15.01.2016

Խոստումներով կտուր չի կառուցվի


Նախորդ  հրապարակմանս մեջ գրել էի, որ Արծվանիստ գյուղում տեղացած առատ ձյունը փլուզել է բազմանդամ ընտանիքին պատկանող  տան կտուրը։
Հաշմանդամություն ունեցող երկու անձի խնամքը իր ուսերին կրող ընտանիքի համար մեծ դժվարություն է, գրեթե անհնարին է վերանորոգել 150 քառ․ մ․ տանիքը։ Օգնության հույսով դիմել էին համայնքապետին՝ Սամվել Օհանյանին։
Հանգստյան օրերից հետո համայնքապետը հանդիպել էր ընտանիքի հետ և խոստացել օգնել 150․000 դր–ի սահմաններում, բայց, որը կկարողանա տրամադրել, երբ համայնքում հարկահավաքման արդյուքնում այդքան գումար կկուտակվի։

Ձյունը վնասել է ևս 4 ընատանքին պատկանող տան և անասանագոմերի տանիքներ։  Եվ այժմ ձնից տուժած ընտանիքները սպասում է հարկահավաքման, բայց երբ կհավաքվի անհրաժեշտ գումարը՝ Աստված գիտի։ 
Մարգարայանների հետ զրույցում, գյուղապետարանի ներկայացուցիչը ասել է, որ դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարան և Արտակարգ գործերի նախարարություն։  
Բայց մինչ այժմ օգնության ոչ մի արձագանք չկա։

Օգնության կամ խորհուրդի համար խնդրում ենք զանգահարել 098 77 98 35 հեռախոսահամարով։

Այսօր կրկին ձյուն է տեղում ․․․

Հեղինակ՝ Կարեն Մարգարյան


Комментариев нет:

Отправить комментарий