Показаны сообщения с ярлыком օգնություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком օգնություն. Показать все сообщения

15.11.2017

Քրիստինան 4 երեխաներին և հիվանդ ամուսնուն օգնելու օրհասական խնդիր ունի

42 ամյա Քրիստինան 4 երեխաների հետ ապրում է Գեղհովիտ համայնքում։ Երեխաներից մեծը՝ 22 տարեկան տղան, 1–ին կարգի հաշմանդամ, մանկուց տառապում է մանկական ուղեղային կատվածով։ Երկու դստրերը սովորում են 9–րդ և 1–ին դասարաններում, իսկ ամենափոքր տղան 4 տարեկան է։

43 ամյա ամուսինը հունիսից Երևանում է, մոտը շականակագեղձի չարորակ քաղցկեղ են հայտնաբերել և այս ընթացքում երկու վիրահատություն է տարել։ 

29.05.2017

Մարտունու եկեղեցու նորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել


Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել: Այս մասին  «Մարտունի ինֆոտան» հետ զրույցի ժամանակ նշեց Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանը:

«Չնայած նորգաման աշխատանքերի 90 տոկոսը արդեն արվել են, բայց դեռ գույքի ձեռքբերման կարիք կա»,– ասաց քահանան, – «պահարաններ պետք է գնել  ու ներսի հարդարումը վերջնական տեսքի բերել»։

14.02.2017

Ծովինարում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքը ունի օգնության կարիք

Լուս․ նկարը՝  yp.scmp.com կայքի
Ծովինար համայնքի 53–ամյա բնակչուհի  Մարիետա Ջ․–ն սոցիալական ծանր պայմաններից ելնելով երկու անչափահաս երեխաներին չի ուղարկում դպրոց։

Երեխաները նախկինում սովորել են Ծովինար գյուղի միջնակարգ դպրոցում։  Վերջիններս դպրոցից դուրս են գրվել մոր դիմումի հիման վրա, ՌԴ մեկնելու նպատակով, սակայն մայրը երեխաների հետ մեկնել է  այլ բնակավայր՝ զբաղվել անասնապահությամբ և երեխաները հանրակրթությունից դուրս են մնացել:

26.04.2016

Երեխաները՝ երեխաների համար․ Մարտունու N2 դպրոցի այցը Գավառի N1 հատուկ դպրոց

Նրանք բոլորովին մեղավոր չեն, որ տարբերվում են իրենց վարքով, ակադեմիական հնարավորություններով, ուշադրության պակասով, գերակտիվությամբ և արտաքին աշխարհի նկատմամբ անհաղորդությամբ: Նրանք բոլորն էլ տարբեր են իրենց կրթական առանձնահատուկ կարիքներով, բայց նրանց բոլորին միավորում է մի բան` նրանք բոլորն էլ կարիք ունեն անընդհատ ուշադրության և հատուկ վերաբերմունքի:

16.04.2016

Աջակցություն Լիճքում հյուրընկալված արցախցի ընտանիքներին


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Մարտունու տարածաշրջանի տարբեր գյուղերում հյուրընկալվել են ընտանիքներ, ովքեր ստիպված էին լքել իրենց տներ առաջնագծում ընթացող մարտերի պատճառով։

Այսօր այցելություն կատարեցինք Մարտակերտի շրջանից Լիճք գյուղում հյուրընկալված երկու ընտանիքի։ Գևորգյանների տան տանիքի տակ են հյուրընկալվել միանգամից 3 չարաճճի տղաներ իրենց մայրիկի հետ։ Գիորգին, Արմանը և Նարեկը, մեծը սովորում է 6–րդ դասարանում, միջնեկը՝ 5–րդ, իսկ փոքրը 2 տարեկան է։

08.04.2016

Աջակցությունը չուշացավ․ ԵՊՀ–ն փոխհատուցեց վարձավճարը ամբողջությամբ

Երեկ «Մարտունու ինֆոտանը» կատարվել էր գրառում այն մասին, որ միակողմանի ծնողազուրկ և անապահովության կարգավիճակ ունեցող ընտանիքի երկու ուսանողուհիներին թույլ չեն տալիս մասնակցել դասի՝ ուսման վճարը չտալու համար։
Հրապարակման իսկ պահից շատերը հետաքրքվեցին և ցանկացան իմանալ՝ ինչպես կարող են օգնել, ինչ աջակցության կարիք ունեն ուսանողուհիները։

07.04.2016

Բաց նամակ ուղղված ՀՀ ԿԳ նախարարության

«Միակողմանի ծնողազուրկ տղան ծառայում է Թալիշում, մայրը՝ ապրիլի1-ին, իմանալով ԼՂՀ սահմանային դեպքերի մասին, հավաքելով վերջին դրամական միջոցները, գնացել է որդուն տեսակցության, ընտանիքի երկու դստրերը սովորում են Երևանում՝ ԵՊՀ–ում և ՀՊՄՀ–ում (մանկավարժական)։ Վարձերի չմուծելու պատճառով աղջիկներին չեն թույլատրում մասնակցել քննություններին»,–լացակումած պատմեց ՄԿՀԽ–ից օգնություն հայցող հորաքույրը։
«Ընտանիքը նպաստառու է, մայրը չի աշխատում, ընտանիքի ապրուստի միակ միջոցը գյուղմթերքից ստացված եկամուտն է»,–շարունակում է նա։

Կրթության և գիտության բնագավառի մեծարգո այրեր, այս պահին առաջնագծում մարտընչողների ընտանիքներին օգնում են՝ ով ինչով կարող է։

Միթե ՞ հնարավոր չէ ձեռք մեկնել ծնողազուրկ երկու ուսանողներին, ում եղբայրը այս պահին դիրքերում է, մայրն էլ անօգնական ու ծանր հոգեվիճակում։

Անուներ չեմ նշում ՝ զուտ ուսանողուհիների խնդրանքով։

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»
 հասարակական կազմակերպության նախագահ՝ 
Անահիտ Գևորգյան 

05.04.2016

Մարտունիում հյուրընկալված առաջին ընտանիքին փոխանցեցինք առաջին օգնությունը

Ինչպես երեկ հայտարաել էինք  Արցախից  Մարտունու տարածաշրջան են հյուրընկալվել ընտանիքներ, որոնց անվտանգությունից ելնելով տարհանվել էին իրենց բնակավայրից։

«Գնացել էինք Մարտակերտ մեր տղային տեսակցության, այնտեղ է ծառայում, – պատմում է հյուրընկալող ընտանիքի հայրը՝  Նվեր Բադոյանը,– մեր զինվորին վերձրեցինք գնացինք Խուրշուդյանների տուն, որ իրենց տանը կազմակերպենք մեր տեսակցությունը, էլի էինք գնացել–եկել՝ ծանոթացել էինք, այդ գիշեր էլ թուրքերը սկսեցին կրակել։ Գյուղացիք սկսեցին ավելի ապահով տեղեր գնալ, իրանք գնալու տեղ չունեին, առանց վարանելու ասեցի՝ նստեք ավտոն՝ ձեզ կտանեմ մեր տուն»,– շարունակում է Նվերը։

04.04.2016

Արցախից Մարտունի եկած ընտանիքներին անհրաժեշտ է օգնություն


Հարգելի Մարտունեցիներ Արցախյան դեպքերի պատճառով վտանգված տարածքներից որոշ ընտանիքներ տեղափոխվել են նաև մեր շրջան։ Այդ, ինչպես նաև ընդունող ընտանիքներին անհրաժեշտ է աջակցություն։
Ովքեր ցանկանում եմ իրենց օգնությունը առաջարկել,խնդրում եմ գրեք,զանգահարեք կամ այցելեք «Մարտունու ինֆոտուն»։
Ապրիլի 5-ին առաջին այցելությունը կկատարվի վեց հոգանոց ընտանիքին։
Հավելյալ տեղեկությունների համար զանգահերք՝ հեռ․համարին 094211396։

Անահիտ Գևորգյան՝ 
«Մարտունու կանանց համայնքային 
խորհուրդ» ՀԿ նախագահ

20.03.2016

Արծվանիստցի մեր օրերի չեմպիոնը

Մեր օրերի չեմպիոն Արտյոմ Մանուկյանը բնակվում է Արծվանիստ գյուղում,  սովորում է տեղի դպրոցի 4 դասարանում։ Մայ Թայ սպորտաձևի պարապմունքները սկսել է Արծվանիստի միջն․ դպրոցում 2 տարի պարապելուց հետո շարունակել է Ծովինար գյուղում, քանի որ դպրոցի սպորտզալը վերանորոգման կարիք ունի։ 1-ին մրցմանը մասնակցել է Գեղհովիտում և տարիների ընթացքում մասնակցել է 6 մրցումների, որոնցից 5-ը գրավել է 1-ին տեղը, ստացել է մեդալներ, գավաթ, պատվոգրեր և կարմիր գոտի․ Վերջերս՝ մարտի 5-ին, մրցման է գնացել Վրաստան և գրավել առաջին տեղը։

11.02.2016

Երբ էլ ոչ մի հույս չկա՝ մնում է սպասել հրաշքների․ Արծվանիստցի Հովիկը օգնության կարիք ունի


Այսօր կրկին հանդիպեցի Հովիկին և իր ընտանիքին։ Ծնողները դարձյալ ցավով ու հուզմունքով են պատմում Հովիկի մասին։

Հովեյաների՝ ի ծնե առողջ որդին, հիվանդացել է 3 ամսականում՝ աղիքային ինֆեկցիայով, արդեն 18 տարի շարունակ չի բուժվում. Այս տարիների ընթացքում ծնողները փող են հայթայթել բուժման համար, սակայն ոչ հայրն է աշխատում, ոչ էլ՝ մայրը։ Տանը գումար լինում է միայն պետության կողմից տրվող 19.000 դրամի՝ Հովիկի թոշակ տեսքով։ Հովեյաների ընտանիքը սեփական տուն չունի, բնակվում են Հովիկի հորեղբոր հովանու ներքո, հորեղբոր տունը 3 սենյականոց է՝ 1 սենյակում ժամանակավորապես հանգրվանել է ընտանիքը իսկ հորեղբոր 5 հոգուց բաղկացած ընտանիքը բնակվում է մնացած 2 սենյակում: Հովիկը վերջին հետազոտությունը անցել է Արաբկիրի 4-րդ մանկական հիվանդանոցում, որտեղի բժիշկն էլ խորուրդ է տվել տանել արտասահման: 

02.02.2016

Արծվանիստցի Հովիկը օգնության կարիք ունի

Լուս․նկ․slaq.am–ի
Հովիկը գրեթե ինձ հասակակից է, ինչ է մեր տարբերությունը, ընդամենը 2 տարի, ես՝ 20, 
Հովիկը՝ 18։ Ես իրեն գիտեմ, ոչ թե, որ միասին խաղացել ենք թաղում, կամ գնացել դպրոց, այլ որովհետև Հովիկը իմ համագյուղացին է՝ ապրում է Արծվանիստում, դպրոց գրեթե չի հաճախել, իսկ դրսում հազվադեպ է երևացել՝ մայրիկի ձեռքը բռնած։

15.01.2016

Խոստումներով կտուր չի կառուցվի


Նախորդ  հրապարակմանս մեջ գրել էի, որ Արծվանիստ գյուղում տեղացած առատ ձյունը փլուզել է բազմանդամ ընտանիքին պատկանող  տան կտուրը։
Հաշմանդամություն ունեցող երկու անձի խնամքը իր ուսերին կրող ընտանիքի համար մեծ դժվարություն է, գրեթե անհնարին է վերանորոգել 150 քառ․ մ․ տանիքը։ Օգնության հույսով դիմել էին համայնքապետին՝ Սամվել Օհանյանին։

04.01.2016

Ձյունը փլուզել է Արծվանիստցի ընտանիքի տան տանիքը

Ամանորյա հետ կեսօրեին՝ ժամը 12։00–ի մոտկայքում փլուզվել է Արծվանիստցի ընտանիքի տան տանիքը։
Տեղացած առատ ձյունը իրական պատուհաս է դարձել  բազմանդամ Մարգարյանների ընտանիքնի համար։