկով կատարումներն էին:
12.09.2016
Վարդենիկցի տաղանդավոր դուդուկահար Արսեն Ալեքսանյանը հայկական դուդուկը հնչեցրեց Եվրոպական մի շարք երկրների բեմերից

2016թ.-ի ապրիլ ամսին վարդենիկցի պատանի դուդուկահար Արսեն Ալեքսանյանը մասնակցելով Գյումրու վերածնունդ միջազգային երաժշտական փառատոնին իր գեղեցիկ կատարումով զբաղեցել է 2-րդ հորիզոնականը:
Այդ փառատոնին բազմաթիվ երաժշտագետներ գնահատելով Արսենի երաժշտական տաղանդն ու սերը հայկական դուդուկի հանդեպ ցանկություն հայտնեցին նրան ընդգրկել այն երաժիշտների խմբում, ովքեր հայկական ազգային երաժշտությունը պետք է ներկայացնեին եվրոպական մի քանի երկրներում:
05.09.2016
Հարգանքի տուրք վարդենիկցի ազատամարտիկ «Բռավոյ Մացոյին»
Օգոստոսի 28-ին Վարդենիկում տեղի ունեցավ ազատամարտիկ Մնաց Սարգսյանի «Բռավոյ Մացոյի» շիրմաքարի բացման արարողությունը:Մնաց Սարգսյանը ծնվել է 1961թ.Վարդենիկ գյուղում, սովորել է գյուղի թիվ 1 միջակարգ դպրոցում: 1978-ից աշխատել է Վարդենիկ գյուղի ավտոպարկում, որպես եռակցող վարպետ: 1992թ.ընդգրկվել է Մարտունու գումարտակում, մասնակցել է Զիլ, Արտանիշ գյուղերի պաշպանությանը: 1993թ. երկու անգամ մասնակցել է Լաչինի միջանցքի «Կոբրա» բարձունքի, Տավուշի շրջանի՝ Բերդ գյուղի, Իջևանի տարածքի՝ Ոսկեպար գյուղի մարտերին:
Հրադադարի հաստատումից հետո դեռ 1 տարի տուն չի վերադարձել այնտեղ սարքավորումները կարգի բերելու նպատակով, այս անգամ մասնագիտություն էր անհրաժեշտ՝ եռակցողի։ Ամուսնացած էր՝ ուներ 6 երեխա:
31.08.2016
Համայնքային կայքը որպես ՏԻՄ–բնակիչ երկխոսության հարթակ
«Նոր օրենսդրությամբ համայնքանպետարանները պարտադիր պետք է ստեղծեն իրենց կայքերը։ Եթե մինչ այդ ՏԻՄ–ն էր որոշում ստեղծի կայք, թե ոչ, ապա հիմա պարտադիր է բոլորի համար», – ասաց «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ–ի աշխատակից Գրիշա Խաչատրյանը օգոստոսի 31–ին «Մարտունի ինֆոտանը» կայացած «Համայնքապետարանի կայքը որպես ՏԻՄ–համայնք կապի միջոց» հանդիպում քննարկման ժամանակ։
Подписаться на:
Сообщения (Atom)











