Նոյեմբերի 5–ին ՀՀ–ի մի շարք համայնքներում տեղի է ունենալու ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում ձևավորվելու է 34 խոշորացված նոր համայնք։ Խոշորացման արդյունքում բնակավայրերը միավորվում են մեկ համայնքում, բայց պահպանում են իրենց անվանումը, փողոցները, անձնագրերը: Օրինակ, Ներքին Շորժան Վարդենիս միասնական համայնքի կազմ է մտնելու առաջիկա ընտրություններին, սակայն շարունակում է մնալ գյուղական համայնք (բնակավայր):
Գեղարքունիքում խոշորացվելու են Ճամբարակի և Վարդենիսի համայնքները՝ ձևավորելով 4 միավորված փունջ։
Ճամբարակ համայնքային փնջի մեջ են մտնելու՝
- Ճամբարակ քաղաքը
- Այգուտ գյուղը
- Անտառամեջ գյուղը
- Բարեպատ գյուղը
- Գետիկ գյուղը
- Դպրաբակ գյուղը
- Թթուջուր գյուղը
- Կալավան գյուղը
- Ձորավանք գյուղը
- Ճապկուտ գյուղը
- Մարտունի գյուղը
- Վահան գյուղը
- ինչպես նաև Արծվաշեն գյուղը, որը ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ
Վարդենիս միավորված փնջի մեջ են մտնելու՝
- Վարդենիս քաղաքը
- Այրք գյուղը
- Ներքին Շորժա գյուղը
- Վերին Շորժա գյուղը
Գեղամասար միավորված փնջի մեջ մտնելու են՝
Շողակաթ միավորված փնջի մեջ մտնելու են՝
- Սոթք գյուղը
- Ազատ գյուղը
- Ավազան գյուղը
- Արեգունի գյուղը
- Արփունք գյուղը
- Գեղամաբակ գյուղը
- Գեղամասար գյուղը
- Դարանակ գյուղը
- Զառիվեր գյուղը
- Կախակն գյուղը
- Կութ գյուղը
- Կուտական գյուղը
- Նորաբակ գյուղը
- Շատջրեք գյուղը
- Շատվան գյուղը
- Ջաղացաձոր գյուղը
- Տրետուք գյուղը
- Փամբակ գյուղը
- Փոքր Մասրիկ գյուղը
Շողակաթ միավորված փնջի մեջ մտնելու են՝
- Շորժա գյուղը
- Արտանիշ գյուղը
- Աղբերք գյուղը
- Դրախտիկ գյուղը
- Ծափաթաղ գյուղը
- Ջիլ գյուղը
(հաջորդ նյութը գրանցված թեկնածուների մասին՝ շուտով)
Հեղինակ՝ Անուշ Սիմոնյան
Комментариев нет:
Отправить комментарий