Показаны сообщения с ярлыком Արաքս Հոխիկյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Արաքս Հոխիկյան. Показать все сообщения

26.09.2016

ԵՐԵՔ ՕՐ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ



Սեպտեմբերի 21-ից 23-ը Լիճքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի Հայ Ասպետի թիմը, մանկավարժների հետ, այցելեց Արցախ աշխարհ:
Էքսկուրսիայի նպատակն էր` ճանաչել Արցախի տեսարժան վայրերը և ծանոթանալ Արցախի բնությանը: Շատ հագեցած էին այդ երեք օրերը: Առաջին օրը երեխաները այցելեցին Իստիսու, Դադիվանք, Մարտակերտ քաղաք, Մարտակերտի զորամասերից մեկը: Երկրորդ օրը եղան Մարտակերտի N 1 դպրոցում, Տնջրի ծառի մոտ, Ամարաս եկեղեցում, իսկ երեկոյան արդեն Շուշի քաղաքում էին: Երրորդ օրը այցելեցին պատմական Տիգրանակերտ քաղաքը, տեսան Հունոտի Կիրճի հրաշքները, Զոնտիկներ ջրվեժը, այնուհետև էքսկուրսիան շարունակվեց Ստեփանակերտ քաղաքում, Վանք գյուղում և Գանձասարում:

04.08.2016

Ասենք ոչ ձանձրալի արձակուրդներին. Լիճք


Երեխաների օրը տոն դարձնելու համար շատ բան պետք չէ: Ուղղակի մի փոքր ուշադրություն և ինքնաարտահայտվելու հնարավորություն է անհրաժեշտ:

Լիճքեցի փոքրիկները ունեն այդ հնարավությունը և ցանկացած առիթ վերածում են տոնի, որպեսզի մի փոքր փոխեն իրենց ծնողների հոգսաշատ առօրյան:

22.06.2013

Վերադարձ ակունքներին. Փառքի սրահի բացման արարողություն Լիճքի դպրոցում


photo by Araqs HokhikyanԳեղարքունիքի մարզի Լիճք գյուղի միջնակարգ դպրոցը 2012-2013 ուստարում շարունակեց իր համագործակցությունը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության հետ: 12-րդ դասարանցիներից առաջադրվեցին աշակերտական ընկերության նախագահի թեկնածուներ և ՀՀ օրենսդրությանը համապատասխան տեղի ունեցավ աշակերտական ընկերության նախագահի ընտրություն:

Աշակերտական ընկերությունը մասնակցություն ունեցավ մի շարք հասարակական, բնապահպանական, մարզամշակութային միջոցառումների և մասնակցեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության և ԱՄՆ ՄԶԳ-ի /USAD/ կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին: Շուրջ 100 հայտերից ընտրվեցին 10-ը, որից հաղթող ճանաչվեց Լիճքի միջնակարգ դպրոցի «Վերադարձ ակունքներին» ծրագիրը: Ծրագրի գլխավոր նպատակն է ստեղծել փառքի սրահ՝ ի խոնարհում Լիճքի պատմությունը կերտողներին: 

22.12.2012

Ավտոմայրուղին` դպրոցի ճամփա



Երևան-Վարդենիս գլխավոր մայրուղին անցնում է Լիճք գյուղի միջով (3կմ հատված): Պատկերացրեք, թե ինչ արագությամբ են մեքենաներն անցնում՝ չնայած արագությունը սահմանափակող նշանների առկայությանը:

Մարդկանց հետիոտն երթևեկության հատվածն էլի նույն մայրուղին է, որտեղ ընդհանրապես մայթ ասածը չկա:




03.10.2012

ՀՕՄ-ի «Ծնողազուրկ երեխաների հովանավորության» ծրագրի 20-ամյակին նվիրված հանդիսություն



  Սեպտեմբերի 30-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մեծ շուքով նշվեց ՀՕՄ-ի «Ծնողազուրկ երեխաների հովանավորության» ծրագրի 20-ամյակին նվիրված հանդիսությունը:

Հանդիսությանը ներկա էին ՀՀ Վարչապետը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՅԴ բյուրոյի անդամ, պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանըմ, ՀՕՄ-ի կենտրոնական վարչության անդամները…

Հանդիսության բացումը կատարելով բեմ հրավիրվեց Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսի ներկայացուցիչ Գևորգ եպս. Սարոյանը, որը կարդաց վեհափառ հոր օրհնության ուղերձը: Այնուհետև ընթերցվեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսի օրհնությունը:


 ՀՀ վարչապետը իր ելույթում նշեց. « իր ամբողջ գործունեության ընթացքում ՀՕՄ-ը եղել է այնտեղ, որտեղ հայն ունեցել է օգնութեան կարիք: ՀՕՄ-ը երբևէ չի զբաղվել ինքնագովազդով: ՀՕՄ-ն իր նվիրական գործունեությամբ փորձել է դժվարության պահին հասնել հային և օգնել նրան, հենց դրանով էլ այս միությունը վայելում է մեր ժողովրդի հարգանքն ու սերը»:

Միջոցառմանը հրավիրված էին նաև Ազգային հերոսներ Թաթուլ Կրպեյանի և Սիմոն Գասպարյանի դուստերրը, որոնք իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին ՀՕՄ-ին, սփյուռքահայ բարերաներին, որոնք ամենադժվար պահերին իրենց կողքին են եղել:

Դահլիճում ներկա էին սիրիահայ երեխաներ, Հայաստանի և Արցախի մարզերից ծնողազուրկ երեխաներ:

Մարտունուց ներկա էին 22 երեխաներ և ՀՕՄ-ի անդմաներ:

Միջոցառումը անցավ շատ ջերմ մթնոլորտում, ներկաներին իրենց անզուգական կատարումներով ոգևորեցին, ողջունեցին հայ անվանի երգիչ-երգչուհիները:
 
ՀՕՄ-ի «Ծնողազուրկ երեխաների խնամակալության» ծրագիրը սկիզբ է առել 1992 թվականին: 20 տարիների ընթացքում 7428 երեխա (1261 երկկողմանի ծնողազուրկ և 6152 զոհված ազատամարտիկների երեխաներ) 4900 անհատ հովանավորների կողմից աջակցություն են ստացել: 20 տարիների ընթացքուն ՀՕՄ-ի աշխարհասփյուռ միավորների ջանքերով, մինչև 2012թ. սեպտեմբեր, այս ծրագրով Հայաստան է փոխանցվել 5 միլիոն 346 հազար 510 ամերիկյան դոլար:

16.09.2012

Մեր գյուղը մեր տունն է, նրա մաքրությունը` մեր գործը


Սեպտեմբերի 15-ին Լիճքի միջնակարգ դպրոցի սաները, միանալով «Մենք կարող ենք» ( “Let’s DO It” Armenia) շարժման ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանն առանց աղբի» նախաձեռնության սանիտարամաքրման աշխատանքներին, մաքրեցին Լիճքի միջնակարգ դպրոցի տարածքը, գյուղամիջյան ճանապարհի երկայնքը և գյուղի աղբյուրի շրջակայքը:



17.08.2012

Հայ օգնության միության վերածնունդը Մարտունիում


Օգոստոսի 17-ին Մարտունի քաղաքում տեղի ունեցավ «Հայ օգնության միություն» հայ կանանց մարդասիրական ՀԿ-ի Մարտունու մասնաճյուղի առաջին ժողովը: Երկար լռությունից հետո Մարտունի քաղաքում նորից իր գործունեությունն է ծավալելու ՀՕՄ-ն` իր ազգանվեր ծրագրերով: Ժողովի ընթացքում ընտրվեց մասնաճյուղի նոր դիվան հետևյալ կազմով. ատենապետուհի` Սյուզաննա Մարկարյան, ատենադպրուհի`Արփինե Եղիազարյան, գանձապահ`Մարիամ Հազեյան:


27.07.2012

Ասֆալտապատում Լիճքում



Ասֆալտապատվում է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի գլխավոր ճանապարհը:

Նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ հունիս ամսին, իսկ հուլիսի 5-ից սկսվեց ասֆալտապատման բուն գործընթացը:

Վերջին տարիներին Լիճք գյուղում նմանատիպ ակնառու փոփոխություններ չէին կատարվել և, կարելի է ասել, իրականանում է գյուղացիների բաղձալի երազանքներից մեկը:

30.06.2012

Ակտիվ քաղաքացին ծնունդ է առնում դպրոցից



2012 թվականի Մայիս ամսին Լիճքի միջնակարգ դպրոցի աշակերտները մասնակցեցին ՄարտունուԵրիտասարդական Բանկի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին: Մեր համայնքը զրկված էր երեխաների ժամանցի կազմակերպման հնարավորություններից: Աշակերտները որոշեցին այդ հիմնախնդիրը մեղմելու համար մասնակցել դրամաշնորհային ծրագրին և հաղթելով` ձեռք բերեցին 172600 ՀՀ դրամ: Դիմել էին նաև համայնքի ավագանուն և համայնքի

ղեկավարին, որոնք էլ ծրագիրը շահելուց հետո տրամադրեցին 300000 ՀՀ դրամ: Այդ միջոցների հաշվին ձեռք է բերվել կառուսելներ և այն ծառայեց իր նպատակին, քանի որ նախադպրոցական կրթության ժամերից դուրս էլ դպրոցի հրապարակը լիքն էր երեխաներով:
 Նախաձեռնող խումբը իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր աջակիցներին, քանի որ իրենց մանկական տարիներին չեն կարողացել վայելել փոքրիկների այն բերկրանքը, որը բացի հենց իրենցից` երեխաներից, ոչ ոք չի կարող պատկերացնել:
Նույն այդ նախաձեռնող խումբը իր մասնակցությունը ունեցել է համայնքային շատ այլ հիմնախնդիրների լուծմանը, ակտիվ մասնակցություն են ցուցաբերել դպրոցական ծառատունկին, <<Համայնքն առանց աղբի>> ծրագրին և այսօր էլ հանդիսանում են Հայաստանի Պատանելկան նվաճումներ կազմակերպության <<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթության ավագ դպրոցի աշակերտների համար>> ծրագրի շրջնականերում Լիճքի միջնակարգ դպրոցում գործող <<Անաշե>> աշակերտական ընկերության անդամներ: Վերջերս էլ մտածել են մի գաղափար, որով ցանկանում են Լիճքում հիմնել Համայնքային թանգարան և իրենց հնարավորությունները օգտագործում են այդ գաղափարի իրականացմանը:

24.04.2012

Ճանաչո՛ւմ, հատուցո՛ւմ...



Ապրիլի 24-ն այն օրն է, երբ ամբողջ հայությունը միասնական է և իր բողոքի ձայնն է ուղղում ողջ աշխարհին` ընդդեմ մինչ օրս անպատիժ մնացած թուրքական ոճրագործության: 1890-ականներին, ապա` նաև 1915-1920-ականներին իրականացվեց հայաջինջ այն ծրագիրը, որի արդյունքում Հայաստանը դատարկվեց իր բնիկներից:

Եվ այդ սև բիծը ճեղքեց մեր պատմության ծաղկուն էջը, այնպիսի վերք հասցրեց հայ ժողովրդին, որ արդեն մի դար է` չի սպիանում:

Կոչեմ ապրողաց. Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք Լիճքի միջնակարգ դպրոցում


Արևմտյան Հայաստանից գաղթած ալաշկերտցիների սերունդներն օրեր առաջ մեկնարկած միջոցառումների շարքով ոգեկոչեցին միլիոնավոր զոհերի հիշատակը` իրենց ձայնը միացնելով ողջ հայության արդարության ու հատուցման պահանջին: Ապրիլի 21-ին Լիճքի միջնակարգ դպրոցում կայացավ միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին:






15.04.2012

Դպրոցական ծառատունկ Լիճքում





Ապրիլի 14-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները միասնական ուժերով մասնակցեցին սպասված շաբաթօրյակին: Դպրոցի շրջակայքի, հարակից այլ տարածքների մաքրման աշխատանքներից զատ նաև տնկվեց 110 ծառ` պտղատու և դեկորատիվ:

12.04.2012

Համայնքը եկեղեցի է կառուցում


 
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Լիճք գյուղում չկա գործող եկեղեցի: Շուրջ 183-ամյա պատմություն ունեցող գյուղը զուրկ է հոգևոր այն հարստությունից, որը մեզ՝ հայերիս, դարեր շարունակ համախմբել ու մեզ համար դարձել է գոյության հիմք:

Այդ էր պատճառը, որ 2010 թվականին գյուղի երիտասարդների նախաձեռնությամբ որոշվեց եկեղեցի կառուցել:Նախաձեռնող խումբը համայնքի դատին ներկայացրեց գյուղում հոգևոր կենտրոն կառուցելու անհրաժեշտության գաղափարը՝ նկատի ունենալով աղանդավորների թվաքանակի կտրուկ աճն` իր բոլոր բացասական հետևանքներով:

06.04.2012

«Գարնան զարթոնք» խորագրով միջոցառում Լիճքի միջնակարգ դպրոցում


                                                                 
Երա՜նի հզոր արև լինեի,
Բարի՜ մի արև, և ամեն մի օր
Սրբեի բոլոր խեղճ որդիների
Ու խեղճ մայրերի արցունքը պղտոր…

                        Հրաչյա Հովհաննիսյան





Լիճքի միջնակարգ դպրոցի աշակերտներն ազդարարեցին գարնան գալուստը:

14.03.2012

Լիճքի մշակույթի տանը ձյուն է գալիս


 Ավելի քան 25 տարի է, ինչ շարունակվում են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մշակույթի տան շինարարական աշխատանքները, իսկ բնակիչների համար շինարարության ավարտը դեռևս յոթ սարի հետևում է:

Շինարարական աշխատանքներն սկսվել են 1985-86 թվականներին: Ըստ դրանց մեկնարկին ականատես, նախագծին քաջատեղյակ լիճքեցիների, պետք է կառուցվեր երկհարկանի շինություն՝ 500 տեղանոց դահլիճով, գրադարանով, մանկապարտեզով և այլն:

23.02.2012

Հայրենասիրական միջոցառում Լիճքի միջնակարգ դպրոցում




Այսօր` փետրվարի 23-ին Լիճքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ռազմահայրենասիրական միջոցառում` նվիրված ՀՀ բանակի կազմավորմանը (ներառյալ` ֆիդայական շարժումը, Հայաստանի առաջին հանրապետության բանակի ձևավորումը, հայ ժողովրդի հերոսական պայքարը Հայրենական մեծ պատերազմին,Արցախի ինքնապաշտպա-նական պայքարն ու կամավորական ջոկատների հենքի վրա նորանկախ Հայաստանի կանոնավոր բանակի կազմավորումը):